«Խաչատուր Եսայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2)
Տող 12.
 
== Ստեղծագործական գործունեություն ==
Ստեղծել է [[բնանկար]]ներ, քաղաքային տեսարաններ՝ «Աշտարակ» (1958), «Հռոմը երեկոյան» (1961, [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]), «Գեղարդի ճանապարհը» (1967), «Հայրենի քաղաք, Կարս» (1967):
 
Խաչատուր Եսայանը հաստոցային գեղանկարիչ է՝ նուրբ բնանկարային լիրիկայով<ref>{{Cite web|url=http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1028|title=Հայկական Հանրագիտարան|website=encyclopedia.am|accessdate=2019-02-15}}</ref>։ Նրա բնանկարները ինքնուրույն են իրենց լիրիկական ներշնչվածությամբ, գույների նրբությամբ։ Նրանց բնորոշ չէ [[Մարտիրոս Սարյան|Սարյանի]] արվեստին հատուկ սինթետիզմը, [[Գևորգ Բաշինջաղյան|Բաշինջաղյանի]] էֆեկտիվությունը, [[Փանոս Թերլեմեզյան|Թերլեմեզյանի]] էպիքականությունը, [[Սեդրակ Առաքելյան|Առաքելյանի]] պատմողականությունը։ Եսայանի մոտ դրանք ավելի շուտ բնանկար-տրամադրություններ են, որոնք տալիս են հայրենի բնության նուրբ և խորաթափանց ընկալումը, հայրենի սարերով, դաշտերով և այգիներով հիացումը։
 
[[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն|Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում]] ձևավորել է [[Լոպե դե Վեգա]]յի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» (1943), Օպերայի և բալետի թատրոնում՝ [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Արմեն Տիգրանյանի]] [[Դավիթ Բեկ (օպերա)|«Դավիթ Բեկ»]] (1956, 1974), Ի. Ստրավինսկու «էդիպ արքա» (1963), [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի [[Ալմաստ (օպերա)|«Ալմաստ»]] (1969) ներկայացումները։<br>
Տող 23.
Լավ յուրացնելով բեմական ձևավորման կանոնները՝ Եսայանը մեծածավալ ձևավորումերի սակավ քանակը համադրել է հստակ գծագրված կուլիսների և ֆոնի հետ՝ հասնելով բնորոշ նկարների առավելագույն արտահայտչականության, օրինակ՝ պալատը և հատկապես եկեղեցու դիմացի հարթակը։ Նուրբ գեղագիտական ոճով էր արված օպերայի վարագույրը, որի վրա պատկերված էր սուր և վահան՝ ժողովրդա-ազատագրական պայքարի խորհրդանիշը։ Բնանկարչի նրա տաղանդը իր արտահայտությունն է գտնում օրինակ «Սոնա» բալետի աշխատանքներում, որը վերաբերում է հիսունական թվականների վերջերի նրա աշխատանքներին, ինչպես նաև «Սոս և Վարդիթեր» օպերայում։ Վաթսունական թվականներին Եսայանը սիստեմատիկ աշխատել է թատրոնում և ստեղծել մի շարք հիանալի աշխատանքներ։ Առավել ուժեղ և լավ են ստացվել այն գործերը, ուր նա հավատարիմ է մնացել իր ստեղծագործական թեմային։ Այսպես Ա. Բաբաևի «Արծվաբերդ» և [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ալ. Սպենդիարյանի]] «[[Ալմաստ (օպերա)|Ալմաստ]]» օպերայի էսքիզներում և դեկորներում նկատելի են հայ բնության ձևեր՝ հաղորդված տաք գույներվ և պոետիկական։ Սպենդիարյանի թատրոնում [[Գաետանո Դոնիցետի|Դոնիցետիի]] «[[Լյուչիա դի Լամերմուր]]» օպերայի բեմադրության համար Եսայանը ստեղծել է խիստ, բայց և ռոմանիկ պոետականությամբ և խորհրդավորությամբ լի մի ձևավորում։ Հատկապես սա վերաբերում է այն էսքիզներին, որ պատկերում էին գերեզմանոցի եկեղեցին և ծովի ժայռոտ ափը՝ լուսավորված լուսնի լույսով։ Սրանք խիստ գունային համակարգում են ստեղծվել և համահունչ էին օպերայի երաժշտությանը։
 
«Չիո չիո սան»-ի դեկորներում Եսայանը փորձել է տալ ճապոնական լաքապատ իրերի իմիտացիա։ Օրինակ՝ սև ֆոնի վրա բամբուկից դեղին տնակ է։ Հետին ֆոնի վրա ծովն է նավով։ Էսքիզը շատ լավն է, բայց այնտեղ կան Եսայանին ոչ բնորոշ գծեր։ Վաթսունական թվականների արվեստին բնորոշ նոր շունչը առաջին անգամ Եսայանի մոտ հայտնաբերվեց [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում]] Կ. Լևի «Լաբիրինթոս» պիեսի ձևավորման ժամանակ։ Այստեղ ստեղծվում է միաժամանակյա ձևավորում։ Բեմի հայելին բաժանում էր առաջին պլանի տարածությունը չորս մասի։ Այս մասերում կատարվում էին խաղարկային էպիզոդներ։ Իսկ ֆոն էր ծառայում հետևի պլանի մեծ պաննոն, որը տալիս էր ժամանակակից կապիտալիստական քաղաքի տեսք։ Այս լուծումը օրիգինալ էր, բայց՝ չոր և վերաբերում էր սխեմատիկ արված էսքիզներին, ուր բացակայում էին Եսայանին բնորոշ լիրիկականությունը և զգացմունքայնությունը։ Սպենդիարյանի անվան թատրոնում ձևավորել է «[[Էդիպուս արքա|Էդիպ արքան]]»։
 
=== Չիրագործված էսքիզներ ===
Տող 39.
== Պարգևներ ==
* ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1956
* ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1965
* «Պատվո նշան» շքանշան (27.06.1956)
 
Տող 54.
== Արտաքին հղումներ ==
* [http://history.armenpress.am/photos/5179-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B9-%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80-%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6.html Նկարիչ Խաչատուր Եսայան]
{{DEFAULTSORT:Եսայան, Խաչատուր}}
 
{{DEFAULTSORT:Եսայան, Խաչատուր}}
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ]]