«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3)
չNo edit summary
Տող 34.
19-րդ դարի ընթացքում Ռուսական կայսրությանը գերազանցապես միացել էին Արևելյան Հայաստանի գավառները: Թեև ռուսները 1828-29 և 1877-78 թվականներին հաջող հաղթանակներ կարողացան տանել Արևմտյան Հայաստանում, սակայն Էրզրումը, Վանը, Մուշը և Բայազետը շարունակեցին մնալ Օսմանյան կայսրության տարածքում: Էրզրումի վիլայեթը մասամբ ընդգրկում էր Այրարատ նահանգի որոշ գավառներ:
 
Պատմական Հայաստանի արևելյան նահանգները 8-ննահանգներն էին՝ [[Տայք]]ը, [[Գուգարք նահանգ|Գուգարքը]], [[Ուտիք]]ը, [[Արցախ նահանգ|Արցախը]], [[Սյունիք (նահանգ)|Սյունիքը]], [[Այրարատ]]ը, [[Վասպուրական]]ը, [[Փայտակարան]]ը, [[Պարսկահայք]]ը: Վերջին երկուսը Մեծ Հայքից վերջնականապես անջատվել էին դեռ [[Հայաստանի առաջին բաժանում|387 թվականի բաժանման]] ժամանակ, և այլևս չէին ընդգրկվել հայկական պետականությունների կազմում. դրա պատճառը տեղի՝ խիստ սակավաթիվ հայ բնակչությունն էր: 17-րդ դարի ընթացքում հայերի մի ստվար զանգված Արարատյան դաշտից վերաբնակեցվում է Պարսկահայքի տարածքում՝ Ուրմիո լճի արևմտյան ափերին, սակայն դա մինչ օրս մնում է Իրանի կազմում: Փայտակարանի մեծագույն մասն ամփոփված էր [[Բաքվի նահանգ]]ում: ՄյուսՎասպուրականը վեցբաժանված էր երեք տերությունների մեջ, թեև գերակշիռ մասը օսմանահպատակ Վանի նահանգում էր: Ռուսական կայսրության տարածքում էր միայն Նախիջևանը՝ Վասպուրականի Գողթան գավառը: Ավելի ուշ ռուսները գրավում են նաև մեկ նահանգ-աշխարհներըաշխարհ արդեն արևմտյան Հայաստանից՝ Տայքը: Ռուսահպատակ հայկական տարածքները տեղաբաշխված էին վարչաքաղաքական հետևյալ միավորների մեջ՝
 
{| class="wikitable"
Տող 172.
 
=== Ռուսական հեղափոխություն ===
{{Հիմնական|Ռուսական հեղափոխություն (1905–19071905-1907)|Հայ-թաթարական ընդհարումներ}}
1905 թվականի հունվարի 9-ին (22) Պետերբուրգում գնդակահարում են խաղաղ ցույցի ելած բանվորներին: Այդ օրը հայտնի է դարձել որպես «[[Արյունոտ կիրակի (1905)|Արյունոտ կիրակի]]»։ Դրանով սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական [[Ռուսական հեղափոխություն (1905–19071905-1907)|առաջին հեղափոխությունը]]։ Այն նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը. սկսեցին գործադուլներ [[Թիֆլիս]]ում և [[Բաքու|Բաքվում]]: Հայաստանում սկզբնական շրջանում գործադուլներ արեցին [[Ալավերդի|Ալավերդու]] հանքարդյունաբերության շրջանի բանվորները, [[Դսեղ]]ի և [[Մարց]]ի գյուղացիները։ Հեղափոխությունը մարելու նպատակով իշխանությունները սկսեցին կրոնական և ազգային թշնամանք բորբոքել տարբեր ժողովուրդների միջև։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և կովկասյան թաթարների (ադրբեջանցիներ) դեմ։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով: Արյունոտ բախում է տեղի ունենում հայերի և թաթարների միջև. սպանվում են մի թաթար դպրոցական և խանութպան<ref>Svante E. Cornell. Small nations and great powers. page 55</ref>: Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ: Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։
[[Պատկեր:CroixIllustre1905ArmenoTatarclashes.jpg|մինի|ձախից]]
Բախումներն ընդգրկեցին հայաբնակ, բայց և թուրքաշատ Ելիզավետպոլի նահանգը: Բախումներ տեղի ունեցան [[Հայ-թաթարական ընդհարումներ (1905-1906, Բանանց)|Բանանց]], [[Հայ-թաթարական ընդհարումներ (1905-1906, Գետաբեկ-Սոգութլու)|Գետաբեկ]] և այլ գյուղերում, Գանձակ և Շուշի քաղաքներում: Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն իր վրա էր վերցրել նորաստեղծ Դաշնակցություն կուսակցությունը։ Նշանավոր հայդուկներ [[Նիկոլ Դուման]]ը, Վարդանը ([[Խանասորի Վարդան]]), Քեռին ([[Արշակ Գավաֆյան (Քեռի)|Արշակ Գավաֆյան]]) և մյուսները ղեկավարում էին դիմադրական մարտերը։ Շուշիում տեղի ունեցան արյունալի բախումներ, որից հետո քաղաքից հեռացավ ինչպես հայ, այնպես էլ իսլամադավան բնակչության մի զգալի հատված: Ազգային բախումները հասան նաև Երևանի նահանգ. [[Նախիջևանի գավառ]]ի 52 խառը բնակչությամբ գյուղերից 47-ը ենթարկվեցին հարձակումների, որոնցից 19-ը արդյունքում լքվեցին: [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևան]] քաղաքում սպանվածների թիվը հասավ 239-ի: Հետագայում հայերը հարձակվեցին թաթարական մի գյուղի վրա և կազմակերպեցին 39 մարդու սպանդ<ref>Villari, Luigi. Fire and Sword in the Caucasus. London: T. F. Unwin, 1906 ISBN 0-7007-1624-6 p. 270-274.</ref>: Ավելի ուշ Բաքվում հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորեր և նավթագործարաններ։ 1905 թվականի աշնանը ընդհարումների ալիքը հասավ հայաշատ Թիֆլիս քաղաք. հայկական ինքնապաշտպանությունը գլխավորեց Արմեն Գարոն ([[Գարեգին Փաստրմաճյան]])։ Հայ-թաթարական կռիվների ժամանակ համերաշխության կոչերով հանդես եկան [[Հովհաննես Թումանյան]]ն ու ադրբեջանցի գրող [[Միրզա Սաբիր]]ը։