«Համլետ Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (5)
չ (մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (5))
 
== Կենսագրություն ==
Համլետ Պետրոսյանը ծնվել է 1955 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Խնածախ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1972 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1972-1978 թվականներին սովորել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետում` հնագիտություն մասնագիտացումով: 1978-1981 թվականներին սովորել է [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի ասպիրանտուրայում` ակադեմիկոս [[Բաբկեն Առաքելյան]]ի ղեկավարությամբ: 1984 թվականին «Գառնին 9-14-րդ դարերում. պատմա-հնագիտական ուսումնասիրություն» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: 2004 թվականին «Խաչքարերի ծագումը, գործառույթը, իմաստաբանությունը. պատմա-հնագիտական ուսումնասիրություն» թեմայով պաշտպանել է ատենախոսություն` ստանալով պատմական գիտությունների դոկտորի աստիճան: 2012 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
 
Գիտական հետաքրքրությունների հիմնական բնագավառներն են մերձավորարևելյան և հայ միջնադարյան մշակույթը և հնագիտությունը, ավանդական աշխարհընկալումը, ինքնությունը և պատկերագրությունը<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>:
 
== Աշխատանքային գործունեություն ==
1978-1980 թվականներին աշխատել է [[Հայաստանի ազգագրության թանգարան|Հայաստանի ազգագրության պետական թանգարան]]ում` որպես հնեազգագրության բաժնի վարիչ, 1981-2007 թվականներին՝ [[հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ում` նախ որպես գիտաշխատող, 1988 թվականից` որպես ավագ գիտաշխատող: 2007 թվականի մարտից Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչն է<ref>{{Cite web|url=http://ysu.am/science/hy/Hamlet-Petrosyan|title=Համլետ Լենսերի Պետրոսյան|website=ysu.am|accessdate=2016-10-07}}</ref>:
 
Որպես փորձագետ մասնակցել է [[Համաշխարհային բանկ]]ի, [[ՄԱԿ]]-ի զարգացման գրասենյակի, [[Բաց հասարակության ինստիտուտ]]ի քսանից ավելի հետազոտական ծրագրերի: Աղքատության հաղթահարման ռազմավարական Ծրագրի շրջանակներում մշակել է Աղքատության հաղթահարման մշակութային համակարգը: «Հայաստան» հիմնադրամի հանձնարարությամբ կազմել է Մշակութային հուշարձանների համակարգչային շտեմարանի հայեցակարգն ու գործառական մեխանիզմները, ստեղծել և տնօրինում է [http://www.khachkar.am www.khachkar.am], [http://www.Tigranakert.am www.Tigranakert.am] ինտերնետային կայքերը, ՀՀ և Արցախի խաչքարերի թվային շտեմարանը, [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] հանձնարարությամբ` Լեռնային Ղարաբաղի իսլամական հուշարձանների թվային շտեմարանը:
 
Հեղինակ է տասից ավելի մենագրությունների, հարյուր հիսունից ավելի հոդվածների և հրապարակումների, որոնք լույս են տեսել [[Հայաստան]]ում և արտասահմանում<ref>{{Cite web|url=http://yerevan.academia.edu/HamletPetrosyan|title=Hamlet L. Petrosyan {{!}} Yerevan State University - Academia.edu|website=yerevan.academia.edu|accessdate=2016-10-07}}</ref>:
Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների ([[Թբիլիսի]], [[Օդեսա]], [[Սուխումի]], Բերկլի, Վիտորիա, [[Հռոմ]], [[Ժնև]], [[Լոս-Անջելես]], [[Նիկոսիա]], [[Փարիզ]], [[Ֆլորենցիա]], [[Լիոն]], [[Լյուբլյանա]], [[Երուսաղեմ]]), 1998 թվականին գիտական հետազոտություն է անցկացրել [[Միչիգանի համալսարան|Միչիգանի պետական համալսարան]]ում (ԱՄՆ):
 
Անդամակցում է Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդին, Մշակութաբանության գծով գիտական կոչումներ շնորհող մասնագիտական խորհրդին:
 
=== Հնագիտական պեղումներ ===
Մասնակցել է Դվինի, Արտաշատի, Գառնիի, Սպիտակի հնագիտական պեղումներին, ինքնուրույն պեղումներ է կատարել [[Սիսիան]]ում, [[Աղիտու]]ում, [[Աքորի]]ում, [[Երնջատափ]]ում, [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]]ում, [[Լեռնային Ղարաբաղ]]ում: 2003 թվականից ղեկավարում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը, որն ընդարձակածավալ պեղումներ է իրականացրել [[Շուշի]]ում, [[Հանդաբերդ]]ում: Հայտնաբերել և պեղում է [[Արցախ]]ի [[Տիգրանակերտ (Արցախ)|Տիգրանակերտ]]ը<ref>{{Cite web|url=http://www.aravot.am/2013/10/05/393189/|title=Համլետ Պետրոսյան. Տիգրանակերտը եզակի հուշարձան է|website=Առավոտ - Նորություններ Հայաստանից|accessdate=2016-10-07}}</ref><ref>{{Cite news|url=http://www.armradio.am/hy/2015/09/02/%D5%BF%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF%D5%A8-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D6%81%D5%A1%D5%B2-%D5%A7-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5/|title=Տիգրանակերտը քաղաքային կենցաղ է ունեցել.Համլետ Պետրոսյան|newspaper=Հայաստանի Հանրային Ռադիո|access-date=2016-10-07}}</ref>:
 
== Պարգևներ ==
{{ծանցանկ}}
{{վիքիքաղվածք}}
 
{{DEFAULTSORT:Պետրոսյան, Համլետ}}
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]
285 960

edits