«Արևմտյան Դվինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 3177 բայթ ծավալ
Տող 28.
|Վիքիպահեստ = Volga
}}
'''Արևմտյան Դվինա'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=51}}</ref>, գետ [[Ռուսաստան]]ում, [[ԲելառուսիաԲելառուս]]յումում և [[Լատվիա]]յում (վերջինիս սահմաններում՝ [[Դաուգավա]])։ Երկարությունը 1020 կմ է, ավազանը՝ 87900 կմ<sup>2</sup>։ Սկիզբ է առնում Վալդայան բարձրությունից և թափվում [[Ռիգայի ծոց]]ը։ Ունի զառիթափ ափերով նեղ, խոր հովիտ։ Արևմտյան Դվինան տեղ-տեղ ծանծաղ է, սահանքավոր։ Սնումը հիմնականում ձնային և գրունտային ջրերից է։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 700 մ<sup>3</sup>/վրկ է։ Սառցակալում է դեկտեմբեր-մարտ ամիսներին։ Վտակներն են Մյոժան, Կասպլյան, Լուչեսան, Ուլլան, Դիսնան՝ ձախից, Տորոպան, Դրիսսան, Այվիեքստ են, Դուբնան, Օգրեն՝ աջից։ Նավարկելի է առանձին հատվածներում։ Բերեզինյան ջրանցքով Արևմտյան Դվինան միացած է [[Դնեպր]]ին։ Արևմտյան Դվինայի վրա են Պլյավինի և Կեգումի ՀԷԿ-երը, կառուցվում է (1972) Ռիգայի ՀԷԿ-ը։ Արևմտյան Դվինայի ափին են [[Վիտեբսկ]]ը, [[Պոլոցկ]]ը, [[Դաուգավպիլս]]ը, [[Եկաբպիլս]]ը, գետաբերանի մոտ՝ Ռիգա ծովային նավահանգիստը։
 
== Աղբյուրներ ==