«Սուրբ Ստեփանոս մատուռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց | պատկեր = Saint Stephen chapel (Tehran).jpg | նկարագրություն = Եկեղեցու արտաքին տես...»:
 
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.alikonline.ir/ +https://alikonline.ir/)
Տող 15.
[[Թեհրան]]ում հայերը հաստատվել են հաստատել 18-րդ դարի կեսերից, իսկ հաջորդ դարավերջին այնտեղ բնակվում էր մոտ հազար հայ: Նրանք կառուցում են երկու եկեղեցի՝ [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Թեհրան)|սուրբ Գևորգ]] (մատուռ՝ 1795, եկեղեցի՝ 1884) և [[Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցի|սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս]] (1808): Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայ բնակչությունն անցավ երեք հազարը՝ կազմելով քաղաքի բնակչության շուրջ մեկուկես տոկոսը<ref>Աստղիկ Հակոբյան, [http://hpj.asj-oa.am/6270/1/58.pdf Իրանահայ համայնքի ժողովրդագրական տեղաշարժերը (1920–1945)]</ref>: Կառուցվում է Դուլաբի գերեզմանատունը՝ կից մատուռով: Այն բաղկացած էր հինգ բաժիններից՝ հայ առաքելականներ, հայ կաթոլիկներ, ուղղափառներ, բողոքականներ և Հռոմի կաթոլիկներ<ref>[https://www.aravot.am/2013/08/09/274953/ Deutsche Welle‎. «Իրանի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին վտանգված է»]</ref>: Թեև պարսիկներն այն կոչում են «հայկական գերեզմանատուն», այստեղ թաղված են նաև այլազգի քրիստոնյաներ:
 
[[Երկրորդ աշխարհամարտ]]ից հետո Թեհրան են տեղափոխվում տասնյակ հազարավոր հայեր՝ Իրանի տարբեր գավառներից ու քաղաքներից, անհրաժեշտություն է ստեղծվում կառուցել նոր գերեզմանատուն: [[Սուրբ Սարգիս մայր տաճար]]ի կառուցումից հետո՝ 1973 թվականին, պետության կողմից հայոց թեմին է տրամադրվում 20 հեկտար տարածությամբ հողատարածք՝ Թեհրանի 15-րդ շրջանի Խավարան քաղաքամասում<ref>[httphttps://www.alikonline.ir/news/community/item/29252-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A2%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%BD-%D5%BD%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD-%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%BC ԱԿՆԱՐԿ - Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռ]</ref>: Նույն թվականին «Նոր Բուրաստան» գերեզմանատանն օծվում և 1974 թվականին բացվում է սուրբ Ստեփանոս մատուռը<ref>Շահեն Հակոբյան,[https://www.academia.edu/7718220/%D4%B9%D5%A5%D5%B0%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8_The_Armenian_churches_at_Tehran Թեհրանի Հայկական եկեղեցիները]</ref>: Այն կառուցվել էր Ժորժ Հովհաննեսովի բարերարությամբ, ի հիշատակ իր ծնողների՝ Ստեփանոսի և Մարիամի: Մատուռն օգտագործվում է թաղման եկեղեցու կարգի համար: Շինությունը և գերեզմանատունը մաքրվել և կարգի են բերվել 2016 թվականին<ref>[http://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/591-2016090401 Շինարարական աշխատանքներ Թեհրանի հայոց «Նոր Բուրաստան» գերեզմանատնում]</ref>:
 
Նոր Բուրաստանում ամփոփված են ավելի քան 20,000 հայ ննջեցեալներ, որոնցից 52 հոգին նահատակվել են [[Իրանի իսլամական հեղափոխություն|իսլամական հեղափոխության]] և [[Իրան-Իրաքյան պատերազմ]]ի տարիներին:
 
== Ճարտարապետություն ==
Մատուռը չափերով փոքր է, ունի շուրջ 16,20 մետր երկարություն և 13,10 մետր լայնություն<ref>[httphttps://www.alikonline.ir/news/community/item/29252-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A2%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%BD-%D5%BD%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD-%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%BC ԱԿՆԱՐԿ - Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռ]</ref>: Կառույցը երեսպատված է մարմարով, ներսում դրված է Աստվածամոր պատկերը Հիսուսի հետ: Մատուռի փոքր չափսերի պատճառով սուրբ Ստեփանոսի տոնը նշվել է [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Թեհրան)|սուրբ Գրիգոր Լուսավորիչ]]<ref>[http://tehranprelacy.com/index.php/temakan/169-2012-04-07-2 Հանդիսաւոր ս. պատարագ՝ Ս. Ստեփանոս Նախավկայի տօնի առիթով]</ref>, [[Սուրբ Թարգմանչաց եկեղեցի (Թեհրան)|սուրբ Թարգմանչաց]]<ref>[httphttps://www.alikonline.ir/news/community/tehran/item/51802-%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D6%82%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%BF%D6%85%D5%B6%D5%A8-%D5%A9%D5%A5%D5%B0%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4 Սարկաւագութեան տօնը Թեհրանում]</ref> և այլ եկեղեցիներում:
== Տես նաև ==