«Սիսակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 5773 բայթ ծավալ
հետշրջում
Տող 1.
{{Անձ}}
'''Սիսակ''', [[Մեծ Հայք]]ի [[Սյունիք]] նահանգի ավանդական անվանադիր նախնին, [[Հայկ նահապետ|Հայկի]] ծռլանգթոռ, [[Գեղամ]]ի որդին։ Ըստ ավանդության՝ [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ավազանում հաստատված Գեղամը իր Սիսակին ժառանգություն է թողել [[Սևանա լիճ|Գեղամա ծովակից]] մինչև [[Երասխ գետ|Երասխ]] ընկած երկրամասը, որն այնուհետև կոչվել է նրա անունով՝ [[Սյունիք (նահանգ)|Սիսական]]։
 
=== Ծանոթագրություններ ===
Պատմական Հայքի հյուսիսարևելյան տարածքների իշխանավոր (ցեղապետ)՝ Աիսսիասը /կամ Աի-Սսիակսը, Ասակը/, հավանաբար խոսքը  Մ. Խորենացու մոտ հիշատակված Սիսակ նահապետի մասին է, խեթերի թագավոր Թուդխալիա Դ-ի օրոք՝ ողջ Հայասայի ցեղապետության իշխանությունը (1320-1280) մ.թ.ա. կենտրոնացրեց իր ձեռքում:
 
Աիսսիասի օրոք հոգեվարք ապրող Միտանի թագավորության թագավոր Վասաշատտան (հավանաբար Վաշտակ անվան տարբերակն է) Հայասայի ցեղապետությանը զիջելով իր հյուսիսային տարածքները՝ Պասքամի երկիրը (Պաթթեյարիկայի աշխարհը), ձեռք  է բերում հզորացած Հայասայի հովանավորությունը: Աիսսիասը նաև պարտության է մատնում երկրի հարավում իշխանությունը իրենց ձեռքում պահող Տարբանի ցեղերին՝ Հայասայի ցեղապետությանը միացնելով այդ երկրները, որից հետո դաշինք է կնքում Մեծ Հայքի արևելյան տարածքները բնակեցնող մարդերի (մարդպետերի) հետ և Հայասայի ցեղապետության կազմի մեջ մտցնում Մարդերի ցեղամիությունը, որը հին արձանագրություններում հիշատակվում է «Մանա» անվամբ։
 
Աիսսիասի իշխանության վերջին տարիներին Խեթերի թագավոր Արնովանդան (կամ Առնուվանտասը) վերսկսել է հայ-խեթական պատերազմները: Հայասայի ցեղապետության իրավիճակը հատկապես սկսել է ծանրանալ, երբ նրա հարավային և հարավարևմտյան տարածքների վրա արշավանքներ է սկսել կատարել Ասորեստանի թագավոր Ադադներար I-ը: Աիսսիասը ստիպված է եղել կրկին խեթերին զիջել Հայասայի  ցեղապետության արևմտյան տարածքները և Խեթական թագավորի պահանջով՝ նրանց հանձնել Հայասայի ցեղապետության արևմտյան տարածքների արքայիկներից (ցեղապետերից) Միտասին և Կալիմունասին (որոնք հայ-խեթական պատերազմների ժամանակ մեծ վնասներ էին հասցրել նրանց): Այս զիջումների գնով Ասսիասին հաջողվեց, Միտանի պետության հետ միասին՝ ռազմական փոխօգնության դաշինք կնքել խեթերի թագավորության հետ՝ ընդդեմ հզորացող Ասորեստանի:
 
== Աղբյուրներ ==
* Մովսես Խորենացի - Պատմություն հայոց
{{Անավարտ}}
* Ասորեստանյան և պարսիկ սեպագիր արձանագրությունք, թրգմ. Հ.Սանտալճյան, Վեն.,1901թ.
* ՀՍՍՀ ԳԱ Հրատարակություն «Հայ ժողովրդի պատմություն» Երևան-1971 թ, հատոր 1-ին (202 էջ) - /Խեթերի թագավորը «Պախխուվայի (Հայասայի ժողովրդական ժողով) մարդկանց» ստիպում է հաշտություն կնքել՝ պարտավորեցնում իրենց հանձնել Միտասին ու Կալումինասին, պայմանագիրը չկատարելու դեպքում, Խեթական թագավորը պահանջում է Տուկկամայի (Սյունիքի՝ պատմական Կովսական գավառ) կառավարիչ Աիսսիասին այդ ամենը նրանց անել տալ ուժի միջոցով։ Այս (Հայասայի) բոլոր երկրների համերաշխ կերպով խեթերին հպատակվելը բացատրվում է, հավանաբար, Ասորեստանի կողմից սպառնացող վտանգով:/
* ՀՍՍՀ ԳԱ «Հայկական Սովետական Հանրագիտարան» -1987 թ., հոդ. «Ասորեստան» - /Մ.թ.ա. XIII դ. Ադադներարի I-ը, այնուհետև Սալմանասար I-ը նվաճեցին Ասորիքը, թափանցեցին Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ՝ Նաիրի «լայնածավալ երկրները»։/, հոդ. «Միտաննի» - /Միտաննիում հաջորդաբար գահակալել են Շատտուարա I (մ.թ.ա. XIV դ. վերջ), Վասաշատտան (մ.թ.ա. XIII դ. սկիզբ) և Շատտուարա I I, որոնք պայքարել են Ասորեստանի դեմ:/
* Ա. Ե. Մխիթարյան «Հաբեթի սերունդները» -2002 թ.
 
 
[[Կատեգորիա:Հայկազունիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիսակ» էջից