«Ռասիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 281.
 
1935 թ. ընդունված [[Նյուրնբերգյան սկզբունքներ|Նյուրնբերգյան սկզբունքները]] արգելեցին սեռական հարաբերությունները ցանկացած արյանցու և [[Հրեաներ|հրեայի]] միջև` համարելով այն ''Ռասենսչանդե`'' «ռասայական աղտոտումը»: Նյուրնբերգյան սկզբունքները զրկեցին բոլոր հրեաներին, անգամ կիսով և քառորդ չափ հրեաներին (առաջին և երկրորդ աստիճանի խառնուրդներ), Գերմանիայի քաղաքացիությունից: Սա նշանակում էր, որ նրանք զրկված էին քաղաքացու հիմնական իրավունքներից, օրինակ` ընտրություններին մասնակցելու իրավունքից: 1936թ. հրեաներին արգելվեց որևէ մասնագիտական պաշտոն զբաղեցնել` զրկելով նրանց կրթական, քաղաքական և տնտեսական ոլորտներում որևէ ազդեցություն ունենալու իրավունքից: 1938թ. նոյեմբերի 15-ին հրեա երեխաներին արգելվեց սովորական դպրոցներ հաճախելը: 1939թ. ապրիլի դրությամբ գրեթե բոլոր հրեական ընկերությունները կամ ձախողվեցին ֆինանսական ճնշումների ներքո և ունեցան եկամուտների նվազում, կամ սեփականատերերը ստիպված եղան դրանք վաճառել Նացիստական կառավարությանը: Սա հետագայում կրճատեց նրանց իրավունքները որպես մարդ արարածներ. նրանք շատ ոլորտներում պաշտոնապես առանձնացված էին գերմանացի հասարակությունից: Այսպիսի օրենքներ գոյություն ունեին նաև Բուլղարիայում:
[[Պատկեր:CoolieusaThe Chinese Must Go - Magic Washer - 1886 anti-Chinese US cartoon.jpg|ձախից|մինի|19-րդ դարի քաղաքական ծաղրանկար. Քեռի Սեմը դուրս է վռնդում չինացի տղամարդուն` անդրադառնալով Չինաստանի` արտաքսման մասին ակտին:]]
Հայտնի է, որ ''Օրենսդրական պետական ռասիզմը'' օգտագործվել է Հարավային Աֆրիկայի Ազգային կուսակցության կողմից 1948-1994 թվականներին` [[Ապարտհեյդ]] ռեժիմի ժամանակ: Այստեղ իրավական համակարգերի կողմից ընդունվել էին մի շարք օրենքներ, որոնք ենթադրում էին, որ սպիտակամորթ հարավաֆրիկացիները ունեն օրինական իրավունքներ, որոնք գերազանցում էին ոչ սպիտակամորթ հարավաֆրիկացիների իրավունքները: Չէր թույլատրվում ոչ սպիտակամորթ հարավաֆրիկացիների ներգրավումը ցանկացած կառավարչական ոլորտում, ինչպես նաև մասնակցությունը ընտրություններին, մատչելի որակյալ բուժօգնության ստացումը, հիմնական ծառայությունների` օրինակ մաքուր ջրի, էլեկտրաէներգիայի տրամադրումը: Ոչ սպիտակամորթ հարավաֆրիկացիներին նաև չէր թույլատրվում մուտք գործել որոշակի հանրային վայրեր, օգտվել հանրային տրանսպորտի որոշ ձևերից, և թույլատրվում էին բնակվել միայն հատուկ նախատեսված բնակավայրերում: Ոչ սպիտակամորթներին նաև պարտադրվում էր իրենց հետ կրել փաստաթղթեր, որոնց վրա նշված էր իրենց` սպիտակամորթ չլինելու փաստը: Բոլոր այս իրավական ռասայական օրենքները վերացվեցին մարդկանց հավասար իրավունքների մասին օրենքների ընդունման արդյունքում` 1990-ական թվականներին:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռասիզմ» էջից