«Հայաստանի առաջին հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 753.
Հայկական Ազգային կորպուսը ստեղծվել էր 1917 թվականի դեկտեմբերին, սակայն ձևավորվել էր դեռևս 1917 թվականի ապրիլից, Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության «Բանակի ազգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրապարակումից հետո։
 
1917 թվականի ապրիլի 9-ին հայազգիհայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր [[Թովմաս Նազարբեկյան|Թովմաս Նազարբեկյանն]] ուղարկվել էր Ռուսաստանի Կովկասյան ռազմաճակատի շտաբ՝ բանակի զորամասերն ազգայնացնելու նպատակով։ 1917 թվականի հոկտեմբերին Հայոց ազգային խորհուրդը դիմել է Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին՝ հայկական ազգային գնդերի թիվն 8-ի հասցնելու խնդրանքով։ 1917 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվել է [[Հայկական կորպուս|Հայոց ազգային կորպուս]], հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ [[Դրաստամատ Կանայան|Դրաստամատ Կանայանը]] (Դրո)։ Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ [[Արսեն Շահմազյան|Արսեն Շահմազյանի]] գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։
 
 
==== Հայոց Ազգային բանակային կորպուսի կազմ ====
Տող 777 ⟶ 778՝
 
==== Հայոց Ազգային բանակային կորպուսի վերակազմավորումը Հայաստանի Հանրապետության Բանակի ====
1918 թվականի հուլիսի 26-ին գեներալ Նազարբեկյանի հրամանով (այս գեներալը նշանակվել էր Հայաստանի Զինեալ Ուժերի հրամանատար կամ [[Սպարապետ]]) Հայոց ազգային կորպուսը վերակազմավորվել է Ազգային դիվիզիայի, որի հիման վրա էլ հետագայում ծավալվեց Հայոց Բանակը։ [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության]] [[գեներալ-լեյտենանտ]], զորատեսակի [[գեներալ]] (բանակի գեներալ), սպարապետ Նազարբեկյանը կարևորագույն դեմքերից մեկն էր՝ Հայոց բանակի ստեղծման գործում։ [[Ղարաքիլիսայի ճակատամարտ|Ղարաքիլիսայի]] [[Բաշ Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարանի]], [[Սարդարապատի|1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը]], որոնց արդյունքում հայ ժողովրդի ոխերիմ թշնամին՝ ցեղասպան պետւթյունը՝ [[Օսմանյան Թուրքիա|Օսմանյան Թուրքիան]] ստիպված եղավ ճանաչել Հայ ժողովրդի գոյության իրավունքը և ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, տեղի են ունեցել գեներալ Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ։
 
[[Պատկեր:Tovmas_Hovhannesi_Nazarbekyan.jpg|մինի|320px|Հայաստանի Հանրապետության Սպարապետ գեներալ–լեյտենանտ Թովմաս Նազարբեկյան]]