«Թառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 2.
| պատկեր = Painting tar.jpg
}}
'''Թառ''' ({{lang-fa|تار}} — «լար», «թել» բառերից), լարավոր-կնտնտոցային նվագարան։ Տարածված է [[Հայաստան]]ում, [[Ադրբեջան]]ում <ref>Тураев Б. А. Набла // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.</ref>, [[Անդրկովկաս]]ի երկրներում, [[Իրան]]ում, [[Թուրքիա]]յում, [[Աֆղանստան]]ում, [[Մերձավոր Արևելք]]ի երկրներում։
 
«Թառ» բառարմատն ընկած է մի շարք այլ նվագարանների անվան հիմքում, ինչպես օրինակ «[[կիթառ]]», «սիթառ», «դութառ» (բառացի՝ երկու լար) և այլն:
Տող 9.
 
== Պատմություն ==
Դժվար է հստակորեն ասել, թե թառը հատկապես որ երկրում է ստեղծվել, որ ժողովրդի ներկայացուցիչներն են առաջին անգամ այն նվագել, քանի որ թառը, ուրիշ շատ նվագարանների նման, հին ժամանակներից տարածված է եղել նույն տարածաշրջանի տարբեր ժողովուրդների մոտ:
 
Թառը մեծ դերակատարություն է ունեցել Իրանի, Հայաստանի և կովկասյան երկրների դասական երաժշտության զարգացման գործում: Նվագարանն այսօր էլ, ինչպես Հայաստանում, այնպես էլ [[Իրան]]ում մեծ ժողովրդականություն է վայելում: Իրանում հատուկ կարևորություն է տրվում թառ նվագելու ուսուցման գործընթացին, քանի որ թառի նվագածությունը պարտադիր է Իրանի ժողովրդի ազգային տոների ու հանդիսությունների արարողությունների ընթացքում:
 
== Կառուցվածք ==
Թառը ժողովրդական լարային կսմիթային երաժշտական նվագարան է։ [[Պատկեր:Tar lute 001.jpg|left|մինի|Թառ]]
Ունի երկու խոռոչ, ութաձև արձագանքարան, երկար վզիկ, քառանկյուն գլխիկ։ Թառի երկգավաթ իրանը փորված է [[Թթենի|թթենու]] ամբողջական կտորից՝ ծածկված կենդանական թաղանթային մեմբրանով։ Ընդհանուր ձևը նմանություն ունի կիթառի հետ: Երկարավուն կոթը ականջակիր գլխամասում պատրաստված է [[Ընկուզենի|ընկուզենուց]]։ Կոթի վրա 22 աղիքե փարդաններ են (լադ), որոնց միջև եղած ինտերվալները միկրոխրոմատիկ են, այսինքն՝ կիսատոնից էլ ցածր: Լարերն այսօր մետաղյա են, իսկ հնում պատրաստվել են կենդանու աղիքից։
 
Նվագելիս գործիքը սեղմում են կրծքին և պահում հորիզոնական դիրքով։ Թառը հնչում է հարիչով՝ պահելով այն աջ ձեռքի բթի և ցուցամատի միջև, դաստակի բազմաձև շարժումներով։
Տող 22.
 
=== Թառ պատրաստելու եղանակներ ===
Թառ պատրաստելու համար նախընտրելի է թթենու փայտը։ Թթենու փայտի կոճղը թառի արձագանքարանի գծագրով սղոցում են, թաց վիճակում հատուկ ուրագի և այլ գործիքների օգնությամբ փորում, որից հետո 15-20 օր չորացնելու նպատակով պահում են փայտի թեփի մեջ։ Արտաքին և ներքին մակերեսը մշակելուց հետո ընկուզենու փայտյա եռանկյունաձև կտրվածքով վզիկը արձագանքարանի կենտրոնացույց գծիկի ուղղությամբ կենդանական սոսնձով միացնում են։ Ապա վզիկի ծայրամասին բացված եզրային հարթակներին սոսնձում են ընկուզենու փայտյա գլխիկը, որի վրա հագցված են լարելու համար նախատեսված 6 մեծ և 3 փոքր ձգաններ։ Վզիկի եզրային նեղ ակոսների մեջ պահպանակ տեղադրելուց հետո նեյլոնե բարակ լարերի հինգանդամ խումբը հատուկ հյուսվածքով հանգուցելով պնդում են 22 հնչյունամիջնորմերը։ Թառի գլխիկն ու ձգանները փայլեցնելուց հետո խոշոր եղջերավոր անասունների սրտի թաղանթով երեսպատում են արձագանքարանի խոռոչները։
 
Թառի 11 մետաղյա լարերը բաժանվում են հետևյալ խմբերի․
Տող 44.
[[Պատկեր:Bunii hamuyt.jpg|thumb|250px|ձախից|[[Վարդան Բունի]]ի (Բունիաթյանց) ստեղծած արևելյան հնագույն նվագարանների (աշուղական) համույթը: Ձախից աջ` մենակատար Լ. Կարախան (քամանչա), Գրիգորյան (թավ-քամանչա-բամբիռ), Վ. Բունի (թառը ձեռքին), Բազյան, Եսայան:]]
 
Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը, երաժշտական ավանդույթների հետ մեկտեղ, պահպանել է նաև հնագույն նվագարանները և զարգացնելով հասցրել կատարելության: Մ․թ․ա. 6-րդ դարից հայերը, տարածվելով Հայկական լեռնաշխարհից դուրս, բնակություն են հաստատել նաև Հյուսիսային [[Միջագետք]]ի և [[Անատոլիա|Անատոլիայի]]յի տարածքում և նշանակալի հետք թողել մի շարք նվագարանների ստեղծման և պահպանման գործում:
 
Հայաստանում թառի պատկերներ պահպանվել են հին տապանաքարերի վրա կատարված հարթաքանդակներում, որտեղ նվագարանը ներկայացված է երաժշտի ձեռքին: Բացի տապանաքարերից, թառի պատկերներ հանդիպում են նաև [[հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարներում]]՝ սկսած 13-րդ դարից: Դրանցում թառահարները ներկայացված են թե՛ որպես մենակատարներ, թե՛ որպես համույթի անդամներից մեկը՝ լարային-կսմիթային, աղեղնավոր, փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտների շարքում: Ըստ հայկական մանրանկարների՝ թառ նվագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ընդ որում՝ տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովվից մինչև ազնվականներ<ref>Институт этнологии и антропологии ми. Н.Н. Миклухо-Маклая РАН; Институт археологии и этнографии НАН РА. Народная музыка и инструменты // Армяне / Л.М. Варданян, Г.Г. Саркисян, А.Е. Тер-Саркисянц. — Москва: Наука, 2012. — С. 430—433. — 647 с. — (Народы и культуры). — 500 экз. — ISBN 978-5-02-037563.</ref>: Սակայն նվագարանն ավելի շատ տարածված է եղել քաղաքային աշուղական երաժշտական միջավայրում: Թառահարների հիմնական նվագացանկը եղել է [[Մերձավոր Արևելք]]ի ժողովուրդների շրջանում տարածված [[Մուղամ|մուղամըմուղամ]]ը, որը տարածաշրջանային երաժշտական ժանր է:
 
[[Պատկեր:Meshadi Jamil Amirov.jpg|thumb|mini|200px|Ադրբեջանցի երգիչ և կոմպոզիտոր [[Մեշեդի Ջամիլ Ամիրով]] ՛թառը ձեռքին]]
Տեխնիկական լայն հնարավորությունների և հարուստ հնչողության համադրությունը նվագախմբի տպավորություն է թողնում, որի շնորհիվ էլ թառը հիմնական մենանվագային գործիքներից մեկն է հայկական երաժշտարվեստում: Հայ անվանի աշուղներից թառ են նվագել [[Շերամ (գուսան)|Շերամը]], Իգիթը եւ ուրիշներ:
 
Հայաստանում թառը համարվում է ժողովրդապրոֆեսիոնալ նվագարան, բացի մենակատարումից։ Հայ երաժիշտ կատարողները մեծ ավանդ ունեն թառի կատարողական արվեստի զարգացման ասպարեզում։ Թառի հնչյունները հրապուրել են այդ ասպարեզների ներկայացուցիչներին` [[Մակար Եկմալյան]], [[Ալեքսանդր Ալեքսանդրյան]], [[Արամ Մերանգուլյան]], երաժիշտներ` [[Վարդան Բունի]], [[Կառլեն Միրզոյան]] և այլք:
 
1920-ական թվականներին Վարդան Բունին ստեղծել է չորս տարբեր մեծության թառերի ընտանիք և գործածել իր «Արևելյան վերակառուցման սիմֆոնիկ նվագախմբում», պիկոլո (8 - 9 լար), պրիմա (8 լար), բարիտոն (6 լար) և կոնտրաբաս (9 լար)` նվագախմբի բասային կամ թավ հնչողությունն ուժեղացնելու համար։ Թառի կատարողական արվեստի զարգացման գործում ներդրում ունեն հայ երաժիշտներ [[Բալա Մելիքյան]]ը, Ա․ Մելիք Աղամալյանը, [[Սողոմոն Սեյրանյան]]ը և ուրիշներ<ref>{{Գիրք:ՀՀՀ2|267}}</ref>։
Տող 61.
Թառը հնչել է մի շարք հայկական ֆիլմերի երաժշտական ձևավորման մեջ։ Թառի համար գրվել են մեթոդական ձեռնարկներ, ժողովածուներ, ներկայացրել թառի ուսուցման իրենց դիտարկումները, օրինակ՝ Ա․Մերանգուլյան՝ «Թառի ուսուցման դպրոց», Հ․Դարբինյան՝ «Թառի նվագներ», «Թառի ձեռնարկ», «Թառի ուսուցարան» և այլն<ref>{{cite web|url=http://ctwsearch.wesleyan.edu/vufind/Author/Home?author=Ichkhanian%2C%20Levon.|title=Levon Ichkhanian|publisher=Wesleyan Universit]|work=|date=|author=|accessdate=1982-05-24|archiveurl=http://www.webcitation.org/6GrWpi2fE|archivedate=2013-05-25}}</ref>։ Նախաձեռնությամբ է հանդես եկել նաև մեր օրերի լավագույն թառահարներից Հովիկ Սահակյանը։
 
[[Երևանի կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում]] ուսուցանվում է ժողովրդական նվագարանների տիրապետման վարպետություն, որոնց շարքում է նաև թառը:
 
=== Թառ պատրաստող հայ վարպետներ ===
Տող 79.
* Российская академия наук, Национальная академия наук республики Армения, Армяне, Москва, 2012 г. http://armscoop.com/wp-content/uploads/2014/08/Armenians_12.pdf
* Тар, музыкальный инструмент // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
* Betty Blair. «Sing Tar, Sing. Like Father, Like Son? Passing on the Tradition», AI, Winter 1999 (7.4), pp. 74-76&nbsp;74–76
 
{{Հայկական երաժշտական գործիքներ}}
 
[[Կատեգորիա:Լարային երաժշտական գործիքներ]]
[[Կատեգորիա:Հայկական երաժշտական գործիքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թառ» էջից