«Մասնակից:Արսենյան Գոհար/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[File:Henrika Šantel - Kemičarka.jpg|thumb|right|200px|[[Քիմիկոս|Քիմիկոսի]] յուղաներկ նկար (Հենրիկա Սանտել1932)]]
'''Քիմիա''', գիտության ոլորտ, որն ուսումնասիրում է տարրերը և ատոմներից, մոլեկուլներից ու իոններից բաղկացած միացությունները, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները, այլ նյութերի հետ ռեակցիայի ժամանակ նրանց վարքը և փոփոխությունները<ref name="definition">{{cite web|url=http://chemweb.ucc.ie/what_is_chemistry.htm |title=What is Chemistry? |publisher=Chemweb.ucc.ie |accessdate=2011-06-12}}</ref><ref>[http://dictionary.reference.com/browse/Chemistry Chemistry]. (n.d.). Merriam-Webster's Medical Dictionary. Retrieved August 19, 2007.</ref>: Իր բնույթով քիմիա առարկան միջանկյալ դիրք է գրավում ֆիզիկայի և կենսաբանության միջև<ref>Carsten Reinhardt. ''Chemical Sciences in the 20th Century: Bridging Boundaries''. Wiley-VCH, 2001. {{ISBN|3-527-30271-9}}. pp.&nbsp;1–2.</ref>: Քիմիան երբեմն անվանում են կենտրոնական գիտություն, քանի որ այն հիմք է ապահովում ինչպես բազային, այնպես էլ կիրառական գիտությունների համար<ref>Theodore L. Brown, H. Eugene Lemay, Bruce Edward Bursten, H. Lemay. ''Chemistry: The Central Science''. Prentice Hall; 8 edition (1999). {{ISBN|0-13-010310-1}}. pp.&nbsp;3–4.</ref>: Օրինակ՝ քիմիան բացատրում է բույսերի քիմիան (բուսաբանություն), հրաբխային լեռնային ապարների ձևավորումը (երկրաբանություն), ինչպես է կազմավորվում մթնոլորտային օզոնը և ինչպես են քայքայվում շրջակա միջավայրն աղտոտող նյութերը (բնապահպանություն), Լուսնի վրա հողի հատկությունները (աստրոֆիզիկա), ինչպես են աշխատում դեղամիջոցները (դեղագործություն) և ինչպես վերցնել ԴՆԹ-ի փորձանմուշներ հանցանքի վայրից (քրեագիտություն):
 
Քիմիան շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ատոմների և մոլեկուլների փոխազդեցությունը քիմիական կապերի մեջ՝ նոր քիմիական միացություններ առաջացնելիս: Գոյություն ունեն քիմիական կապերի չորս տեսակներ.
 
* կովալենտային կապեր, որտեղ միացության բաղադրիչներն ունեն մեկ կամ մի քանի ընդհանուր էլեկտրոններ
* [[Իոնային կապ|իոնային կապեր]], որտեղ միացության բաղադրիչները տալիս կամ վերցնում են միմյանցից էլեկտրոններ՝ առաջացնելով իոններ (կատիոններ և անիոններ)
* [[Ջրածնային կապ|ջրածնային կապեր]]
* [[Վան-Դեր-Վալսյան ուժեր|վան դեր վաալսյան]] ուժերով առաջացած կապեր
 
==Ծագումնաբանություն==
''Քիմիա'' բառը ծագում է ''ալքիմիա'' բառից, որը վերաբերում է առավել վաղ ժամանակաշրջանի գիտական այս ոլորտի գործունեությանը: Հնագույն ժամանակներում ալքիմիան ընդգրկում էր տարրերի ուսումնասիրությունը, մետալուրգիան, փիլիսոփայությունը, աստղաբաշխությունը, աստղագիտությունը, միստիկան և բժշկությունը: Հաճախ այն համարում են գիտություն, որը փնտրում էր կապարը, կամ այլ մետաղներ, ոսկու վերափոխելու եղանակները<ref>{{cite web|url=http://www.alchemylab.com/history_of_alchemy.htm |title=History of Alchemy |publisher=Alchemy Lab |accessdate=2011-06-12}}</ref>, չնայած ալքիմիայի հետազոտություններն ընդգրկում էին ներկայիս քիմիայի շատ հարցեր, օրինակ՝ ջրի բաղադրության ուսումնասիրությունը, շարժման, աճի, վերափոխման, քայքայման երևույթների ուսումնասիրությունները: Բացի դրանից 4-րդ դարի սկզբին հույն եգիպտական ալքիմիկոս Զոսիմոսն ուսումնասիրում էր մարդու հոգին մարմնից զատելու, կամ կապելու երևույթները<ref>Strathern, P. (2000). ''Mendeleyev's Dream – the Quest for the Elements.'' New York: [[Berkley Books]].</ref>: Ալքիմիկներին ընդունված էր անվանել ''քիմիկներ (chemist'' ), իսկ քիմիկոսի գործունեության ոլորտն անվանելու համար "-ry" վերջածանցն ավելալացվել է ավելի ուշ ''(chemist<u>ry</u>'' )՝ քիմիա: