«Նիկոլայ Կուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Նիկոլայ Ալբերտովիչ Կուն''' ({{lang-ru|Николай Альбертович Кун}}, {{ԱԾ}}), ռուս պատմաբան, գրող, մանկավարժ, [[Մոսկվայի պետական համալսարան]]ի պրոֆեսոր։ Հեղինակել է «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» ({{lang-ru|«Легенды и мифы Древней Греции»}}, [[1922|1922]]) գիրքը, որ բազմիցս հրատարակվել է նախկին ԽՍՀՄ ժողովուրդների և հիմնական եվրոպական լեզուներով։
 
== Կենսագրություն ==
Տող 19.
Նիկոլայ Կունն ամուսնացած է եղել Ելենա Ֆրանցևնա Ռոուպերի (1871-1961) հետ։ Վերջինս ունեցել է անգլո-շոտլանդական ծագում։ Լինելով ընտանիքի տասներկուերորդ երեխան՝ Ելենա Ֆրանցևնան ապրել է իր տարեց ծնողների հետ, վարել հոր լայնածավալ գործնական գրագրությունն անգլերենով, ֆրանսերենով ու գերմաներենով։ Իրենց դստեր՝ սկսնակ գիտնական հետ ամուսնությունը հավանության չի արժանացել Ելենա Ֆրանցևնայի ծնողների կողմից, և նրանք սպառնացել են աղջկան զրկել ժառանգությունից։ Պսակադրությունից առաջ Ելենա Ֆրանցևնան անգլիկան դավանանքից անցել է ուղղափառ կրոնի, և գաղտնի պսակադրության հաջորդ օրը երիտասարդ ամուսինները միասին գրավոր հրաժարվել են ժառանգությունից։
 
Իր կյանքի վերջին տարիները Նիկոլայ Կունն անցկացրել է Չերկիզովյան պարկում։ Նա մահացել է իր «Սերապիսի պաշտամունքի ծագումն ու առաջին [[Պտղոմեոսներ]]ի կրոնական քաղաքականությունը» զեկուցումը կարդալուց առաջ, որը դարձել է նրա վերջին աշխատանքը։
 
Նիկոլայ Կունը թաղվել է Չերկիզովոյի գերեզմանատանը, որտեղ իրենից առաջ թաղվել էին իր երեխաները՝ Անտոնինան (1908-1924), որը խեղդվել էր գետում, Եվգենյան (1902-1930), որը մահացել էր [[Տուբերկուլոզ|տուբերկուլոզիցտուբերկուլոզ]]ից և Իպոլիտը (1903-1932), որը մահացել էր ստացած վնասվածքի հետևանքով։
 
Նիկոլայ Կունի որդին՝ Նիկոլայը (1911-1942), մահացել է ռազմաճակատում ստացած կոնտուզիայի հետևանքով։
 
== Գիտական ժառանգություն ==
Նիկոլայ Կունը հրատարակել է «Մութ մարդկանց նամակների» թարգմանությունը ({{lang-ru|Письма тёмных людей}}, 1907), գրել «Աֆրիկյան ժողովուրդների հեքիաթներ» ({{lang-ru|«Сказки африканских народов»}}, 1910), «Մուհամեդն ու մահմեդականությունը» ({{lang-ru|«Магомет и магометанство»}}, 1915), «Իտալիան 1914 թվականին» ({{lang-ru|«Италия в 1914 г.»}}, 1915), «Գնչուների հեքիաթներ» ({{lang-ru|«Сказки цыган»}}, երկու հատորով, 1921 և 1922), «Քրիստոնեության նախակարապետները (արևելյան մշակույթները Հռոմեական կայսրությունում)» ({{lang-ru|«Предшественники христианства (восточные культуры в Римской империи)»}}, 1922), «Նախնադարյան կրոն» ({{lang-ru|«Первобытная религия»}}, 1922), «Մեծ օվկիանոսի կղզիների ժողովուրդների հեքիաթներ» ({{lang-ru|«Сказки народов островов Великого океана»}}, 1922) գրքերը։
 
Առավել մեծ ժողովրդականության արժանացել է 1914 թվականի աշխատությունը՝ գրված «միջնակարգ ուսումնական հաստատությունների միջին դասարանների աշակերտների ու աշակերտուհիների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հույների ու հռոմեացիների առասպելաբանությամբ»<ref>[https://ru.wikisource.org/wiki/%D0%A7%D1%82%D0%BE_%D1%80%D0%B0%D1%81%D1%81%D0%BA%D0%B0%D0%B7%D1%8B%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B8_%D0%B4%D1%80%D0%B5%D0%B2%D0%BD%D0%B8%D0%B5_%D0%B3%D1%80%D0%B5%D0%BA%D0%B8_%D0%B8_%D1%80%D0%B8%D0%BC%D0%BB%D1%8F%D0%BD%D0%B5_%D0%BE_%D1%81%D0%B2%D0%BE%D0%B8%D1%85_%D0%B1%D0%BE%D0%B3%D0%B0%D1%85_%D0%B8_%D0%B3%D0%B5%D1%80%D0%BE%D1%8F%D1%85_(%D0%9A%D1%83%D0%BD) Что рассказывали древние греки и римляне о своих богах и героях]</ref>։ Իր նախնական՝ «Ինչ են պատմել հին հույներն ու հռոմեացիներն իրենց աստվածների ու հերոսների մասին ({{lang-ru|«Что рассказывали древние греки и римляне о своих богах и героях»}}) վերնագրով գիրքը հրատարակվել է [[1922|1922]], 1937 և 1940 թվականներին։ Այստեղ նա ներկայացրել է Հին Հունաստանի բազմաթիվ առասպելներ առաջին անգամ Ռուսաստանում և երկրորդ անգամ ամբողջ աշխարհում (դրանից առաջ գոյություն է ունեցել ֆրանսերեն թարգմանությունը՝ կատարված 19-րդ դարի կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար, ջութակահար, տեսաբան, մանկավարժ, գրականագետ, փիլիսոփա և լեզվաբան [[Շառլ Ալկան]]ի կողմից, սակայն այդ աշխատության մեծ մասը կորել է, և այն պահպանվել է միայն էպիգրաֆների ու այն ստեղծագործությունների տեսքով, որոնցում դրանք օգտագործել է Ալկանը)։ 1940 թվականից հետո (Կունի կենդանության օրոք կատարված վերջին հրատարակությունն ստորագրվել է տպագրության 1940 թվականի սեպտեմբերի 17-ին) այն բազմիցս վերահրատարակվել է մեծ տպաքանակով, բայց արդեն փոփոություններով և «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» ({{lang-ru|«Легенды и мифы Древней Греции»}}) վերնագրով։
 
Նիկոլայ Կունի արխիվիզ զգալի մեծ թվով նյութեր 1989 թվականին նրա թոռնուհին՝ Իննա Իպոլիտովնա Կուն-Նեմիրովսկայան, փոխանցել է «Ժողովրդական արխիվ» վավերագրման հասարակական կենտրոնին։
Տող 48.
}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Կուն, Նիկոլայ}}
 
{{DEFAULTSORT:Կուն, Նիկոլայ}}
[[Կատեգորիա:Ռուս պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Խորհրդային պատմաբաններ]]