«ՀԽՍՀ գյուղատնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
Հետպատերազմյան տարիներին Հայաստանի գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց հանրապետությունը սեփական հացով ապահովելու մասին ԽՍՀՄ կառավարության որոշումը։ Առանց հաշվի առնելու հանրապետության հողատարածքային պայմանները՝ նախատեսվում էր արոտավայրերի, խոտհաքների և այգեգործության կրճատման հաշվին 1951-53 թվականներին հացահատիկի ցանքատարածություններն ավելացնել 180 հազար հեկտարով, իսկ բերքատվությունը 6 [[ցենտ]]ների դիմաց 1950 թվականին հասցնել 25 ցենտներ, և դրանով իսկ ապահովել հանրապետության անհրաժեշտ հացահատիկի պահանջները։ Այդ որոշման կենսագործման հետևանքով 1950-ական թվականներին գյուղատնտեսական շրջանառությունից դուրս գրվեցին մոտ 100 հազար հեկտար մեծ թեքություն ունեցող արոտավայրերի և խոտհարքների քայքայված հողատարածությունները։
Գյուղատնտեսության տևական հետ մնալու պատճառներն առաջին անգամ հիմնավորապես քննարկվեցին [[ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե|ԽՄԿԿ Կենտկոմ]]ի [[1953]] թվականի սեպտեմբերյան ժողովին, որտեղ որոշվեց մի քանի անգամ բարձրացնել գյուտնտեսական մթերքների մթերման գները, կրճատել օժանդակ և հանրային տնտեսություններից գանձվող հարկերը, ավելացնել կապիտալ ներդրումները և այլն։
Այդ ամենի հետևանքով 1950-ական թվականներին որոշ չափով ավելացավ գյուղատնտեսական մթերքների արտդրությունը, բարելավվեց գյուղացիության վիճակը։ Հայաստանի կոլտնտեսությունների դրամական եկամուտները 1953 թվականի 5,5 միլիոնից՝ 1962 թվականին հասավ 116,5 միլիոն [[Ռուբլի|ռուբլու]]։ռուբլու։ Գյուղերում սկսվեց բնակրանային լայն շինարարություն։
Փոխվեց գյուղատնտեսության տեխնիկական սպասարկման համակարգը։ [[1958]] թվականին վերացվեցին հանրապետությունում եղած 28 պետական մեքենատրակտորային կայանները (ՄՏԿ), որոնք սպասարկում էին [[կոլտնտեսություն]]ներին։ ՄՏԿ-ներում կենտրոնացված գյուղատնտեսական մեքենաներն ու ամբողջ տեխնիկան վաճառվեց կոլտնտեսություններին։
 
Հանրապետության գյուղատնտեսության առավել հետ մնացող ճյուղերը [[անասնապահություն]]ն ու այգեգործությունն էին։
Գյուղատնտեսության մեջ անբավարար էրն ներդրվում գիտության և առաջավոր փորձի նվաճումները, դանդաղ էր կատարելագործվում արտադրությունը։ [[Սևանի ավազան]]ում և [[Զանգեզուր]]ում ընդլայնվում է [[ծխախոտ]]ի, [[Արթիկ]]ի, [[Ախուրյան]]ի, [[Սպիտակ]]ի շրջաններում՝ [[շաքար]]ի արտադրությունը։ 1960-ական թվականների կեսերից ԽՍՀՄ գյուղատնտեսությունը նորից հայտնվեց ճգնաժամային վիճակում։ Պետությունը հարկադրված՝ գյուղատնտեսական մթերքներ սկսեց գնել արտասահմանից։
1970-ական թվականներին երկրում ստեղծվեցին [[ագրոարդյունաբերական համալիր]]ներ, որտեղ մեկ միասնական համակարգի մեջ ընդգրկվեցին գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման և իրացման ձեռնարկությունները։ Հայաստանում արդյունավետ էին [[Թռչնաբուծություն|թռչնաբուծական համալիր]]ները․ զգալիորեն ավելացավ [[Հավի միս|հավի մսի]] և [[Ձու (սննդամթերք)|ձվի]] արտադրությունը՝ բավարարելով հանրապետության պահանջները։
Չնայած կառուցվում էին նոր ջրանցքներ, ընդլայնվում ոռոգելի հողատարածքներ՝ գյուղատնտեսության վիճակը արդյունապես չէր բարելավվում։ Գյուղացիները արտագաղթում էին, գնալով քաղաքներ կամ Խորհրդային Միության ուրիշ հանրապետություններ։ 1970-ական թվականներին Հայաստանի տասնյակ գյուղեր, հատկապես լեռնային շրջաններում դատարկվել էին։