«Ստեփանավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 103.
'''Արցախյան շարժում, արցախյան պատերազմ, երկրապահ ջոկատ'''
 
Արցախյան շարժման կենտրոնը Ստեփանավանում ԲՀԷՍ գործարանն է եղել: Գործարանի տեխնիկական բաժնի ինժեներ Հովիկ Պառավյանն է Երևանից նորություններն ստացել ու հանրայնացրել: Իսկ կապ պահողները Տիգրանն ու Արմենն էին /Հովիկի հորաքրոջ տղաները/, իսկ սկզբնաղբյուրըԿապը եղել է Իգոր Մուրադյանը: Հենց ԲՀԵՍ գործարանի տղերքը եղան Ստեփանավանում առաջին միտինգի կազմակերպիչներն ու ոգեշնչողները /Պառավյան Հովիկ, Մարիկյան Սարգիս, Աղաջանյան Արմեն, Պապյան Սպարտակ, Կատինյան Ռոմիկ, Այվազյան Անատոլի, Առաքելյան Վեհարի, Առաքելյան Արմեն, Հովհաննիսյան Արծրուն/:
 
1988թ. սումգայիթյան ջարդ ու կոտորածից հետո ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը հուշում էր զինվելու գաղափարը /պաշտպանության համար պետությանը չվստահելը հասել էր գագաթնակետին/: Դրանից զերծ չէին կարող մնալ մեծ ադրբեջանական թաղամաս ունեցող ստեփանավանցիները: Իսկ քաղաքի նկատմամբ ստրատեգիական դիրքեր գրաված Կույբիշև, Կիրովո, Մ.Գորկի, Պուշկինո գյուղերը, որոնք կիսով չափով ադրբեջանաբնակ էին, ավելացրել էին ժողովրդի մեջ եղած վախերը: Սկզբնական շրջանում զենքի հետ առնչությունը դեպի Վրաստանի հայաբնակ գյուղերն ու Արցախ զինամթերքի առաքումն էր / հիմնականում որսորդական հրացաններ, տարբեր տեսակի հրացանի, ատրճանակի փամփուշտներ/: Տարվա վերջերին արդեն երևում էին առաջին ջոկատների սաղմերը: Որպես տեղեկատվական ու ղեկավարման կենտրոն, այդ գործում հանդես էին գալիս ,,Ղարաբաղ,, կոմիտեի տեղական ակտիվիստները /Հ.Պառավյան, Ս.Մարիկյան/: 1989-ի աշնանը Ստեփանավանի շրջանում կար ՀԱԲ-ի ջոկատը, որի հրամանատարն էր ուռուտեցի Գաբրիելյան Գենան: Ջոկատի անդամներից էին Արմեն Հովասափյանը, Գևորգ Մխիթարյանը, Վարդան Ջիլավյանը, Արծրուն Վահրադյանը, շուլավերցի Սմբատը և ուրիշներ. թվով մինչև 15-18 հոգի:
 
1989թ.օգոստոսին տեղի ,,Ղարաբաղ,, կոմիտեն պաշտոնապես գրանցվեց ,,Զարթոնք,, հասարակական կազմակերպություն /նախագահ՝Հ.Պառավյան/, որի կազմավորած ջոկատը ամենամեծն ու կազմակերպվածն էր: Ջոկատի կազմում էին Ռոմիկ Կատինյանը /հրամանատար/, Գյառ-Գյառ գյուղից Վազգեն Մաթևոսյանը, Սուրիկ Նազարյանը /Փոքրիկ/, Անդրանիկ Ավետյանը, Մնացը, Ուռուտից Անատոլի Այվազյանը, Մայիս Գաբրիելյանը /Քեռի/, Սպարտակ Կիրակոսյանը…. Սկզբնական շրջանում ջոկատի գործունեությունը սահմանափակվում էր սահմանամերձ գյուղերում /Ջիլիզա,  Նոյեմբերյանի շրջան/ հերթապահություններով:
 
1989 թվականի ամառը Հաղարծինում, իսկ նույն տարվա աշնանը Ջիլիզայում կազմակերպվեցին հյուսիսային շրջանների ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները համակարգելու, սահմանային շրջանները պաշտպանելու հարցերին նվիրված գաղտնի խորհրդակցություններ, որին մասնակցել ենմասնակցեցին նաև ստեփանավանցիները Հ.Պառավյանի ղեկավարությամբ: Դրանից հետո ջոկատի գործունեությունը ղեկավարվում էր Երևանից, իսկ սպառազինության հարցը լուծվում էր տեղի ուժերով:
 
1990թ. օգոստոսին ՀԱԲ-ի լուծարումից հետո Ստեփանավանի ՀԱԲ-ի տղերքից մեծ մասն անցավ դաշնակցության ջոկատը, մի մասը ՝ ՀՀՇ-ի ջոկատը, իսկ մի քանի հոգի էլ հիասթափություն ապրեցին, չմիացան ոչ մի ջոկատի:
Տող 117.
Ջոկատն Արցախում առաջին մարտական մկրտությունն անցավ 1991-ին: Դա Մարտակերտի հյուսիսում ընթացող ռազմական գործողություններն էին, որին ստեփանավանցիները Հրազդանի և Սևանի ջոկատների հետ կազմել էին ,,Փառանձեմ,, ծածկանունով ջոկատը /մանրամասնել ջոկատի մարտական ուղին/: Միացյալ այդ ջոկատն անվանում էին նաև SSR /Սևանի, Ստեփանավանի, Հրազդանի սկզբնատառերը/: 1992-ին ջոկատն արդեն առավել մարտական վիճակում էր: Ջոկատը մատակարարվում ու ղեկավարվում էր շրջխորհրդի կողմից, որի նախագահ էր ընտրվել /1990թ. հունվար/ Ստեփանավանի ՀՀՇ կազմակերպության ղեկավար Հովիկ Պառավյանը:
 
Ջոկատի կենսագրության փառավոր էջերից է Շուշիի ազատագրման ու Լաչինի ,,միջանցքի,, բացման մարտական գործողություններին մասնակցելը: Շուշիի գրավման ժամանակ ջոկատը կռվումկռվել էրէ ,,26,, պայմանական անունը կրող ստորաբաժանման կազմում, որի հրամանատարն էր հետագայում Ազգային Հերոսի կոչմանն արժանացած Յուրա Պողոսյանը: Ջոկատը սկզբում դիրքավորվել է Ստեփանակերտի գերեզմանների մոտ , վարել է պաշտպանական մարտ, որպեսզի Ջանհասանի կողմից հարցակումհարձակում չլինի Ստեփանակերտի վրա: Այնուհետև անցել են հարձակման, մտել Շուշի: Մարտերի ընթացքում ջոկատը տվել է մեկ զոհ, չորս վիրավոր: Քարինտակի մոտ զոհվել է Արթուր Քալաշյանը /Ուզբեկը/: Շուշիից հետո ջոկատը մասնակցեց Լաչինի ազատագրմանը: Մայիսի 23-ին նրանք վերադարձան Ստեփանավան: Այդ օրը տղաներին Պուշկինյան լեռնանցքի նշանավոր Դեդուշկի աղբյուրի մոտ ժողովուրդը դիմավորեց զուռնա դհոլով: Շուշիի, Լաչինի ազատագրումներին մասնակցելն ավելացրեց Ստեփանավանի ջոկատի արդեն հայտնի բարի համբավը: Կարճ դադարից հետո ջոկատը մեկնեց Նոյեմբերյան՝ մասնակցելու Ոսկեպարի պաշտպանությանը: Այստեղ թեժ կռիվների մասնակցեցին տղաները, որի ժամանակ հինգը վիրավորվեցին, այդ թվում ծանր վիրավորվեց ջոկատի հրամանատար Հրաչ Շահվերդյանը /հունիսի 13-ին/:
 
Շուշիի, Լաչինի ազատագրումներին մասնակցելն ավելացրեց Ստեփանավանի ջոկատի արդեն հայտնի բարի համբավը: Կարճ դադարից հետո ջոկատը մեկնեց Նոյեմբերյան՝ մասնակցելու Ոսկեպարի պաշտպանությանը: Այստեղ թեժ կռիվների մասնակցեցին տղաները, որի ժամանակ հինգ հոգի /ճշտել անունները ?/ վիրավորվեցին, այդ թվում ծանր վիրավորվեց ջոկատի հրամանատար Հրաչ Շահվերդյանը /հունիսի 13-ին/:
 
Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է [[1988]]-ի [[Սպիտակի երկրաշարժ]]ից։ Հետագա տարիներին քաղաքն սկսեց վերակառուցվել, և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։