«Իրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://alikonline.ir/ +https://alikonline.ir/)
Տող 213.
[[Պատկեր:Masjid Shah, view of the courtyard by Pascal Coste.jpg|մինի|աջից|350px|Իրանի Իսֆահան քաղաքը 1841 թվականին]]
[[Պատկեր:Esfahan-shah-sq.jpg|մինի|աջից|350px|Պարսկական Մզկիթ Իսֆահան քաղաքում]]
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|աջից|350px|հայկական [[Սուրբ Թադևոսի Վանքըվանք]]ը Իրանի Հյուսիսում]]
Նեոլիթի ժամանակաշրջանից պահպանվել են հողագործական բնակավայրերի մնացորդներ՝ կավե և հում աղյուսե տներով (կան որմնանկարների հետքեր)։ Իրանի հարավ-արևմուտքում, մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակում, [[Էլամ]] պետությունում զարգացել է Միջագետքի մշակույթին մոտ արվեստ։ Մեդական թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կես) կառուցվել են մայրաքաղաք Էկբատանի (ժամանակակից՝ Համադան) հզոր ամրությունները, երկսյունազարդ ճակատային խորշով վիմափոր դամբարաններ։ Աքեմենյան ժամանակաշրջանում մեծ թափ է ստացել պալատային ճարտարապետությունը։ Պալատների բաղկացուցիչ մասերից էր ապադանը։ Հիմնական շինարարական նյութը հում աղյուսն էր, փայտը, քարը, դեկորում կիրառվել է գունավոր սվաղ, ոսկեզօծում, կենդանիների քանդակներով պարակալներ և այլն։ Պաշտամունքային կառույցներն էին քառամույթ, քառակուսի հատակագծով զրադաշտական սրբարանները, քարե աշտարակները՝ սրբազան կրակը պահելու համար։ Աքեմենյանների թագավորական գերեզմանատները վիմափոր դամբարաններ էին։ Ձևով առանձնանում է Բյուրոս արքայի դամբարանը Փասարդադում։ Սելևկյանների ժամանակաշրջանում գերակշռում են հելլենիստական նմուշները (տաճար Կենգավերում, մ.թ.ա. 2-րդ դար)։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրան» էջից