«Ստեփանոս Օրբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 5.
== Կյանք ու գործունեություն ==
[[Պատկեր:Noravank-Karapet-facade-IMG 2016.JPG|250px|մինի|[[Նորավանք|Սուրբ Կարապետ]] եկեղեցու ճակատային մասը]]
Սերվում է [[Օրբելյաններ]]ի իշխանական տոհմից։ Հայրը՝ Սյունիքի Իշխանաց իշխան, հայոց և վրաց Աթաբեկ [[Տարսայիճ Օրբելյան]]ն էր։ Մանուկ հասակում որդեգրվում է հորեղբոր՝ Սյունիքի գահերեց իշխան [[Սմբատ Օրբելյան|Սմբատի]] կողմից, կրթություն է ստանում [[Տաթևի վանք|Տաթևի վանքում,]] հավանաբար նաև [[Գլաձորի համալսարան|Գլաձորի համալսարանում]]։ում։ [[1273]] թվականին, Սմբատ Օրբելյանի մահվանից հետո, Տարսայիճ Օրբելյանի ընտանիքը տեղափոխվում է [[Վայոց ձոր]]ի իշխանանիստ [[Եղեգիս]] գյուղաքաղաքը։ Ստեփանոս Օրբելյանը ուսումը շարունակում է [[Ամաղուի Նորավանքի դպրոց]]ում, կարգվում դպիր, սարկավագ, [[կուսակրոն քահանա]] (1280 թ)։ [[1285]] թվականին, երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դառնում է Սյունիքի իշխան, արդեն վարդապետական գավազան ստացած Ստեփանոս Օրբելյանը ուղարկվում է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան Հայաստան]]՝ Հայոց կաթողիկոսից եպիսկոպոս օծվելու և Սյունյաց մետրոպոլիտ կարգվելու համար։ Ձեռնադրվում է [[եպիսկոպոս]] և Սյունյաց մետրոպոլիտ՝ Հայոց կաթողիկոս [[Կոնստանդին Բ Կատուկեցի|Կոստանդին Բ Կատուկեցու]] կողմից [[Հռոմկլա]]յում և [[1287]] թվականին վերադառնում է Սյունիք։ Հոր աջակցությամբ միավորում է Սյունյաց՝ Տաթևի ու Նորավանքի առաջնորդությունների երկփեղկված թեմը և այն ենթարկում իր հոգևոր իշխանությանը՝ «մի առաջնորդ և մի իշխեցող» նշանաբանով։
 
Ստեփանոս Օրբելյանը մոնղոլ իշխաններ [[Արղուն]]ից (1284–91), [[Քեյղաթու]]ից (1291–95) և [[Ղազան]]ից (1295–1304) ձեռք է բերում Սյունյաց հոգևոր կենտրոնների և եկեղեցականների ապահարկության վիճակը հաստատող արտոնագրեր։ Սյունյաց մետրոպոլիտն իր իշխանական ժառանգաբաժնից առատ նվիրատվություններ է կատարում Սյունյաց նահանգի գրչության և կրթական կենտրոններին, օգնում է [[Գլաձորի համալսարան]]ի բարգավաճմանը, աջակցում է դասախոսներին և ուսանողներին, ընդօրինակել տալիս մի շարք ձեռագրեր, այդ թվում՝ Ավետարաններ, մեկնողական, պատմական երկեր։ Կարգավորում է Սյունյաց մետրոպոլիտության վարչատնտեսական խնդիրները, ծավալում շինարարական գործունեություն՝ հիմնովին վերակառուցելով Տաթևի վանքը (1297 թ.)։ Եղել է Հայ եկեղեցու ուղղափառության ու ավանդության, նրա ինքնուրույնության մեծ գաղափարախոսներից ու պաշտպաններից, արևելյան վարդապետների հետ պայքար մղել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու փորձերի, Հայ եկեղեցում ծիսադավանական նորամուծությունների, Կիլիկյան Հայաստանում մեծ ազդեցություն ձեռք բերած լատինամետ հոսանքի և քաղկեդոնականության դեմ։ [[1297]] թվականին հրավիրում է եկեղեցական ժողով, որը մերժում է Հայ եկեղեցու դավանանքի ու ծեսերի մեջ նորամուծություններ մտցնելու և Հռոմի պապի գերիշխանությունն ընդունելու՝ կաթողիկոս [[Գրիգոր Է Անավարզեցի|Գրիգոր Է Անավարզեցու]] պաշտոնական առաջարկը։
Տող 25.
Ստեփանոս Օրբելյան դավանաբանական բնույթի ամենահայտնի գործը «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» (1302) ծավալուն երկասիրությունն է։ Բաղկացած է 12 գլուխներից կամ ձեռնարկներից, որոնք նվիրված են քաղկեդոնականների (երկաբնակների) և աղանդավորների ուսմունքների հերքումներին, Քրիստոսի բնությունների,
մարմնի անապականության, Պատարագի «Երգ Երեքսրբենի» սրբասացությունում «խաչեցար»-ի հավելման, Ս. Ծնունդն ու Մկրտությունը միասին տոնելու և ծիսական խնդիրներին։
 
<br />
 
== Ծանոթագրություններ ==