«Օֆելյա Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է [[Արաքսյա Գյուլզադյան]]ը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։ Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է [[Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան]]ը (Հ. Մուսինյանի դասարան)<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=529 Օֆելյա Համբարձումյանի մասին avproduction.am կայքում]</ref>, ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել [[Արամ Մերանգուլյան]]ի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ [[1944]] թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։
 
Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել [[Սայաթ-Նովա]]յի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է [[Ֆարհադ]]ի, [[Միսկին Բուրջի]]ի, [[Ջիվանի|Ջիվանու]], [[Շերամ]]ի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ [[Հավասի|Հավասու]], [[Գուսան Աշոտ|Աշոտի]] և [[Շահեն (գուսան)|Շահենի]] ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ են կատարել «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնացել է անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև [[Ավետիք Իսահակյան]]ի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։
Տող 34.
{{ՀՀՀ}}
{{Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան}}
 
{{DEFAULTSORT:Համբարձումյան, Օֆելյա}}
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]]