«Գոհար Մարկոսյան-Կասպեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Գոհար Մարկոսյանը ծնվել է 1949 թվականին, [[Երևան]]ում: Հայրը եղել է օպերային երգիչ, մայրը՝ բալետի պարուհի: Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիքից, այնուհետև գրել է պատմվածքներ և վեպեր: Երևանում ստացել է բժշկական կրթություն: 1990 թվականին ամուսնացել է [[էստոնացի]] գրող, թարգմանիչ [[Կալլե Կասպեր]]ի հետ: 1991 թվականին տպագրվել է Գոհար Մարկոսյանի բանաստեղծական առաջին՝ «Իմ անավարտ Պալատը» ժողովածուն: Նախքան [[Էստոնիա]] տեղափոխվելը Գոհար Մարկոսյանը Երևանում աշխատել է որպես բժիշկ:
 
Գոհար Մարկոսյան-Կասպերի ամենահայտնի գործը «Պենելոպա» վեպն է (թարգմանվել է [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]] (''Penelope, die Listenreiche'') հոլանդերեն և իսպաներեն)<ref>{{Cite web|url=https://sisu.ut.ee/ewod/m/markosjankasper/novels|title=Гоар Маркосян-Каспер (Գոհար Մարկոսյան-Կասպեր, Gohar Markosjan-Käsper) - novels|last=Vabar|first=Sven|website=sisu.ut.ee|language=et|accessdate=2019-09-25}}</ref>: Նրա «Ելենա» և ''The Caryatides'' վեպերը <ref>{{cite web |author=Я.Йняршпйн, Р.Рхунмнбю |url=http://magazines.russ.ru/zvezda/2003/8/goar-pr.html |title=Text in Russian |publisher=magazines.russ.ru | date=August 2003 |accessdate=2010-01-24}}</ref> հաջողություն են ունեցել նաև [[Ռուսաստան]]ում և [[Արևմտյան Եվրոպա]]յում: Մարկոսյան-Կասպերի գործերը [[մոգական ռեալիզմ]] ժանրում են: Գոհար Մարկոսյան-Կասպերի ստեղծագործությունները տպագրվել են Սանկտ-Պետերբուրգում և Տալլինում հրատարակվող «Զվեզդա», «Նևա», «Տալլին», «Ռադուգա» ամսագրերում:
 
Ստեղծագործել է [[ռուսերեն]]: Եղել է [[Էստոնիայի գրողների միություն|Էստոնիայի գրողների միության]] անդամ: Գոհար Մարկոսյան-Կասպերը վեպերի, պատմվածքների, բանաստեղծական ժողովածուների, ֆիլմերի և հեռուստասերիալների սցենարների հեղինակ է, Էստոնիայի մշակութային հիմնադրամի կրկնակի մրցանակակիր («Կարիատիդները» և «Մեմենտո Մորի» վեպերի համար): Ամուսնու՝ Կալե Կասպերի համահեղինակությամբ, Գոհար Մարկոսյան-Կասպերը գրել է կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի մասին գիրք, ինչպես նաև «Սեսիլի մահը» բազմասերիանոց ֆիլմի և մի շարք այլ հեռուստասերիալների սցենարներ<ref>{{Cite web|url=https://shamshyan.com/hy/article/2016/05/14/85144/|title=Կայացել է Գոհար Մարկոսյան-Կասպերի «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը|website=Լուրեր Հայաստանից {{!}} Shamshyan.com|language=hy|accessdate=2019-09-25}}</ref>:
 
== Մատենագիտություն ==
Տող 28.
 
{{DEFAULTSORT:Մարկոսյան-Կասպեր, Գոհար}}
 
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Էստոնիայի գրողների միության անդամներ]]