«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (8)
չ (մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (8))
}}
{{Աուդիո հոդված|Hy-Կոմիտաս (Komitas).ogg|Սեպտեմբերի 28|4569091}}
'''Կոմիտաս''' ('''Սողոմոն Գևորգի Սողոմոնյան''', {{ԱԾ}}), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:
 
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»<ref>[Կոմիտաս Վարդապետ, «Հայը ունի ինքնուրոյն երաժշտութիւն», տե՛ս Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ, երկու գրքով, գիրք Բ, աշխատասիրութեամբ Գուրգէն Գասպարեանի եւ Մարինէ Մուշեղեանի, «Սարգիս Խաչենց-փրինթինֆո» էջ 83-88:]</ref>:
 
Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:
 
Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:
 
Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում:
Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:
 
Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը [[Քյոթահիա]]յի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է [[Էջմիածին|Սուրբ Էջմիածին]] և սկսում ուսանել [[Գևորգյան ճեմարան]]ում։ 1895 թվականին ձեռնադրվում է [[վարդապետ]], որից հետո մեկնում է [[Թիֆլիս]] և վեց ամիս [[հարմոնիա]] է ուսանում [[Մակար Եկմալյան]]ի մոտ<ref>Գուրգեն Գասպարյան, «Կոմիտաս Վարդապետ», Երևան 2009</ref>։ Սովորել է [[Բեռլին|Բեռլինում՝]] պրոֆեսոր [[Ռիխարդ Շմիդտ]]ի մասնավոր կոնսերվատորիայում<ref name=":0">{{Cite web|url=http://komitas.am/arm/brief.htm|title=Կենսագրություն|website=komitas.am|accessdate=2017-04-17}}</ref>, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար<ref>Crutchfield, Will (5 October 1987). [http://www.nytimes.com/1987/10/05/arts/music-noted-in-brief-choir-from-armenia-at-avery-fisher-hall.html "Music Noted in Brief; Choir From Armenia At Avery Fisher Hall"]</ref>։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև [[Բեռլինի Կայսերական համալսարան]]ի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին<ref name=":0" />:
Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը<ref>http://www.britannica.com/EBchecked/topic/321606/Komitas</ref>։ Հայտնի է որպես [[Երաժշտական ազգագրություն|երաժշտական ազգագրության]] ռահվիրաներից մեկը<ref>[http://www.jstor.org/discover/10.2307/850444?sid=21105248282521&uid=4&uid=2 Կոմիտաս Վարդապետը և նրա ներդրումը երաժշտական էթնոգրաֆիայի մեջ, Սիրվարդ Փոլադյան]</ref><ref>McCollum, Jonathan Ray (2004).[http://drum.lib.umd.edu/bitstream/1903/1379/1/umi-umd-1381.pdf "Music, Ritual, And Diasporic Identity: A Case Study Of The Armenian Apostolic Church"]</ref>։
 
[[2015]] թվականի [[հունվարի 29]]-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ [[Կոմիտասի թանգարան-ինստիտուտ]]ի բացումը, որի կառուցման որոշումը կայացվել էր [[2013]] թվականի [[մայիսի 30]]-ին [[Հայաստան համահայկական հիմնադրամ]]ի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ [[ՀՀ նախագահ]]ի առաջարկի հիման վրա<ref>[https://www.1in.am/1535538.html Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել [[Կոմիտասի թանգարան-ինստիտուտ]]ի բացմանը]</ref>։ Նույն տարվա հունիսի վերջին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի շնորհիվ իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը.լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նույն թվականի հուլիսին<ref name="rf.am">http://rf.am/projects/publication-of-books/ </ref>։
 
== Կենսագրություն ==
=== Կոստանդնուպոլիս (1910-1915) ===
[[Պատկեր:Komitas "Guzan" choir in Constantinople, 1910.jpg|thumb| Կոմիտասի [[Գուսան (Կոմիտասի երգչախումբ)|«Գուսան» երգչախումբ]]ը, [[1910]]]]
[[1910]] թվականի սեպտեմբերին Կոմիտասը ժամանում է [[Կոստանդնուպոլիս]]։ Մինչև այնտեղ հասնելը համերգներ է ունենում Էսկի-Շեհիրում և Պրուսայում։ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] ստեղծում է [[Գուսան (Կոմիտասի երգչախումբ)|«Գուսան» երգչախումբ]]ը 300 անդամներով։ Այնուհետև նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում ամբողջ [[Եվրոպա]]յում, [[Թուրքիա]]յում և [[Եգիպտոս]]ում՝ ներկայացնելով մինչև այդ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ [[Բարսեղ Կանաչյան]]ը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, [[Վաղարշակ Սրվանձտյան]]ը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես ''«Կոմիտասյան հինգ սաներ»''<ref>Adalian, Rouben Paul (2010). Historical Dictionary of Armenia. Lanham, Maryland: Scarecrow Press.</ref>։ Երգչախմբի առաջին համերգը տեղի ունեցավ [[1910]] թվականի նոյեմբերին «Պըտի Շան»-ի ձմեռային թատրոնում։
 
[[1910]] թվականին Կոմիտասն ամփոփեց «խազաբանության տարրերը»։
Հիվանդության տարիներին զգալի տուժել է նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը։ [[1950]]-ական թվականներին նրա ձեռագրերը [[Փարիզ]]ից տեղափոխվեցին [[Երևան]]<ref>{{cite book | title=«Ամեն հայի սրտից բխած» | publisher=Ժամանակ | year=Թիվ 56, 4 մայիսի, 1999 թ | location=Երևան | pages=12}}</ref>։
 
Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը։ Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ<ref>http:// name="rf.am"/projects/publication-of-books/ </ref>։ Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, [[Սասունցի Դավիթ|«Սասունցի Դավիթ»]], [[Մոկաց Միրզա|«Մոկաց Միրզա»]] վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի [[անթոլոգիա]]։ Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները։ Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո՞ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը ([[Հովհաննես Հովհաննիսյան]]ի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը ([[Հովհաննես Թումանյան]]ի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր։ Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ։ Քնարական-կենցաղային [[Անուշ|«Անուշ»]] (ըստ [[Հովհաննես Թումանյան]]ի), երգիծական-կենցաղային «Քաղաքավարության վնասները» (ըստ [[Հակոբ Պարոնյան]]ի), պատմահայրենասիրական «Վարդան» (հավանաբար՝ ըստ [[Ռաֆայել Պատկանյան]]ի) և դյուցազնահերոսական [[Սասունցի Դավիթ|«Սասունցի Դավիթ»]] [[օպերա]]ների ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ «Վարդան» օպերայի մի քանի ուրվագրերով, «Սասունցի Դավթի» մի փոքր դրվագով սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը։ Ուսումնասիրությունների համաձայն, Կոմիտասն ավարտել է «Քաղաքավարության վնասներ» օպերայի 1-ին և 2-րդ, մասամբ 3-րդ պատկերները։ Մեզ են հասել հատվածներ «Անուշ»-ից, որոնք վկայում են օպերայի վառ ազգային ուղղվածության մասին։ Կոմպոզիտորն օգտագործել է թե՛ գեղջկական մեղեդիներ, թե՛ ինքն է գրել ժողովրդական երգի նման պարզ, մատչելի մեղեդիներ։ Օպերայում կան երկու ավարտված վոկալ հատվածներ, որոնց համար Կոմիտասն օգտագործել է նաև գուսանական երգեր<ref>[http://komitas.am/arm/original.htm Կոմիտասի վիրտուալ թանգարան. ստեղծագործություններ]</ref>։
 
«Անտունին» խորը հոգեբանական ստեղծագործություն է, որտեղ նկարագրվում են «տնավեր» պանդուխտի ապրումները, իղձերն ու կարոտը։ Երաժշտության և պոեզիայի օրգանական միասնության շնորհիվ Կոմիտասը ստեղծել է հայ պանդուխտի արտակարգ ուժով համակված կերպարը։ Մեղեդին աչքի է ընկնում հուզական լարվածությամբ և դրամատիզմով, իսկ հաճախակի հանդիպող պաուզաներն հառաչանք են հիշեցնում։ «Անտունիի» հարուստ և ծավալուն ձևը՝ օժտված ներքին միասնական զարգացմամբ, թույլ է տալիս խոսելու երգային ժանրի սիմֆոնիզացիայի մասին։ Հիմնական կերպարի բացահայտմանն է նպաստում նաև դաշնամուրային նվագակցությունը։ Այն աչքի է ընկնում մեծ ձայնածավալով. կոմպոզիտորն ազատորեն օգտագործում է թե՛ ստորին, թե՛ վերին ռեգիստրները՝ ստեղծելով խորը ու, միաժամանակ, թափանցիկ հնչողություն<ref>[http://komitas.am/arm/original.htm Կոմիտասի վիրտուալ թանգարան]</ref>։ Այս ստեղծագործության մասին [[Կլոդ Դեբյուսի]]ն գրել է<ref name="ReferenceC"/>.
274 415

edits