«Ստեփանավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեղինակային իրավունքի խախտում, վիքիֆիկացման խնդրի առկայություն
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Տող 93.
18-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։ Տիգրան Տեր-Դավթյանի ջանքերով այստեղ գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883 թթ. կրթությունն է ստացել մեծ գրող [[Հովհաննես Թումանյան]]ը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ, դաշնակցական Հովսեփ Արղությանը։
 
1918 թվի գարնանը Ջալալօղլիում է գտնվում հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-հրամանատար [[Անդրանիկ Օզանյան]]ի գլխավորությամբ։ Նույն թվականին, երբ [[Հայաստան]]ի և Վրաստանի միջև տեղի է ունենում զինված բախում, ստեղծվում է Լոռու “Չեզոք գոտին”, որտեղ ընդգրկվում է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։ Այս ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարն է նկարագրել գրող [[Խաչիկ Դաշտենց]]ն իր “Ռանչպարների կանչը”գրքի “Բերդ” գլխում։
Նույն թվականին, երբ [[Հայաստան]]ի և Վրաստանի միջև տեղի է ունենում զինված բախում, ստեղծվում է Լոռու “Չեզոք գոտին”, որտեղ ընդգրկվում է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։
Այս ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարն է նկարագրել գրող [[Խաչիկ Դաշտենց]]ն իր “Ռանչպարների կանչը”գրքի “Բերդ” գլխում։
 
[[1921]] թ. փետրվարի 11-ին Լոռու "Չեզոք գոտին" վերացվեց, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվեց Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկն էր, որն ընդգրկել է 30 գյուղ Ջալալօղլի և Վարանցովկա գյուղաքաղաքներով: Կոմունիստական կուսակցության շրջանային կազմակերպությունը ղեկավարել են Արշակ Շահնազարյանը, Գ.Մովսիսյանը, Երվանդ Բոգդանյանը, Ցոլակ Ավագյանը, Սերգեյ Գրիգորի Մութաֆյանը, Օնիկ Տիգրանի Հովհակիմյանը, Զավեն Տելեմակի Պապյանը, Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը, Վանիկ Ռուբենի Բալայանը, Յուրի Հայկի Ճշմարիտյանը: Շրջխորհրդի գործկոմները ղեկավարել են Խ.Վարդանյանը, Պ.Ստամբոլցյանը, Լևոն Առաքելովը, Անանիա Բերբերյանը, Արամ Պապյանը, Գևորգ Սաղաթելյանը, Ս.Հարությունյանը, Ա.Մկրտչյանը, Բորիս Անդրեասի Գյոզալյանը, Նիկոլայ Ստեպանովիչ Կարպենկոն, Մեսրոպ Միքայելի Մանասյանը, Յուրի Հայկի Ճշմարիտյանը, Ռուբիկ Ավետիքի Միրզոյանը, Հայկազունի Սերգեյի Վարդանյանը, Հովիկ Հայկազի Պառավյանը:
[[1921]] թ. փետրվարի 11-ին Լոռու "Չեզոք գոտին" վերացվեց, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվեց Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկն էր։
 
1938 թվականի նոյեմբերին ՀՍՍՌ Գերագույն Սովետի որոշմամբ Ստեփանավանը ստացել է քաղաքի կոչում: 1960թ. քաղաքը գազաֆիկացվել է, 1963 թ. շահագործման է հանձնվել Պուշկինյան լեռնանցքի հեռուստաաշտարակը օդերևութաբանական կայանով 181 մ բարձրությամբ: 1971թ. նոյեմբերի 30-ին գործարկվել է Պուշկինյան լեռնանցքի թունելը 1802 մ երկարությամբ:
 
[[1923]] թ. ի պատիվ հեղափոխական գործիչ [[Ստեփան Շահումյան]]ի Ջալալօղլին վերանվանվեց Ստեփանավան, որտեղ 1934 թ. բացվել է նրա տուն-թանգարանը: Խորհրդային տարիներին քաղաքը տարբեր տարիների ղեկավարել են Գրիգոր Պապյանը, Մացակ Պապյանը, Մարութ Շմոյանը, Վասիլի Պավլովը, Աբովյանը, Սերգեյ Չիլինգարյանը, Հայկուշ Սողոմոնյանը, Արուս Ջիլավյանը, Ժիրայր Մովսիսյանը, Մխիթար Ալեքսանյանը, Ստեփան Սիմոնյանը, Սուրեն Հակոբյանը, Սպարտակ Համբարյանը, Չիչակ Գևորգյանը, Ռազմիկ Օլոյանը, Արամ Բաբաջանյանը, Ռոմիկ Բաղրամյանը, Սարգիս Ղարաքեշիշյանը, Միշա Ղարաքեշիշյանը:
 
'''Արցախյան շարժում, արցախյան պատերազմ, երկրապահ ջոկատ'''
 
Արցախյան շարժման կենտրոնը Ստեփանավանում ԲՀԷՍ գործարանն է եղել: Գործարանի տեխնիկական բաժնի ինժեներ Հովիկ Պառավյանն է Երևանից նորություններն ստացել ու հանրայնացրել: Իսկ կապ պահողները Տիգրանն ու Արմենն էին /Հովիկի հորաքրոջ տղաները/, իսկ սկզբնաղբյուրը եղել է Իգոր Մուրադյանը: Հենց ԲՀԵՍ գործարանի տղերքը եղան Ստեփանավանում առաջին միտինգի կազմակերպիչներն ու ոգեշնչողները /Պառավյան Հովիկ, Մարիկյան Սարգիս, Աղաջանյան Արմեն, Պապյան Սպարտակ, Կատինյան Ռոմիկ, Այվազյան Անատոլի, Առաքելյան Վեհարի, Առաքելյան Արմեն, Հովհաննիսյան Արծրուն/
 
1988թ. սումգայիթյան ջարդ ու կոտորածից հետո ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը հուշում էր զինվելու գաղափարը /պաշտպանության համար պետությանը չվստահելը հասել էր գագաթնակետին/: Դրանից զերծ չէին կարող մնալ մեծ ադրբեջանական թաղամաս ունեցող ստեփանավանցիները: Իսկ քաղաքի նկատմամբ ստրատեգիական դիրքեր գրաված Կույբիշև, Կիրովո, Մ.Գորկի, Պուշկինո գյուղերը, որոնք կիսով չափով ադրբեջանաբնակ էին, ավելացրել էին ժողովրդի մեջ եղած վախերը: Սկզբնական շրջանում զենքի հետ առնչությունը դեպի Վրաստանի հայաբնակ գյուղերն ու Արցախ զինամթերքի առաքումն էր / հիմնականում որսորդական հրացաններ, տարբեր տեսակի հրացանի, ատրճանակի փամփուշտներ/: Տարվա վերջերին արդեն երևում էին առաջին ջոկատների սաղմերը: Որպես տեղեկատվական ու ղեկավարման կենտրոն, այդ գործում հանդես էին գալիս ,,Ղարաբաղ,, կոմիտեի տեղական ակտիվիստները /Հ.Պառավյան, Ս.Մարիկյան/: 1989-ի աշնանը Ստեփանավանի շրջանում կար ՀԱԲ-ի ջոկատը, որի հրամանատարն էր ուռուտեցի Գաբրիելյան Գենան: Ջոկատի անդամներից էին Արմեն Հովասափյանը, Գևորգ Մխիթարյանը, Վարդան Ջիլավյանը, Արծրուն Վահրադյանը, շուլավերցի Սմբատը և ուրիշներ. թվով մինչև 15-18 հոգի:
 
1989թ.օգոստոսին տեղի ,,Ղարաբաղ,, կոմիտեն պաշտոնապես գրանցվեց ,,Զարթոնք,, հասարակական կազմակերպություն /նախագահ՝Հ.Պառավյան/, որի կազմավորած ջոկատը ամենամեծն ու կազմակերպվածն էր: Ջոկատի կազմում էին Ռոմիկ Կատինյանը /հրամանատար/, Գյառ-Գյառ գյուղից Վազգեն Մաթևոսյանը, Սուրիկ Նազարյանը /Փոքրիկ/, Անդրանիկ Ավետյանը, Մնացը, Ուռուտից Անատոլի Այվազյանը, Մայիս Գաբրիելյանը /Քեռի/, Սպարտակ Կիրակոսյանը…. Սկզբնական շրջանում ջոկատի գործունեությունը սահմանափակվում էր սահմանամերձ գյուղերում /Ջիլիզա,  Նոյեմբերյանի շրջան/ հերթապահություններով:
 
1989 թվականի ամառը Հաղարծինում, իսկ նույն տարվա աշնանը Ջիլիզայում կազմակերպվեցին հյուսիսային շրջանների ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները համակարգելու, սահմանային շրջանները պաշտպանելու հարցերին նվիրված գաղտնի խորհրդակցություններ, որին մասնակցել են նաև ստեփանավանցիները Հ.Պառավյանի ղեկավարությամբ: Դրանից հետո ջոկատի գործունեությունը ղեկավարվում էր Երևանից, իսկ սպառազինության հարցը լուծվում էր տեղի ուժերով:
 
1990թ. օգոստոսին ՀԱԲ-ի լուծարումից հետո Ստեփանավանի ՀԱԲ-ի տղերքից մեծ մասն անցավ դաշնակցության ջոկատը, մի մասը ՝ ՀՀՇ-ի ջոկատը, իսկ մի քանի հոգի էլ հիասթափություն ապրեցին, չմիացան ոչ մի ջոկատի:
 
1990թ. աշնանը ՀՀՇ ,,Զարթոնք,, կազմակերպության և ջոկատի հրամանատարության համատեղ որոշմամբ ջոկատի հրամանատարությունը ստաննձնում է սովետական բանակի կադրային զինվորական, Աֆղանստանի պատերազմի մասնակից Հրաչ Շահվերդյանը: Դրանից հետո ջոկատի գործունեության որակը կտրուկ փոխվեց: Հրաչի աֆղանական պատերազմի փորձին ավելացել էր նաև Արցախում մինչ այդ մի քանի մարտական գործողության մասնակցելու փորձը: 
 
Ջոկատն Արցախում առաջին մարտական մկրտությունն անցավ 1991-ին: Դա Մարտակերտի հյուսիսում ընթացող ռազմական գործողություններն էին, որին ստեփանավանցիները Հրազդանի և Սևանի ջոկատների հետ կազմել էին ,,Փառանձեմ,, ծածկանունով ջոկատը /մանրամասնել ջոկատի մարտական ուղին/: Միացյալ այդ ջոկատն անվանում էին նաև SSR /Սևանի, Ստեփանավանի, Հրազդանի սկզբնատառերը/: 1992-ին ջոկատն արդեն առավել մարտական վիճակում էր: Ջոկատը մատակարարվում ու ղեկավարվում էր շրջխորհրդի կողմից, որի նախագահ էր ընտրվել /1990թ. հունվար/ Ստեփանավանի ՀՀՇ կազմակերպության ղեկավար Հովիկ Պառավյանը:
 
Ջոկատի կենսագրության փառավոր էջերից է Շուշիի ազատագրման ու Լաչինի ,,միջանցքի,, բացման մարտական գործողություններին մասնակցելը: Շուշիի գրավման ժամանակ ջոկատը կռվում էր ,,26,, պայմանական անունը կրող ստորաբաժանման կազմում, որի հրամանատարն էր հետագայում Ազգային Հերոսի կոչմանն արժանացած Յուրա Պողոսյանը: Ջոկատը սկզբում դիրքավորվել է Ստեփանակերտի գերեզմանների մոտ , վարել է պաշտպանական մարտ, որպեսզի Ջանհասանի կողմից հարցակում չլինի Ստեփանակերտի վրա: Այնուհետև անցել են հարձակման, մտել Շուշի: Մարտերի ընթացքում ջոկատը տվել է մեկ զոհ, չորս վիրավոր: Քարինտակի մոտ զոհվել է Արթուր Քալաշյանը /Ուզբեկը/: Շուշիից հետո ջոկատը մասնակցեց Լաչինի ազատագրմանը: Մայիսի 23-ին նրանք վերադարձան Ստեփանավան: Այդ օրը տղաներին Պուշկինյան լեռնանցքի նշանավոր Դեդուշկի աղբյուրի մոտ ժողովուրդը դիմավորեց զուռնա դհոլով:
 
Շուշիի, Լաչինի ազատագրումներին մասնակցելն ավելացրեց Ստեփանավանի ջոկատի արդեն հայտնի բարի համբավը: Կարճ դադարից հետո ջոկատը մեկնեց Նոյեմբերյան՝ մասնակցելու Ոսկեպարի պաշտպանությանը: Այստեղ թեժ կռիվների մասնակցեցին տղաները, որի ժամանակ հինգ հոգի /ճշտել անունները ?/ վիրավորվեցին, այդ թվում ծանր վիրավորվեց ջոկատի հրամանատար Հրաչ Շահվերդյանը /հունիսի 13-ին/:
 
Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է [[1988]]-ի [[Սպիտակի երկրաշարժ]]ից։ Հետագա տարիներին քաղաքն սկսեց վերակառուցվել, և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։