«Օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 73.
* 12 ժամ՝ 7-12 ժամային գոտիներ,
* 18 ժամ՝ 1-6 ժամային գոտիներ։
Այսպիսով, օրինակ, Եվրոպայի երկրներում օդերևութաբանական օրն սկսվում է 18:00 (UTC). այդ ժամանակ ամփոփվում են օրվա արդյունքները, հաշվվում օդի ջերմաստիճանի միջին և էքստրեմալ ցուցանիշները և այլն<ref>{{Cite web|url=http://www.pogodaiklimat.ru/faq.htm|title=Погода и Климат - FAQ по сайту|publisher=www.pogodaiklimat.ru|accessdate=2017-10-01|archiveurl=https://web.archive.org/web/20170926095529/http://pogodaiklimat.ru/faq.htm|archivedate=2017-09-26|deadlink=yes}}</ref>։ Եթե նշված ցանկում առաջին ժամային գոտին UTC+1 գոտին է<ref>{{Cite web |url=http://allphoto.in.ua/photo/66/es2133210.jpg |title=Одна из старых карт часовых поясов мира, где показана нумерация часовых поясов от I до XXIV |accessdate=2017-10-01 |archiveurl=https://web.archive.org/web/20140713202702/http://allphoto.in.ua/photo/66/es2133210.jpg |archivedate=2014-07-13 |deadlink=yes }}</ref>, ապա ստացվում է, որ օդերևութաբանական օրը որոշակի տեղամասում կարող է սկսվել 19:00 մինչև 24:00 միջակայքում՝ ըստ պաշտոնական ժամանակի։
 
=== Օրվա հետ կապված հատուկ պայմանավորվածություններ ===
Ժամանակավոր անցագրերի և այլնի վավերականության ժամկետը կարող է ավարտվել կեսգիշերին։ Սակայն եթե ծառայություններ մատոցողի (օրինակ՝ [[Հասարակական տրանսպորտ|հասարակական տրանսպորտ]]) փոփոխվող ժամանակացույցն ընդգրկում է, օրինակ, առավոտյան 6:00 մինչև հաջորդ գիշերվա 1:00 (որը կարող է նշվել նաև որպես 25:00), ապա վերջին ժամը կարող է օրինական կերպով դիտարկվել որպես նախորդ օրվա մաս։ Օրինակ՝ քաղաքային [[Ավտոբուս|ավտոբուսով]] կամ [[Տրոլեյբուս|տրոլեյբուով]] մեկ ամիս երթևեկելու թույլտվության վավերականության ժամկետն ավարտվում է հաջորդ ամսվա 1-ին միայն հասարակական տրանսպորտի անձնակազմի տվյալ հերթափոխն ավարտվելուց հետո։ «Nederlandse Spoorwegen» հոլանդական երկաթուղու օրական տոմսը վավերական է 28 ժամ՝ 0:00 մինչև 28:00 (այսինքն՝ հաջորդ օրվա 4:00)։ «London Regional Transport» (Լոնդոնի հասարակական տրանսպորտի) տոմսի վավերականության ժամկետն ավարտում է դրանց ակտիվացման հաջորդ օրվա 4:30։
 
== Աստղային օր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օր» էջից