«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

1096-1270 թվականներին Արևմտյան Եվրոպայից Մերձավոր Արևելք ուղղվեցին խաչակրաց ութ արշավանքներ։ Խաչակրություն բառը (ֆրանսերեն croisade, անգլերեն crusade, գերմաներեն kreuzzug) «խաչակրաց արշավանք» նշանակությամբ եվրոպական լեզուներում գործածվում է 1VIII դարից։ Խաչակիր բառը հայկական աղբյուրներում հանդիպում է խաչընկալ կամ խաչազգեստ ձևերով։ Մինչ այդ խաչակրաց արշավանքները կոչվել են ճանապարհորդություն, անցում կամ ուխտագնացություն։ Մատերիալիստ պատմաբանները դրանց խորքում փորձել են գտնել նյութական շահագրգռվածություններ, իդեալիստները՝ գաղափարների ու հավատի դրսևորում, քրիստոնյաները՝ կրոնական սխրանք, մուսուլմանները՝ թշնամական ակտ։
 
Խաչակրաց արշավանքների շնորհիվ եվրոպացիները ծանոթացան արևելյան ժողովուրդների մշակույթին ու դարավոր պատմությանը, անմիջական կապեր ստեղծեցին այնպիսի հին քաղաքակրթություն ունեցող ազգերի հետ, ինչպիսիք էին արաբները, հույները, ղպտիները, ասորիները։ Դա զգալիորեն նպաստում է նրանց զարգացմանը։ [[ԿիլիկյանԿիլիկիայի Հայաստանհայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական պետության]] (1080-1375) շնորհիվ Արևմուտքին նորովի ներկայանում են հայերը։ Եվրոպական շատ երկրներ առևտրատնտեսական և մշակութային կապեր հաստատեցին հայերի հետ։
 
[[Խաչակրաց չորրորդ արշավանք]]ը (1202-1204) ցայտուն կերպով դրսևորում է նրանց՝ հարստություններին արագ տիրանալու ձգտումները։ Պարզ է դառնում, որ Սուրբ երկիրն ու Տիրոջ գերեզմանը անհավատ մուսուլմաններից ազատագրելու նրանց ցանկությունը ընդամենը պատրանք էր՝ իրենց կողոպուտն իրականացնելու համար։ Ժողովրդի մեջ ավելի էր աճում դժգոհությունը։ Տեղի է ունենում Մանկաց խաչակրաց արշավանքը. հազարավոր եվրոպացի մանուկներ, իրենց հռչակելով Աստծո զինվորներ՝ որպես խաչակիրներ գնում են ազատագրելու Երուսաղեմը։ Այն, բնականաբար, անհաջող ավարտ է ունենում։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին կորցնում է իր հեղինակությունը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում։ Հռոմի պապերը որոշում են նոր ու առավել կազմակերպված արշավանք սկսել, վերականգնել կորցրած հեղինակությունը և տարածքները։