«Արհեստական սիրտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
Արհեստական սրտի ստեղծման գործում առաջամարտիկը համարվում է խորհրդային միության գիտնական [[Վլադիմիր Դեմիխով]]ը։ Նա դեռ [[1937]] թվականին ցույց տվեց շան օրգանիզմում պլաստիկ մղիչը [[Էլեկտրական շարժիչ|էլեկտրական շարժչի]] միջոցով գործի դնելու արդյունքում արյան շրջանառությունը սկզբունքորեն պահպանելու հնարավոր լինելը։ Այն երկուսուկես ժամը, որն ապրեց շունը փոխպատվաստման միջոցով հեռացված սրտի փոխարեն տեղադրված մեխանիկական սարքավորման շնորհիվ, դարձավ բժշկության մեջ նոր դարաշրջանի մեկնարկը։
 
Էստաֆետան անցավ ամերիկյան գիտնականներին, սակայն ընհամենըընդամենը երկու տասնամյակ անց ''Վ. Կոլֆը'' և ''Տ. Ակտուստուն'' ստեղծեցին [[պոլիվինիլքլորիդ]]ից պատրաստված արհեստական սիրտ, որը կազմված էր մեկ միասնական կաղապարով երկու փոքր պարկերից։ Այն ուներ պոլիվինիլքլորիդից պատրաստված 4 եռափեղկ փական և աշխատում էր «շնչուղիներով», որոնք արտաքինից տեսանելի էին։ Այդ հետազոտությունները սկիզբ դրեցին արհեստական սրտի արտաքին խողովակներով կառուցվածքային լուծումների շարքին<ref name=Refer01>[http://www.coolreferat.com/Достижения_в_хирургии_сердца_часть=2 Достижения в хирургии сердца. История искусственного сердца.]</ref>:
 
[[Դոնոր]] փնտրելու ընթացքում ռեցիպիենտի կյանքը պահպանելու համար արհեստական սրտի փոխպատվաստման գաղափարը իրացվել է [[1969]] թվականին, երբ ամերիկացի վիրաբույժ Դ․ Կուլին ստեղծեց արհեստական սրտի իմպլանտացիա մի հիվանդի համար, որին ձախ [[ստամոքս]]ի ամբողջական [[անոթալայնանք]]ի հեռացումից հետո չէր հաջողվել անջատել արյան արհեստական շրջանառության սարքավորումից։ 64 ժամ տևած աշխատանքից հետո հաջողվեց արհեստական սիրտը փոխարինել ալլոտրանսպլանտանտով, սակայն 36 ժամ անց հիվանդը մահացավ [[թոքերի բորբոքում]]ից։ Սա սրտի փոխպատվաստման երկու փուլով [[Վիրահատություն|վիրահատության]] առաջին դեպքն էր, որն այսօր լայնորեն տարածված է<ref name=Refer01 />: