«Գամալ Աբդել Նասեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Պաշտոնատար |պաշտոն = նախագահ |երկիր = Եգիպտոսի Հանրապետության |...
 
No edit summary
Տող 27.
'''Գամալ աբդ ալ-Նասերը''' ({{lang-ar|جمال عبد الناصر}} — ''Ջամալ աբդ ան-Նասր'', ''Գամալ աբդ ալ-Նասեր''; [[15 հունվար]] [[1918]], [[Ալեքսանդրիա]] — [[28 սեպտեմբեր]] [[1970]], [[Կահիրե]]) — [[Եգիպտոս|Եգիպտոսի]] երկրորդ նախագահը (1956—1970), [[պանարաբիզմ|պանարաբական]] շարժման քաղաքական գործիչ, [[Սովետական Միության հերոս]]:
== Կենսագրությունը ==
Ծնվել է 1918թ. հունվարի 15-ին Ալեքսանդրիայում`մանր պաշտոնատարի ընտանիքում: Մանկությունը անց է կացրել Կահիրեյում,որտեղ էլ ավարտել է դպրոցը:Արդեն 12 տարեկանում նա սկսում է մասնակիցել հակաբրիտանական ցույցերին:1936թ.-ին Նասերը տապալում է ռազմական ակադեմիայի ընդունելության քննությունները,սակայն այնուամենայնիվ նրան հաջողվում է ընդունվել Կահիրեյի համալսարանի իրավագիտության բաժին:Սակայն զինվորական դառնալու պատանու ցանկությունը չի մարում և նա 1937թ. ռազմական ակադեմիա է ընդունվում:1938թ.-ին Նասերը ծառայության է անցնում իր երոք ծառայակից ընկերների հետ Սուդանի սահմանում:
Թվում էր թե ռազմական գործի ընտրումը կլինի մշտական:Բայց քաղաքականությունը նույնպես գերում էր Նասերին:Եգիպտոսի և մնացած արաբական երկրների կախվածությունը եվրոպական տերություններից Նասերի կարծիքով անպատվաբեր էր արաբական աշխարհի համար:Երբ երեք ընկերները ավարտում են ծառայությունը,նրանք հավաքվում են Ջաբալ-շերիֆ սարի վրա և երդում տալիս միմյանց:Այդ օրվանից նրանց կյանքի նպատակն է դառնում Եգիպտոսում անգլիական զորքերի դեմ պայքարը և Եգիպտոսի բանակի վերակազմավորումը,որը փոփոխություններից հետո կարող էր պաշտպանել արաբական աշխարհը ամեն տեսակի վտանգներից:Արդեն 30-ական և 40-ական թվականներից սկսվում է երիտասարդ սպաների ձևավորումը,որոնք հետագայում էլ վերցնում են իշխանությունը:
Նասերի և իր կողմնակիցների քաղաքական հայացքները շատ խառն բնույթ էին կրում:Մի կողմից Նասերին հետաքրքրում էր արևմտյան ժողովրդավարությունը իսկ մյուս կողմից ազգերի միապետական կառավարումը որի գլուխը պետք է լիներ միապետը և դիկտատորը: Նրան շատ էին գերում և՛ արաբական ազգայնականների գաղափարները,և՛ «[[Մուսուլման եղբայրներ]]»կազմակերպությունը:Նրա բոլոր քաղաքական հայացքները իրար հակասող էին և միայն մի զգացում նրա մեջ հակասական չէր`դա ատելությունն էր անգլիացիներ նկատմամբ որոնք Եգիպտոսի փաստացի տերերն էին համարվում:Անգամ նրա ընկերներից մեկը` [[Անվար Սադաթ]]ը կապի մեջ է մտնում [[Երրորդ ռեյխ|Նացիստական Գերմանիայի]] ռազմական լրտեսների հետ,որի համար էլ շուտով ձերբակալվում և բանտ է նետվում:Սակայն Նասերին հատուկ էին ավելի զգույշ գործողությունները:Նա իր ամբողջ կյանքի ընթացքում կապեր էր հաստատել ամեն տեսակ զինվորականների հետ,որոնք բոլորը միջին խավի ներկայացուցիչներ էին:Հենց նրանցից էլ Նասերը կազմավորում է իր կուսակցությունը: [[Արաբաիսրայելյան պատերազմ 1947—1949 թթ.|Արաբաիսրայելյան պատերազմի 1948—1949]]ժամանակ Նասերը և իր կողմնակիցները որոշում են որ Եգիպտոսի թագավոր Ֆառուք 1-ինը չի կարող ղեկավարել երկիրը և գտնվում է արևմուտքի անմիջական ազդեցության տակ:Նասերի կազմակերպության`«[[Ազատ սպաներ (Եգիպտոս)|Ազատ սպաների]]»մեջ սկսում են մտնել գեներալներ,մայորներ և այլ զինվորական պաշտոնյաներ:Նրանք ռազմական հեղափոխություն էին կազմակերպում`«հայրենիքի և արաբ ազգի փրկության» համար: [[Հուլիսյան հեղափոխությունը Եգիպտոսում| 1952 թ.-ի Հուլիսյան հեղափոխությունը Եգիպտոսում]],որոնք կազմակերպում են Նասերն ու նրա կողմնակիցները տապալում է Եգիպտոսի իշխանությունը:Կազմավորվում է ''Հեղափոխության ղեկավարության խորհուրդ'', որի գլուխ կանգնեց Մուհամմադ Նագիբը:Եգիպտոսը հռչակվում է հանրապետություն: Սակայն Նասերը չէր պատկերացնում Եգիպտոսի ապագան,քանի որ նրա նպատակն էր տարածել հեղափոխությունը ամբողջ արաբական աշխարհով մեկ:Ինչպես նշել ենք Նասերը պանարաբիզմի կողմնակից էր: