«ՀԽՍՀ գյուղատնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
Հետպատերազմյան տարիներին աշխատանքներ էր կատարվում գյուղի էլեկտրաֆիկացման ուղղությամբ։ [[1948]] թվականին հանրապետության գյուղական բնակչության միայն մոտ 31%-ն էր էլեկտրաէներգիա ստանում։ Ուստի կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է հատկացնում տեղական նշանակություն ունեցող փոքր [[հէկ|հիդրոկէլեկտրակայան]]ներ<ref>{{Cite web|url=https://www.wikiwand.com/hy/%D5%80%D5%AB%D5%A4%D6%80%D5%B8%D5%A7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6|title=Հիդրոէլեկտրակայան|website=https://www.wikiwand.com/|language=hy}}</ref> կառուցելու համար։ [[1950]] թվականին հանրապետությունում գործում էին 52 գյուղական հիդրոէլեկտրակայաններ։ Նույն տարում Հայաստանի գյուղերի շուրջ 70%-ը էլեկտրաֆիկացված էր։
Հանրապետության գյուղատնտեսության արդյունավետ զարգացումն անհնար էր առանց [[Ոռոգում|ոռոգման ցանցի]] ընդլայնման։ Հետպատերազմյան առաջին շրջանում ավարտվեց Ստորին Հրազդանի [[ջրանցք]]ի առաջին հերթի շինարարությունը։ Շահագործման հանձնվեցին [[Կոտայք]]ի, [[Թալին]]ի, [[Սպիտակ]]ի, [[Գառնի]]ի ջրանցքները։ Վերակառուցվեց ոռոգման ողջ համալիրը։ [[Արարատյան դաշտ]]ում փորվեցին բազմաթիվ [[Արտեզյան ավազան|արտեզյան հորեր]], կառուցվեցին ջրհան կայաններ։ Յուրացվեցին և գյուղատնտեսական արտադրության համար պիտանի դարձավ 16 հազար հեկտար ճահճուտներ։ Այս ամենի հետևանքով 1945-65 թվականներին հանրապետության ոռոգելի հողատարածքներն ավելացան 48 հազար հեկտարով։
 
Գյուղատնտեսական արտադրանքի պետական պլանները կատարելու համար հիմնական միջոցները հատկացվում էին ցանքատարածությունների ընդարձակմանը, և անհրաժեշտ ուշադրություն չէր դարձվում բերքատվության բարձրացմանը։ Դանդաղ էր աճում [[Հացահատիկ (պտուղ)|հացահատիկի]], [[Այգեգործություն|այգեգործության]] և [[տեխնիկական կուլտուրաներ]]ի բերքատվությունը, շատ տեղերում կրճատվում էր անասնագլխաքանակը, նվազում մթերատվությունը։
Հետպատերազմյան տարիներին Հայաստանի գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց հանրապետությունը սեփական հացով ապահովելու մասին ԽՍՀՄ կառավարության որոշումը։ Առանց հաշվի առնելու հանրապետության հողատարածքային պայմանները՝ նախատեսվում էր արոտավայրերի, խոտհաքների և այգեգործության կրճատման հաշվին 1951-53 թվականներին հացահատիկի ցանքատարածություններն ավելացնել 180 հազար հեկտարով, իսկ բերքատվությունը 6 [[ցենտ]]ների դիմաց 1950 թվականին հասցնել 25 ցենտներ, և դրանով իսկ ապահովել հանրապետության անհրաժեշտ հացահատիկի պահանջները։ Այդ որոշման կենսագործման հետևանքով 1950-ական թվականներին գյուղատնտեսական շրջանառությունից դուրս գրվեցին մոտ 100 հազար հեկտար մեծ թեքություն ունեցող արոտավայրերի և խոտհարքների քայքայված հողատարածությունները։
Գյուղատնտեսության տևական հետ մնալու պատճառներն առաջին անգամ հիմնավորապես քննարկվեցին [[ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե|ԽՄԿԿ Կենտկոմ]]ի [[1953]] թվականի սեպտեմբերյան ժողովին, որտեղ որոշվեց մի քանի անգամ բարձրացնել գյուտնտեսական մթերքների մթերման գները, կրճատել օժանդակ և հանրային տնտեսություններից գանձվող հարկերը, ավելացնել կապիտալ ներդրումները և այլն։
Այդ ամենի հետևանքով 1950-ական թվականներին որոշ չափով ավելացավ գյուղատնտեսական մթերքների արտդրությունը, բարելավվեց գյուղացիության վիճակը։ Հայաստանի կոլտնտեսությունների դրամական եկամուտները 1953 թվականի 5,5 միլիոնից՝ 1962 թվականին հասավ 116,5 միլիոն [[Ռուբլի|ռուբլու]]։ Գյուղերում սկսվեց բնակրանային լայն շինարարություն։
Փոխվեց գյուղատնտեսության տեխնիկական սպասարկման համակարգը։ [[1958]] թվականին վերացվեցին հանրապետությունում եղած 28 պետական մեքենատրակտորային կայանները (ՄՏԿ), որոնք սպասարկում էին [[կոլտնտեսություն]]ներին։ ՄՏԿ-ներում կենտրոնացված գյուղատնտեսական մեքենաներն ու ամբողջ տեխնիկան վաճառվեց կոլտնտեսություններին։