«ՀԽՍՀ Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 2.
'''ՀԽՍՀ սահմանադրություն''', [[ՀԽՍՀ|Խորհրդային Հայաստանում]] սոցիալիստական հասարակարգի և [[պետական կարգ]]ի [[հիմքեր]]ը, պետության մարմինների համակարգի, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական [[իրավունք]]ներն ու պարտականությունները, այդ [[իրավունք]]ների իրականացման նյութական ու իրավական երաշխիքներն ամրագրող հիմնական օրենք։
 
[[ՀԽՍՀ]] առաջին [[սահմանադրություն]]ն ընդունվել է [[1922]] թվականի [[փետրվարի 3]]-ին, [[ՀԽՍՀ]] բանվորների, գյուղացիների, կարմիր բանակայինների, դեպուտատների սովետների [[1]]-ին համագումարում, որի հիմքում ընկած են [[ՌՍՖՍՀ]] սահմանադրության ([[1918]]) սկզբունքները։ Խորհրդային Հայաստանը այդ սահմանադրությամբ հռչակվեց [[ունիտար պետություն]], սահմանվեցին պետական բարձրագույն մարմինները, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, ճանաչվեց սովետական օրենսդրությունը են։օրենսդրությունը։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո [[ՀԽՍՀ]] [[սահմանադրություն]]ը փոփոխվեց և լրացվեց, իր հիմքում ունենալով [[ԽՍՀՄ]] [[1924]] թվականի Սահմանադրության սկզբունքները։ [[1925]] թվականին [[ՀԽՍՀ]] սովետների [[4]]-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխումներն ու լրացումները։ [[1937]] թվականի [[մարտի 23]]-ին [[ՀԽՍՀ]] սովետների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվեց նոր [[սահմանադրություն]], որի հիմքում ընկած էին [[ԽՍՀՄ]] [[1936]] թվականի Սահմանադրության սկզբունքները։ Այն վավերացրեց սոցիալիստական ուժերի օկուպացիան (սեփական պնդմամբ՝ «սոցիալիզմի հաղթանակը») Խորհրդային Հայաստանում։ Գործող [[սահմանադրություն]]ն ուժի մեջ է [[1978]] թվականի [[ապրիլի 14]]-ից, որն ընդունվել է [[ՀԽՍՀ]] 9-րդ գումարման Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=143}}
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=143}}
[[Կատեգորիա:ՀԽՍՀ պատմություն]]