«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3)
(ավելացվեց Կատեգորիա:Հայ քահանաներ ՀոթՔաթ գործիքով)
չ (մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3))
 
== Կրթություն ==
Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան [[Դվին]]ում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունյաց]] գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ [[Հայաստան]]ում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ 13-րդ դարի պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ը հայտնում է, որ դավանաբանության վերաբերյալ Ստեփանոս Սյունեցին վիճաբանություն է ունենում իշխան Սմբատ Բագրատունու հետ, և քանի որ հմուտ չէր փիլիսոփայական արտաքին գիտությանը (աշխարհիկ գիտություններ), իշխանը նրան տգետ է անվանում և կամենում հալածել: Ստեփանոսն ուսումնառության է մեկնում [[Կոստանդնուպոլիս]], ապա [[Աթենք]] և [[Հռոմ]], սերտում հունարեն ու լատիներեն գրականություն և դպրություն, յուրացնում երաժշտական արվեստը, խորացնում իր իմացությունը աստվածաբանության ու մատենագրության մեջ:
 
== Եպիսկոպոսական ձեռնադրություն ==
 
== Աշխատություններ ==
Ստեփանոս Սյունեցին [[Դավիթ Ա Արամոնեցի|Դավիթ կաթողիկոսի]] պատվերով գրել է «Մեկնութիւն չորից Աւետարանչացն» երկը, այսինքն «Չորս ավետարանիչների մեկնությունը», որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի՝ մեզ հասած միակ ամբողջական երկն է: Երկար ժամանակ այն կորած է համարվել և միայն 1917 թվականին Գարեգին եպս. Հովսեփյանը գտել է 1155 թ.-ին գրված մի ձեռագրում:
Նրա թարգմանությամբ նաև մեզ են հասել [[Դիոնիսիոս Արիոպագացի|Դիոնիսիոս Արիոպագացու]], [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]], [[Նեմեսիոս Եմեսացի|Նեմեսիոս Եմեսացու]], [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]], [[Գևորգ Պիսիդես]]ի, [[Մաքսիմոս Խոստովանող]]ի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։
 
285 960

edits