«Գոթֆրիդ Բեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
1935 թ.-ին ռեժիմը նրան հայտարարում է <մշակութային բոլշևիկ> և վտարում է Արվեստների պրուսական ակադեմիայից: Միաժամանակ արգելվում է նրա գրքերի տպագրությունը: Մեկնում է բանակ և խոր թիկունքում իբրև բժիշկ ծառայում զինվորական մի հոսպիտալում: 1943 թ.-ին անանուն հրատարակում է «Քսաներկու բանաստեղծություն» գիրքը:
 
Նրա գեղարվեստական էթիկայի հիմնական հասկացությունը խստությունն է: Բենի բանաստեղծությունը հետայսու ձգտում է ավելի բարձրին և ավելի հեռավորին, ինչը պայմանականորեն կոչվում է Երկինք: Աստված Բենի պոետիկայի հիմնական խորհրդանշական մոտիվն է: Այդ նա է կանգնած ճշմարտության որոնման ուղուն: ԳոտֆրիդԳոթֆրիդ Բենը այժմ պահանջում է, որ բանաստեղծը չպետք է զբաղվի քաղաքականութամբ: Նրա ստեղծագործության հիմնական միջավայրն են մեկուսացումը և ճգնակեցությունը:
Պատերազմից հետո նրա ստեղծագործությունների տպագրությունը արգելում են այս անգամ դաշնակիցները: Դրանք հրապարակվում են միայն 1948 թ.-ից: Գերմանիայի 20-րդ դարի այս մեծագույն բանաստեղծը մահկանացուն կնքում է Բեռլինում, 1956 թ.-ի հուլիսի 7-ին: