«Ճանիկ Արամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (4)
Տող 1.
{{Անձ}}
'''Ճանիկ Արամյան''' (մամուլում հրատարակվել է գրակական ծածկանունով՝ Կըռկըռիկյան, Թոռնակ, Հայասեր Գաղղիացի D. S. A. de N...<ref>{{Cite web|url=http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=31130|title=Koha online catalog › Entry|website=haygirk.nla.am|accessdate=2019-04-26}}</ref>, {{ԱԾ}}), հայ [[բանասեր]], տպագրիչ, [[Վիմագրություն|վիմագրիչ]], բառարանագիր, հրապարակախոս, [[արվեստագետ]]<ref>Ստեփանյան, Գ. Կենսագրական բառարան։ Հ. Ա, 1973: էջ 139-140:</ref>, տառաստեղծ: Ստեղծել է նոր տպատառատեսակ՝ '''Արամյան:'''
 
== Կենսագրություն ==
Ճանիկ Արամյանը ծնվել է [[1820]] թվականին [[Նիկոմեդիա]]յում ([[Իզմիթ]]), ոչ ունևոր ընտանիքում: Փոքր տարիքում տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ արհեստներ է սովորել և աշխատել է իբրև գրաշար: [[1846]] թվականին փոխադրվել է [[Փարիզ]], զբաղվել դերձակությամբ, ապա՝ փորագրությամբ, այնուհետև հմտացել է տպագրական գործի մեջ: Նպատակ է ունեցել բացել մի նոր տպարան, ստեղծել նոր տառատեսակներ, մոտեցնել եվրոպական տպագրությանը: Աշակերտել է Փարիզի նշանավոր տպագրիչ Վալտերին: [[1859]] թվականին հիմնել տպարան, տպագրել շուրջ 20 անուն գիրք՝ [[Ստեփան Ոսկանյան|Ստեփան Ոսկանի]] «Արևմուտքը» և Գ. Այվազովսկու «Մասյաց աղավնին»: 1854-1862 թվականներին հրատարակել է բազմաթիվ գրքեր: [[1862]] թվականից տպագրական գործը շարունակել է [[Մարսել]]ում, [[1864]] թվականից՝ Կ. Պոլսում: Եղել է Կ. Պոլսի արքունի տպարանի տեսուչ: 1865 թվականից մինչև մահ ապրել և շարունակել է տպագրական գործունեությունը:
 
Տպագրել է [[Եզնիկ Կողբացի|Եզնիկ Կողբացու]], [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]], [[Միքայել Նալբանդյան]]ի և այլոց երկերը, պարբերականներ, դասագրքեր<ref>[http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_aramyan_tchanik «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակիչ, Երևան, 2007:]</ref>: Ստեղծել է նոր տպատառատեսակ՝ '''Արամյան'''<ref>{{Cite web|url=http://books.tarumian.am/Meghapart/FACES/b-aramian.htm|title=(ՏԲ) Տառաստեղծի Բառարան — John Baskeville|website=books.tarumian.am|accessdate=2019-04-26}}</ref>, որ առավել գեղեցիկ և դյուրընթեռնելի է և հեշտ շարվող<ref>Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005: էջ 566:</ref>: Արամյան տառերը մեծ տարածում են գտել և հիմք դարձել հայկական նոր տառատեսակների ստեղծման համար։ Փարիզում Վալտերի տպարանում նոր տպատառատեսակով տպագրել է մի շարք գրքեր<ref>{{Cite web|url=http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0publishe--00-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=publishe&cl=CL1&d=HASH015e73878fa6e3cb52f6332b|title=Ճանիկ Արամյանի|website=greenstone.flib.sci.am|accessdate=2019-04-26}}</ref>: Ճանիկ Արամյանը Փարիզում տպագրել է 36, Մարսելում` 4, Կ. Պոլսում` 283 գիրք:
 
Իբրև հրապարակախոս Արամյանը հայտնի է դարձել 1864 թվականին՝ «Պոլոժենիե»–ի շուրջ ծագած բանավեճին մասնակցելով, պաշտպանել է այդ կանոնադրությունը։ Արամյանի անունով հայտնի է «Ընդունելութիւն ընծայի» ([[1856]]) երգիծական երկը։
Տող 32.
 
{{DEFAULTSORT:Արամյան, Ճանիկ}}
 
[[Կատեգորիա:Հայ տպագրիչներ]]
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]