«Գոթֆրիդ Բեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Gottfried- benn.jpg|300px|thumb|]]
'''Գոթֆրիդ Բեն''' (Gottfried Benn [[1886]], [[մայիսի 2]] - [[1956]], [[հուլիսի 7]]), գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, երկու համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ, վեներոլոգ և վարակաբան, պաթոլոգ-կենսաբան: 20-րդ դարի գերմանական գրականության մեջ նա առանձնահատուկ դեպք է, ում շուրջ մինչև օրս վեճերը չեն մարում: Հեղինակել է «Ֆենոտիպի վեպը», «Պտղոմեոսականը» արձակ ստեղծագործությունները, «Դիահերձարան», «Մարմին», «Աղբ», «Ճեղքում», «Ստատիկ բանաստեղծություններ», «Դիստիլլյացիա» բանաստեղծական շարքերը և ժողվածուները, հոդվածներ, փաստագրական գրքեր:
 
Ծնվել է 1886 թ.-ի մայիսի 2-ին, Մանսֆելդում: Շուտով տեղափոխվում է [[Բեռլին]] և ստանում բժշկական կրթություն: 1912 թ.-ին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Դիահերձարանը»: Տպաքանակը ձերբակալվում է: Ասպարեզ է հանվում մի պոետիկա, որը մարմնի և մահվան պոետիկա է: «Քնարական հերոսը» մեգապոլիսների լաբիրինթոսներում թափառող մարդն է, թեման` նրա ես-ի ֆրագմենտացիան, շերտատումը, դեմոնտաժը, կոտորակումը,- այս ամենը` բողոքի և թախծի ֆոնին, որը կյանքի է կոչված դեգեներացված արդյունաբերական աշխարհի հանդեպ նողկանքից, որտեղ ներդաշնակությունը արդեն տեղ չունի: Բենի յուրահատուկ գրելաոճը, որը միտված է կյանքի և մահվան վանող մանրամասները պատկերելուն, միտված է կեղծ արժեքների կործանման, մշակույթի անհոգևորության, մարդուն ոչ մի թեթևացում չբերող անհոգի քաղաքակրթության վերհանմանը: