«Աիդա Հայրապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Աիդա Հայրապետյանը ծնվել է [[1926]] թվականի մայիսի 25-ին, [[Մոսկվա]]յում: [[1943]] թվականին ավարտել է [[Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց|Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը]], [[1948]] թվականին՝ [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը: [[1949]]-[[1953]] թվականներին սովորել է Երևանի [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ]]ի ասպիրանտուրայում: Սովորելուն զուգընթաց աշխատել է Երևանի կուսակցական դպրոցում (որպես գրականության կաբինետի լաբորանտ), «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթի խմբագրությունում (որպես թարգմանիչ), [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում]] (որպես լեզուների ամբիոնի լաբորանտ): [[1977]] թվականից աշխատում է Հայաստանի ԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ- լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես թարգմանության սեկտորի ավագ գիտաշխատող: [[1975]] թվականին «Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Թարգմանել է 100-ից ավելի կինոնկարների սցենարներ (այդ թվում՝ «Լենինը 18 թվին», «Լենինը հոկտեմբերին», «Լենինը Լեհաստանում», Ազատագրում», «[[Հերկած խոպան (ֆիլմ, 1939)|Հերկած խոպան]]», «Հարություն», «Մենամարտ») և պիեսներ (այդ թվում՝ [[Բրեխտ Բ.|Բրեխտ]]ի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», «Սիչուանում ապրող բարի մարդը», [[Շերիդան-Ռ. Բ.|Շերիդան]]ի «Դուենյա»)<ref>Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր 222-224:</ref><ref>{{Cite web|url=http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%22%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6,%20%D4%B1.%D5%8D.%22|title=Կոհա առցանց քարտարան, Հայրապետյան, Ա.Ս.|website=haygirk.nla.am|language=hy-Armn|accessdate=2019-01-18}}</ref>:
== Երկեր ==
* Բնությունը և մարդը Համո Սահյանի պոեզիայում, Ե., «Լույս», 1974, 75 էջ: