«Հայաստանի առաջին հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 745.
 
 
== Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ ==
=== Ռազմական (զինվորական) նախարարներ ===
=== Հայաստանի Հանրապետության Բանակը Առաջին թուրք–հայկական պատերազմի ժամանակ (1918) ===
 
=== Հայաստանի Հանրապետության Բանակը Երկրորդ թուրք–հայկական պատերազմի ժամանակ (1920) ===
1920 թվականի աշնանը՝ համագործակցելով բոլշևիկյան Ռուսաստանի հետ և օգտվելով վերջինիս համակողմանի աջակցությունից՝ քեմալական թուրքերը պատերազմական գործողություններ սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ։ Հաշվի առնելով բոլշևիկյան Ռուսաստանի համակողամնի աջակցությունը, ինչպես նաև պատերազմից առաջ և դրա ընթացքում Հայաստանի ներսում Ռուսաստանի հինգերորդ շարասյան գործողությունները և ռուսական ու ադրբեջանական բանակների հարձակողական գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ, Երկրորդ թուրք–հայկական պատերազմը պատերազմը դարձավ [[Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)|Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)]]։
 
==== ՀՀ զորքեր և Զանգեզուրի ու Արցախի դիմադրական ուժեր ====
[[1920]] թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Բացի այդ մի քանի հազար մարտիկներ կային [[Գարեգին Նժդեհ]]ի Զանգեզուրյան գայլավաշտերում, ինչպես նաև պարտիզանական ուժեր՝ ռուս–ազերիական զավթման ներքո գտնվող [[Արցախ]]ում։
Կարմիր Բանակի հետախուզական բաժնի տվյալներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում առկա էին հետևյալ ուժերը․<ref name="ReferenceA"/>
*17445 սվին, այսինքն՝ հետևակային, հրաձիգ զինվորներ,
*2075 թուր, այսինքն՝ հեծյալ զինվորներ,
*260 գնդացիր,
*79 թեթև հրանոթ,
*3 զրահագնացք,
*3 զրահամեքենա,
*3 տանկ։
 
Հետագայում՝ օգոստոս–սեպտեմբերին բանակի թվաքանակը որոշ չափով մեծացվեց, և Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիվ պատերազմի սկզբին Հայկական բանակում կար շուրջ 40000 զինվոր և սպա, որոնցից կանոնավոր ուժերն էին միայն 25000–ը, իսկ մնացածը բաժին էր ընկնում ինտենդանտական, այսինքն՝ համբարակային, սանիտարական և այլ օժանդակ ծառայություններին, որոնք կազմում էին բանակի անձնակազմի ընդհանուր թվաքանակի մոտ 30 տոկոսը։ Բացի այդ՝ կային որոշ թվով կամավորական խմբեր։<ref name="ReferenceA"/>
 
==== Թուրքական զորքեր և այլ աջակից ուժեր ====
Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ [[1920]] թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին ավելի քան 50 հազարանոց բանակ, 306 [[հրանոթ]]։<ref name="ReferenceA"/>
 
==== Ռուսական զորքեր և այլ աջակից ուժեր ====
Ռուսական Կարմիր բանակի զորքերը Հայաստանի սահմանների մերձակայքում, Ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքում և Հայաստանից ապօրինի կերպով փաստացի բռնազավթված Նախիջևանի, Արցախի ու Սյունիք–Զանգեզուրի երկրամասերում քանակապես գերազանցում էր հայկական զորքերին։ [[1920]] թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ ռուսները կենտրոնացրել էին մինչև 50 հազարանոց բանակ, մոտավորապես 300 [[հրանոթ]], մոտ 400 գնդացիր։
 
=== Հայաստանի Առաջին Հանրապետության Ռազմական (զինվորական) նախարարներ ===
Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում էին ՀՀ Ռազմական նախարարությունը և Գլխավոր շտաբը։ Ռազմական նախարարության գլուխ կանգնած էր Ռազմական կամ Զինվորական նախարարը։ Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ընթացքում պաշտոնավարել է չորս ռազմական նախարար։