«Սերգեյ Մերգելյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (8)
չ (մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (8))
 
Ժ. Քեշիշյան}}
'''Սերգեյ Մերգելյան''' ({{ԱԾ}}), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991 թվականից՝ ՌԳԱ), [[ՀՀ ԳԱԱ|ՀԽՍՀ ԳԱ]] անդամ<ref>[http://www.sci.am/members.php?mid=168&langid=2 Ռեզյումեն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայքում]</ref> (1956 թվականից, 1993 թվականից՝ ԳԱԱ ), [[Ստալինյան մրցանակ]]ակիր (1952), [[Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետների ցանկ|Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր]] (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ [[գիտությունների դոկտոր]] (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան): Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկան ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում<ref name="esse">[http://www.lebed.com/2005/art4282.htm ''Григор Апоян''. Эссе о математике и не только о нём]</ref><ref name="esse" />: Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում <ref>Мергеляна теорема. Математическая энциклопедия. В пяти томах. Издательство «Советская энциклопедия». –М.: 1977–1985</ref> և այն ներառված է Ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։
 
[[Պատկեր:Plaque to Sergey Mergelyan (2).jpg|մինի|Սերգեյ Մերգելյանին նվիրված հուշատախտակ [[Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ]]ի պատին]]
== Կենսագրություն ==
===Վաղ տարիներ===
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին [[Սիմֆերոպոլ]]ում՝ հայկական ընտանիքում <ref>[http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 Армяне. Uz] {{webarchive|url=https://web.archive.org/web/20100219034419/http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 |date=2010-02-19 }}</ref>:
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով [[ախալքալաք]]ցի էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան [[Կերչ]], իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։
 
=== Ուսում ===
Մինչ պատերազմի սկսելը Սերգեյն ապրել էր Ռուսաստանում, սովորել Կերչի միջնակարգ դպրոցում։ Երբ 1941 թվականի աշնանը նրա ընտանիքը Կերչից Երևան տեղափոխվեց, Սերգեյը հայտնվեց այլ միջավայրում, հայերենին նա չէր տիրապետում<ref>http://www.computer-museum.ru/articles/galglory_ru/1323/</ref>։ 1943 թվականին հանրապետական ֆիզիկամաթեմատիկական օլիմպիադայում Սերգեյը զբաղեցրեց առաջին տեղը։ 1944 թվականին (16 տարեկանում), 9–10 դասարանների քննությունները էքստեռն հանձնելով ընդունվեց Երևանի Պետական Համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ։ [[Երևանի պետական համալսարան|Պետական համալսարանում]] նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստեռն ավարտել է [[ԵՊՀ]]-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում [[Արտաշես Շահինյան]]ի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.
{{քաղվածք|Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց|}}:
Շահինյանը նաև ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ [[Պավել Ալեքսանդրով]]ն ասել է․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:
 
Ուսմանը զուգահեռ Սերգեյը դասավանդում էր Երևանի Պիոներների պալատի մաթեմատիկոսների խմբակում։ Այնտեղ նա իր երևակայությանը ազատություն տվեց, պատանիների համար գլուխկոտրուկներ հորինելով, կազմակերպելով հատկապես բարդ խնդիրների լուծման մրցույթներ, մաթեմատիկական խաղեր և այլն։ Համալսարանի հնգամյա դասընթացը նա անցավ երեք տարում՝ առաջին կուրսում սովորելով մի քանի օր, այնուհետ էքստեռն քննությունները հանձնելով փոխադրվեց երկրորդ կուրս և 1946 թվականին ավարտեց համալսարանը։ Այդ ընթացքում նա վերականգնեց հայրական ազգանունը և ավարտական վկայական ստացավ որպես Սերգեյ Մերգելյան։
Համալսարանն ավարտելուց հետո Մերգելյանն ընդունվում է ասպիրանտուրա Մոսկվայի Ստեկլովի անվան ինստիտուտում։ Նրա գիտական ղեկավարը [[Մստիսլավ Կելդիշ]]ն էր։ Չնայած զբաղվածությանը Կելդիշը հատուկ ուշադրության էր արժանացնում իր նոր ասպիրանտին։ Նրանք հանդիպում էին Կելդիշի տանը երեկոյան ժամերին և երկարատև զրույցներ էին վարում մաթեմատիկական պրոբլեմների վերաբերյալ<ref name="esse" />:
 
1947 թվականին Մերգելյանն ավարտեց Երևանի Պետական Համալսարանը։ 1945—1957 թվականներին աշխատել է ԵՊՀ-ում, 1954—1958 և 1964—1968 թվականներին Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում։
Սերգեյ Մերգելյանը նաև գիտության հմուտ կազմակերպիչ էր։
1956 թվականին հիմնադրվեց [[Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ]] (ЕрНИИММ), որը նա ղեկավարեց 1956-60 թվականներին։ Շուտով ինստիտուտը հայտնի դարձավ որպես Մերգելյանի ինստիտուտ։ Այդ ոչ պաշտոնական անվանումը մինչ օրս պահպանվում է <ref>Оганджанян С. Б. История развития вычислительной техники в Армянской ССР. Труды SORUCOM-2011. Великий Новгород, 2011. С. 240–244</ref>:
 
1961 թվականին Մերգելյանը վերադարձավ տեսական մաթեմատիկայի բնագավառ։ 1963 թվականին նա ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։
1968 թվականին Մերգելյանը կրկին հրաժարվեց պրոֆեսորի հաստիքից և զբաղվեց միայն գիտական գործունեությամբ։ Մերգելյանը հաճախ էր մեկնում արտասահմանյան գործուղումների։ 1970 թվականին նա որպես հրավիրված զեկուցող ելույթ ունեցավ Նիցայի Մաթեմատիկոսների միջազգային կոնֆերանսում։
 
24 տարեկանում նա դարձավ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (այժմ Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիա), որն, իր հերթին տարիքային առումով բացարձակ ռեկորդ էր ԽՍՀՄ գիտնականների շրջանում։ Նա նախկին Խորհրդային Միության երիտասարդ գիտնականի սիմվոլ էր։ Մերգելյան բազմաթիվ հանրահայտ ընկերներ ուներ ԽՍՀՄ-ում և արտասահմանում, որոնց թվում և [[Ինդիրա Գանդի]]ն 1950-ականներից։ 1978 թվականին Մոսկվա պաշտոնական այցից հետո Գանդին այցելեց նաև Երևան, ուղղակի որպես Մերգելյանի հյուր։
1971-1974 թթ.ՙ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, 1974-1979 թթ.ՙ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-1982 թթ.ՙ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչը, 1982-1986 թթ.ՙ [[Վանաձորի պետական համալսարան|Կիրովականի մանկավարժական ինստիտուտի]] ռեկտորը: Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը [[Հայաստան]]ում։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ [[Հայաստան]]ը դարձավ այդ ուղղությամբ [[ԽՍՀՄ]] հիմնական կենտրոններից մեկը։
 
275 380

edits