«Մասնակից:Գևորգյան Աննա/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
 
Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Գևորգյան Աննա|Գևորգյան Աննա]] ([[Մասնակցի քննարկում:Գևորգյան Աննա|քննարկում]])|2019-12-29 10:53:57}}
'''ՀԽՍՀ գյուղատնտեսությունը''' հետպատերազմյան տարիներին ինչպես ամբողջ Խորհրդային Միության մեջ, այնպես էլ Հայաստանում այն տևականորեն հետ էր մնում։
 
== Պատերազմի տարիներ ==
Պատերազմի տարիներին հանրապետության գյուղացիությունը մեծ ջանքեր է գործադրում ռազմաճակատի պատվերները ժամանակին կատարելու համար։ Սակայն պատերազմից հետո հնարավոր չեղավ գյուղը դուրս բերել զարգացման լայն ուղի։ Կենտրոնացված պլանավորման պայմաններում և մթերումների գները որոշելիս կամայականությունների պատճառով անտեսվում էին գյուղացիության իրական հնարավորությունները։ Պետությունը չնչին գներով գյուղից գնում էր այնքան մթերք, որքան անհրաժեշտ էր իրեն։ Դրա հետևանքով տարեցտարի նվազում էին կոլտնտեսությունների եկամուտները, իջնում էր գյուղացիության նյութական շահագրգռվածությունը։
Գյուղատնտեսությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու մասին կառավարության բազմաթիվ որոշումներ մնում էին թղթի վրա։
 
== Հետպատերազմյան տարիներ ==
Հետպատերազմյան տարիներին աշխատանքներ էր կատարվում գյուղի էլեկտրաֆիկացման ուղղությամբ։ 1948 թվականին հանրապետության գյուղական բնակչության միայն մոտ 31%-ն էր էլեկտրաէներգիա ստանում։ Ուսըի կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է հատկացնում տեղական նշանակություն ունեցող փոքր հիդրոկայաններ կառուցելու համար։ 1950 թվականին հանրապետությունում գործում էին 52 գյուղական հիդրոկայաններ։ Նույն տարում Հայաստանի գյուղերի շուրջ 70%-ը էլեկտրաֆիկացված էր։
Հանրապետության գյուղատնտեսության արդյունավետ զարգացումն անհնար էր առանց ոռոգման ցանցի ընդլայման։ Հետպատերազմյան առաջին շրջանում ավարտվեց Ստորին Հրազդանի ջրանցքի առաջին հերթի շինարարությունը։ Շահագործման հանձնվեցին Կոտայքի, Թալինի, Սպիտակի, Գառնիի ջրանցքները։ Վերակառուցվեց ոռոգման ողջ համալիրը։ Արարատյան դաշտում փորվեցին բազմաթիվ արտեզյան հորոր, կառուցվեցին ջրհան կայաններ։ Յուրացվեցին և գյուղատնտեսական արտադրության համար պիտանի դարձավ 16 հազար հեկտար ճահճուտներ։ Այս ամենի հետևանքով 1945-65 թվականներին հանրապետության ոռոգելի հողատարածքներն ավելացան 48 հազար հեկտարով։
 
Գյուղատնտեսական արտադրանքի պետական պլանները կատարելու համար հիմնական միջոցները հատկացվում էին ցանքատարածությունների ընդարձակմանը, և անհրաժեշտ ուշադրություն չէր դարձվում բերքատվության բարձրացմանը։ Դանդաղ էր աճում հացահատիկի, այգեգործության և տեխնիկական կուլտուրաների բերքատվությունը, շատ տեղերում կրճատվում էր անասնագլխաքանակը, նվազում մթերատվությունը։
Հետպատերազմյան տարիներին Հայաստանի գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց հանրապետությունը սեփական հացով ապահովելու մասին ԽՍՀՄ կառավարության որոշումը։ Առանց հաշվի առնելու հանրապետության հողատարածքային պայմանները՝ նախատեսվում էր արոտավայրերի, խոտհաքների և այգեգործության կրճատման հաշվին 1951-53 թվականներին հացահատիկի ցանքատարածություններն ավելացնել 180 հազար հեկտարով, իսկ բերքատվությունը 6 ցենտների դիմաց 1950 թվականին հասցնել 25 ցենտներ, և դրանով իսկ ապահովել հանրապետության անհրաժեշտ հացահատիկի պահանջները։ Այդ որոշման կենսագործման հետևանքով 1950-ական թվականներին գյուղատնտեսական շրջանառությունից դուրս գրվեցին մոտ 100 հազար հեկտար մեծ թեքություն ունեցող արոտավայրերի և խոտհարքների քայքայված հողատարածությունները։
Գյուղատնտեսության տևական հետ մնալու պատճառներն առաջին անգամ հիմնավորապես քննարկվեցին ԽՄԿԿ Կենտկոմի 1953 թվականի սեպտեմբերյան ժողովին, որտեղ որոշվեց մի քանի անգամ բարձրացնել գյուտնտեսական մթերքների մթերման գները, կրճատել օժանդակ և հանրային տնտեսություններից գանձվող հարկերը, ավելացնել կապիտալ ներդրումները և այլն։
Այդ ամենի հետևանքով 1950-ական թվականներին որոշ չափով ավելացավ գյուղատնտեսական մթերքների արտդրություը, բարելավվեց գյուղացիության վիճակը։ Հայաստանի կոլտնտեսությունների դրամական եկամուտները 1953 թվականի 5,5 միլիոնից՝ 1962 թվականին հասան 116,5 միլիոն ռուբլու։ Գյուղերում սկսվեց բնակրանային լայն շինարարություն։
Փոխվեց գյուղատնտեսության տեխնիկական սպասարկման համակարգը։ 1958 եվականին վերացվեցին հանրապետությունում եղած 28 պետական մեքենատրակտորային կայանները (ՄՏԿ), որոնք սպասարկում էին կոլտնտեսություններին։ ՄՏԿ-ներում կենտրոնացված գյուղատնտեսական մեքենաներն ու ամբողջ տեխնիկան վաճառվեց կոլտնտեսություններին։
 
Հանրապետության գյուղատնտեսության առավել հետ մնացող ճյուղը անասնապահությունն ու այգեգործությունն էին։