«Աշոտ Մելքոնյան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (5)
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1930]] թվականին, [[Դոնի Ռոստով]]ում։ [[1935]] թվականին մոր` Արմենուհի Համբարձումի Մեքինյանի ( երաժշտագետ, թեորետիկ) հետ տեղափոխվել է Գյումրի (Լենինական)։ [[1950]] թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստի ուսումնարան]]ը, [[1956]] թվականին՝ [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստի ինստիտուտ]]։ [[1957]] թվականից եղել է [[Հայաստանի նկարիչների միություն|Հայաստանի նկարիչների միության]] անդամ, [[1972]]-1980 թվականներին դասավանդել է [[Հայկական պետական մանկավարժական համալսարան|Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում]]<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։ [[1997]] թվականից ապրել և ստեղծագործել է [[ԱՄՆ]]-ում։ Աշխատանքներից գտնվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում<ref>{{Cite web|url=http://www.gallery.am/hy/database/?d_l=0&d_s=0&d_a=492&kyw=&search-it=%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC|title=Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ|website=www.gallery.am|accessdate=2019-03-01}}</ref>:
 
== Ստեղծագործություններ ==
Մելքոնյանի աշխատանքներին բնորոշ է հորինվածքի կառուցիկությունը, դասական հավասարակշռությունը, գունային մեղմ գամման, ծավալաձևերի պլաստիկ ավարտվածությունը և շարժումների մեղեդիականությունը, տարածական միջավայրի զուսպ հուզա-արտահայտչական հագեցվածությունը, լուսավոր քնարականությունը։ Ստեղծագործություններից են՝ «Գարնանային ջրեր» (1958, [[Հայաստանի ազգային գրադարան]]), «Սպիտակ ձի» (1963, [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]), «Ժաննա» (1965), «Ընտանիք» (1967, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Արգիշտի թագավորը» (1968, ԽՍՀՄ նկարիչների միության գեղարվեստական ֆոնդ), «Գրքով տղան» (1970), «Նոր շրջան» (1971, [[Տրետյակովյան պատկերասրահ]], [[Մոսկվա]]), «Արմեն» (1972, [[Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան|Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան]], Մոսկվա)<br>
Ջերմ է Աշոտ Մելքոնյանի մոտեցումը մայրության թեմային. առանձնապես՝ «Սեր», «Մայրը մանկան հետ: Հանգիստ», «Սպասում», «Գարուն», «Իզաբելան» ստեղծագործությունները, որոնցում հայ կնոջ կերպարն արտացոլված է որպես հայրենի օջախի պահպանման գաղափար, որում արտահայտվում է նաև թեմայի ազգային նկարագիրը: Երեխաներին նվիրված դիմանկարներում դրսևորվում է մանկան հոգու պարզության ու մաքրության գաղափարը: Այս բնույթի աշխատանքներից են՝ «Փոքրիկ Ժաննան», «Մանկական դիմանկար», «Աշոտը», «Անիի դիմանկարը» և այլն<ref>{{Cite web|url=https://aspu.am/website/images/journal/Dektember_tert_01.pdf|title=Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյան (1930-2009 թթ.): Աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (1972-1985 թթ.)|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
* «Գարնանային ջրեր», ՀՀ Ազգային գրադարան, Երևան [[1958]]
* «Սպիտակ ձի», ՀՀ պետական պատկերասրահ, Երևան [[1963]]
Տող 45.
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=396}}
{{DEFAULTSORT:Մելքոնյան, Աշոտ}}
 
{{DEFAULTSORT:Մելքոնյան, Աշոտ}}
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ]]