«Վահան Ռշտունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2)
Տող 16.
Վահան Ռշտունին ծնվել է 1894 թվականի փետրվարի 6-ին Վաղարշապատ քաղաքում, Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառից գաղթած պանդուխտ-արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ընտանիքում, այնուհետև ընդունվել [[Գևորգյան հոգևոր ճեմարան|Էջմիածնի Գևորգյան ճեմարանը]]։ Ավարտելով [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ը ([[1915]])՝ ուսուցչական աշխատանք է կատարել Թավրիզում, Ախալցխայում, Սուխումիում և Թիֆլիսում։ 1919 թվականին ընդունվել է [[Վրաստանի տեխնիկական համալսարան|Թիֆլիսի Լենինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի]] տնտեսագիտական ֆակուլտետը, որն ավարտել է 1924 թվականին։
 
[[1915]]-[[1919]] թվականներին զբաղվել է ուսուցչությամբ ([[Թավրիզ]], [[Ախալցխա]], [[Սուխում]])։ [[1924]] թվականից դասախոսել է [[Երևանի պետական համալսարան]]ում<ref>{{Cite web|url=http://ysu.am/persons/hy/Vahan-Rshtuni|title=ՎԱՀԱՆ ՀԱՐՈւԹՅՈւՆԻ ՌՇՏՈւՆԻ|website=ysu.am|accessdate=2018-02-06}}</ref>։ 1925 թվականին համալսարանում կարդացել է սոցիալիզմի պատմություն, 1931 թվականին՝ ԽՍՀՄ ժողովուրդների պատմության դասընթաց։
 
[[1931]] թվականին հիմնել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է նույն համալսարանի [[ԽՍՀՄ]] պատմության ամբիոնը։ Եղել է պատմության ֆակուլտետի դեկան, ուսումնական մասի վարիչ, գիտական աշխատանքների սեկցիայի ղեկավար։
Տող 29.
1956 թվականին պրոֆեսոր Ռշտունին հրատարակել է «Հայ հասարակական հոսանքների պատմությունից» ստվարածավալ ժողովածուն, ուր ամփոփվել են գիտական պարբերականներում տարբեր ժամանակներում լույս ընծայված նրա հոդվածները։
 
Պրոֆեսոր Ռշտունին զբաղվել է նաև Անդրկովկասի պատմությամբ, լուսաբանել է ցարիզմի գաղութային քաղաքականությունը պատմական տարբեր փուլերում, երկրամասում կապիտալիզմի զարգացման գործընթացը և այլ խնդիրներ։ Ռշտունին գործուն մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի պատմության դպրոցական դասագրքերի և ՀԳԱ պատմության ինստիտուտի կողմից հրատարակված հայոց պատմության բազմահատորյակի ստեղծմանը։
== Կոչումներ ==
Տող 51.
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Ռշտունի, Վահան}}
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]