«Եգիպտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 273.
Եգիպտոսի տնտեսությունը մեծապես հիմնված է գյուղատնտեսության, մեդիայի, էներգակիրների արտահանման, բնական գազի և զբոսաշրջության վրա։ Ավելի քան երեք միլիոն եգիպտացիներ աշխատում են երկրի սահմաններից դուրս, հիմնականում [[Լիբիա]]յում, [[Սաուդյան Արաբիա]]յում, [[Պարսից ծոց]]ի ավազանի երկրներում և [[Եվրոպա]]յում։ 1970 թվականին [[Ասուանի ջրամբար]]ի կառուցումից հետո, որի արդյունքում ձևավորվեց [[Նասերի լիճ]]ը, Նեղոսի ափին գյուղատնտեսության զարգացման մեծ հեռանկարներ առաջ եկան երկրի համար։ Բարելավվեց նաև Եգիպտոսի էկոհամակարգը։ Բնակչության արագ աճը, սահմանափակ [[վարելահողեր]]ը և Նեղոս գետից կախվածությունը, էապես ազդում են ռեսուրսների գերծախսի վրա, որն էլ իր հերթին ազդում է տնտեսության կայունության և վիճակի վրա։
 
Կառավարությունը ներդրումներ է կատարում հաղորդակցության և ֆիզիկական ենթակառուցվածների ոլորտներում։ Սկսած 1979 թվականից Եգիպտոսն [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ից ստանում է արտաքին ֆինանսական օգնություն (տարեկան մոտ 2,2 միլիարդ դոլլարդոլար)։ [[Իրաքի պատերազմ]]ից հետո ԱՄՆ-ից ստացած միջոցների ծավալներով՝ Եգիպտոսն աշխարհում երրորդն է։ Եգիպտոսի տնտեսությունը մեծապես հիմնված է եկամտի հետևյալ երեք աղբյուրների վրա․ զբոսաշրջություն, արտագնա աշխատանքից ուղարկված տրանսֆերտներ և Սուեզի ջրանցքից ստացված եկամուտներ<ref>[http://www.undp.org.eg/Default.aspx?tabid=75 Egypt Country Profile] {{webarchive |url=https://web.archive.org/web/20130601071446/http://www.undp.org.eg/Default.aspx?tabid=75 |date=1 June 2013}}. Undp.org.eg (11 February 2011). Retrieved 29 July 2013.</ref>։
 
Եգիպտոսը զարգացրել է ածխի, նավթի, բնական գազի և հիդրոէներգիայի վրա հիմնված շուկա։ Հյուսիսարևելյան Սինայի ածխի զգալի պաշարները յուրաքանչյուր տարի հանքարդյունահանվում են մոտ 600 000 տոննա չափաքանակով (590,000 անգլիական տոննա, 660,000 ամերիկյան տոննա)։ Նավթը և գազն արդյունահանվում են հյուսիսարևմտյան անապատային շրջաններում, [[Սուեզի ծոց]]ում և Նեղոսի դելտայում։ Եգիպտոսն ունի գազի խոշոր պաշարներ, որոնք գնահատվում են 2,180 խորանարդ կիլոմետր<ref name="eia">{{cite web|title=Egypt|url=http://www.eia.gov/countries/country-data.cfm?fips=EG|website=U.S. Energy Information Administration|accessdate=24 February 2015|date=14 August 2014|archive-url=https://web.archive.org/web/20150218034336/http://www.eia.gov/countries/country-data.cfm?fips=EG|archive-date=18 February 2015|dead-url=no}}</ref>։ Եգիպտական հեղուկ բնական գազը, մինչև 2012 թվականը, արտահանվել է աշխարհի մի շարք երկրներ։ Ամերիկյան [[Reuters]] գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին «Egyptian General Petroleum Co (EGPC)»-ն հայտարարել է, որ երկիրը կդադարեցնի բնական գազի արտահանումը։ Ընկերությունը խոշոր արդյունաբերողներին կոչ է արել ամռանը նվազեցնել սպառման ծավալները՝ էներգետիկ ճգնաժամից և քաղաքական անկայունությունից խուսափելու համար։ EGPC-ի գործադիր ղեկավար Թարեք Էլ Բարքաթավին հայտարարել է, որ Եգիպտոսը հույս ունի, որ հեղուկ բնական գազի հիմնական ներկրող [[Քաթար]]ն ամռանը ձեռք կբերի գազի լրացուցիչ ծավալներ՝ միաժամանակ խրախուսելով գործարաններին պլանավորել իրենց տարեկան տեխնիկական սպասարկումը՝ պիկ պահանջարկ ունեցող ամիսների համար։ Եգիպտոսն արտադրում է իր սեփական էներգիան, սակայն 2008 թվականից սկսած ներկրում է նավթ։ Երկիրը վերջին տարիներին արագորեն դառնում է նաև բնական գազի ներկրող<ref>{{cite web|url=http://www.ameinfo.com/egypt-reduce-natural-gas-exports-avoid-343607 |title=Egypt to reduce natural gas exports to avoid energy crisis |publisher=AMEinfo.com |accessdate=6 July 2013 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20130803013304/http://www.ameinfo.com/egypt-reduce-natural-gas-exports-avoid-343607 |archivedate= 3 August 2013 |df= }}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եգիպտոս» էջից