«Հայաստանի առաջին հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 753.
Հայկական Ազգային կորպուսը ստեղծվել էր 1917 թվականի դեկտեմբերին, սակայն ձևավորվել էր դեռևս 1917 թվականի ապրիլից, Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության «Բանակի ազգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրապարակումից հետո։
 
1917 թվականի ապրիլի 9-ին հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր [[Թովմաս Նազարբեկյան|Թովմաս Նազարբեկյանն]] ուղարկվել էր Ռուսաստանի Կովկասյան ռազմաճակատի շտաբ՝ բանակի զորամասերն ազգայնացնելու նպատակով։ 1917 թվականի հոկտեմբերին Հայոց ազգային խորհուրդը դիմել է Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին՝ հայկական ազգային գնդերի թիվն 8-ի հասցնելու խնդրանքով։ 1917 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվել է [[Հայկական կորպուս|Հայոց ազգային կորպուս]], հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ [[Դրաստամատ Կանայան|Դրաստամատ Կանայանը]] (Դրո)։ Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ [[Արսեն Շահմազյան|Արսեն Շահմազյանի]] գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ հետևակի զաուրյադ գեներալ–մայոր [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ Օզանյանի]] հրամանատարությամբ։
 
 
==== Հայոց Ազգային բանակային կորպուսի կազմ ====