«Վարդգես Ահարոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (16), → (5), →
Տող 1.
{{Անձ}}
'''Վարդգես Ավետիսի Ահարոնյան''' ({{ԱԾ}}), հայ հասարակական գործիչ, իրավաբան, գրող, մանկավարժ:
[[Ավետիս Ահարոնյան]]ի որդին է:
 
== Կենսագրություն ==
Վարդգես Ահարոնյանը ծնվել է 1888 թվականին [[Իգդիր]]ում: Սովորել է Իգդիրի ռուսական գիմնազիայում, 1908 թվականին ավարտել է Երևանի պետական գիմնազիան և ընդունվել [[Մոսկվայի պետական համալսարան]]ի [[Իրավագիտություն|իրավագիտության]] բաժինը: Ահարոնյանի առաջին պատմվածքները լույս են տեսել [[Մոսկվա]]յում ուսումնառության տարիներին: Վարդգես Ահարոնյանը կազմակերպել է հանգանակություն` դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ [[Ավետիս Ահարոնյան|հորը]] բանտից ազատելու համար: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի (1914-1918) տարիներին Ահարոնյանը կամավորագրվել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի]] գումարտակում, եղել թարգմանիչ-գրագիր: Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է [[Թիֆլիս]]: [[Հայաստանի առաջին հանրապետություն|Հայաստանի առաջին Հանրապետության]] տարիներին եղել է հանրապետության դատախազը<ref name="Ով ով է">Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.</ref>:
 
ՀՀ անկումից հետո մեկնել է [[Փարիզ]]` հոր մոտ, 1923 թվականին` [[ԱՄՆ]]: Զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով, 1948-1958 թվականներին աշխատել է Նյու-Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում, [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոնում]] բացել Ահարոնյան դպրոցը, կազմել է հայերենի «Հրազդան» դասագիրքը: Հրատարակել է Ավետիս Ահարոնյանի գործերի 10 հատորյակը (1946-1951): 1964 թվականին այցելել է [[Խորհրդային Հայաստան|Հայաստան]]<ref name="Ով ով է" /><ref>{{Cite web|url=http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Aharonyan_Vardges|title=historyofarmenia.am.am|website=www.historyofarmenia.am|accessdate=2018-12-27}}</ref><ref>{{Cite web|url=http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=32143|title=Koha online catalog, Ահարոնյան, Վարդգես Ավետիսի|website=haygirk.nla.am|accessdate=2018-12-27}}</ref>:
 
Մահացել է 1965 թվականի փետրվարի 19-ին Վաշինգտոնում:
 
== Երկեր ==
* Հովհաննես Թումանյան. Մարդը և բանաստեղծը, Բոստոն, 1936 թ.:
* Րաֆֆի. Կյանքը, Նյու Յորք, 1936 թ.:
* Անդրանիկ։ Մարդը և ռազմիկը, Բոստոն, 1957 թ.։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 19.
{{Արտաքին հղումներ}}
{{Արմենպրեսի տնօրեններ}}
 
{{DEFAULTSORT:Ահարոնյան, Վարդգես}}
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]]