«Նոբելյան մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3)
չ (մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3))
 
'''Նոբելյան մրցանակ''' ({{IPA-sv|nʊˈbɛl}}, [[շվեդերեն]]՝ ''Nobelpriset'', {{lang-no|Nobelprisen}}), ամենամյա միջազգային մրցանակների հավաքածու, որոնք շնորհվում են շվեդական ու նորվեգական ինստիտուտների կողմից ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար։
 
Մրցանակները սահմանվել են [[1859 թվական|1859 թվականին]]ին շվեդ գիտնական [[Ալֆրեդ Նոբել]]ի կտակի համաձայն։ [[Քիմիայի Նոբելյան մրցանակ|Քիմիայի]], [[Գրականության Նոբելյան մրցանակ|գրականության]], [[Խաղաղության Նոբելյան մրցանակ|խաղաղության]], [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ|ֆիզիկայի]] և [[Բժշկության Նոբելյան մրցանակ|ֆիզիոլոգիայի կամ բժշկության]] բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին<ref>{{cite news|title=Which country has the best brains? |url=http://www.bbc.co.uk/news/magazine-11500373 |accessdate=6 December 2011|publisher=BBC News|date=8 October 2010}}</ref>։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։ 1901 թվականից մինչև 2016 թվականը Նոբելյան մրցանակներն ու [[Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ|Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը]] շնորհվել են 579 անգամ 911 մարդու և կազմակերպությունների։ Քանի որ ոմանք այդ մրցանակին արժանացել են մեկից ավելի անգամներ, ընդհանուր առմամբ ստացվում է 23 կազմակերպություն և 881 անհատ<ref>[https://www.nobelprize.org/nobel_prizes/lists/all/ All Nobel Prizes]. Nobel Prize. Retrieved on 10 February 2017.</ref>։
 
Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք [[Ստոկհոլմ]]ում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք [[Օսլո|Օսլոյում]]յում)։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է [[Նոբելյան հիմնադրամ]]ի կողմից (2017 թվականին հանձնվող գումարի չափը կազմել է 9,000,000 շվեդական կրոն կամ շուրջ US$1,110,000, €944,000, £836,000, INR 72,693,900 կամ CNR 376,000)<ref name="PrizeAmountRaised">{{cite web|title=Nobel Prize amount is raised by SEK 1 million|url=https://www.nobelprize.org/press/#/publication/59c911c82a43dd000437b4b7/552bd85dccc8e20c00e7f979|publisher=Nobelprize.org}}</ref>։ Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր մրցանակը, որ շնորհվում է գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության բնագավառներում<ref name="Shalev8">[[#Shalev69|Shalev]], p. 8</ref>։
 
[[Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա]]ն հանձնում է Ֆիզիկայի ու Քիմիայի Նոբելյան մրցանակները և Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակը, [[Կարոլինսկա ինստիտուտ|Կարոլինսկա ինստիտուտի]]ի Նոբելյան ասամբլեան՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը, [[Շվեդական ակադեմիա]]ն շնորհում է Գրականության Նոբելյան մրցանակը։ Խաղաղարարության Նոբելյան մրցանակը շնորհվում է ոչ թե շվեդական կազմակերպության, այլ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի կողմից։
 
Նոբելյան մրցանակը հետմահու չի շնորհվում, բայց եթե մարդը հայտարարվում է դափնեկիր և մահանում նախքան այն ստանալը, ապա մրցանակը շնորհվում է<ref name="cbc1003">{{cite news|title=Montreal-born scientist dies before Nobel honour |url=http://www.cbc.ca/news/technology/story/2011/10/03/nobel-prize-medicine.html |accessdate=3 October 2011|publisher=CBC News|date=3 October 2011}}</ref>։ Թեև յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների միջին թվաքանակը մեծացել է 20-րդ դարի ընթացքում, բայց այն չի կարող բաժանվել երեքից ավելի մարդկանց միջև։ Բացառություն է կազմում Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի դափնեկիր կարող են դառնալ կազմակերպությունները կամ երեքից ավելի անձինք<ref>{{cite web|url=http://www.idsia.ch/~juergen/nobelshare.html|title=Evolution of National Nobel Prize Shares in the 20th century|last=Schmidhuber|first=Jürgen|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20140327012415/http://www.idsia.ch/~juergen/nobelshare.html|archivedate=27 March 2014|df=dmy-all}}</ref>։
1888 թվականին Ալֆրեդ Նոբելը զարմանքով կարդացել է իր մահախոսականը, որ տպագրվել էր ֆրանսիական թերթում «Մահ վաճառողը մահացել է» խորագրով։ Ռուսաստանում մահացել էր նրա եղբայրը՝ [[Լյուդվիգ Նոբել|Լյուդվիգը]], և լրագրողները սխալմամբ հայտարարել էին հենց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին։ Հոդվածն ազդել է Նոբելի վրա և ստիպել մտածել այն մասին, թե ինչպես են իրեն հիշելու մահվանից հետո։ Դա նրան դրդել է փոխել իր կտակը<ref name="Time">{{cite news |first= Frederic |last= Golden |title= The Worst And The Brightest |date= 16 October 2000 |publisher= Time Warner |url= http://www.time.com/time/magazine/article/0,9171,998209,00.html |work=Time |accessdate=9 April 2010}}</ref>։ 1896 թվականի դեկտեմբերի 10-ին Ալֆրեդ Նոբելը մահացել է Իտալիայի [[Սան Ռեմո]] քաղաքում գտնվող իր տանը ուղեղի արյունազեղումից, 63 տարեկան հասակում<ref name="Sohlman13">[[#Sohlman69|Sohlman]], p. 13</ref>։
 
Իր կյանքի ընթացքում Նոբելը գրել է մի քանի [[կտակ]]։ Վերջինը նա կազմել է մահվանից մեկ տարի առաջ և ստորագրել [[Փարիզ|Փարիզի]]ի Շվեդ-նորվեգական ակումբում 1895 թվականի [[նոյեմբերի 27]]-ին<ref name="Sohlman7">[[#Sohlman69|Sohlman]], p. 7</ref><ref>{{Cite news|last= von Euler|first= U. S.|title= The Nobel Foundation and its Role for Modern Day Science|url= http://resources.metapress.com/pdf-preview.axd?code=xu7j67w616m06488&size=largest|format= PDF|publisher= Springer-Verlag|work= Die Naturwissenschaften|date= 6 June 1981|accessdate= 21 January 2010|deadurl= yes|archiveurl= https://web.archive.org/web/20110714080803/http://resources.metapress.com/pdf-preview.axd?code=xu7j67w616m06488&size=largest|archivedate= 14 July 2011|df= dmy-all}}</ref>։ Ի զարմանս շատերի՝ Նոբելն իր վերջին կտակում պատվիրել է, որ իր կարողությունն օգտագործվի ստեղծելու մրցանակաների շարք նրանց համար, ովքեր տալիս են «մեծագույն օգուտ մարդկությանը» [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, [[ֆիզիոլոգիա]]յի կամ [[բժշկություն|բժշկության]], [[գրականություն|գրականության]] և [[խաղաղություն|խաղաղության]] բնագավառում<ref name="thelocal1">{{cite web|url=https://www.nobelprize.org/alfred_nobel/will/will-full.html|title=Full text of Alfred Nobel's Will|author=|date=|work=nobelprize.org}}</ref>։ Նոբելը հատկացրել է իր բոլոր ակտիվների 94%-ը, 31 մլն [[շվեդական կրոնա]] (US$186 մլն, €150 մլն, 2008 թվական) Նոբելյան հինգ մրցանակների ստեղծման համար<ref name="Abrams7">[[#Abrams|Abrams]], p. 7</ref><ref name=NobelFoundationPrizeAmount>{{cite web|title=The Nobel Prize Amounts|url=https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/|publisher=The Nobel Foundation|accessdate=7 December 2015}}</ref>։ Կտակի վերաբերյալ եղած կասկածների պատճառով այն հաստատվել է միայն 1897 թվականի ապրիլի 26-ին Նորվեգիայի [[Սթորթինգ]]ի կողմից<ref name="Levinovitz13-25">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 13–25</ref>։ Նոբելի կտակատարներ Ռագնար Սոլմանն ու Ռուդոլֆ Լիլջեքուիստն ստեղծել են [[Նոբելյան հիմնադրամ]]ը, որը պետք է վերահսկեր Նոբելի թողած կարողությունն ու կազմակերպեր մրցանակների հանձնումը<ref name="Abrams7-8">[[#Abrams|Abrams]], pp. 7–8</ref>։
 
Նոբելի կամքի համաձայն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնում է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը, որի անդամները նշանակվել են 1897 թվականի ապրիլին կտակի հաստատումից կարճ ժամանակ անց։ Դրանից հետո ստեղծվել կամ նշանակվել են մյուս մրցանակների հանձնաժողովները։ Դրանք են Կարոլինսկա ինստիտուտը (հունիսի 7), Շվեդական ակադեմիան (հունիսի 9) և [[Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա]]ն (հունիսի 11)<ref name="Crawford1">[[#Crawford69|Crawford]], p. 1</ref>։ Նոբելյան հիմնադրամը համաձայնության է հասել մրցանակների շնորհման հիմնական սկզբունքների վերաբերյալ, 1900 թվականին Նոբելյան հիմնադրամի նորաստեղծ կանոնակարգը հրապարակվել է [[Օսկար II]] թագավորի կողմից<ref name="thelocal1"/>։ 1905 թվականին [[Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն]]ը դադարել է գոյություն ունենալուց։
=== Նոբելյան հիմնադրամ ===
{{հիմնական|Նոբելյան հիմնադրամ}}
19-րդ դարում Նոբելների ընտանիքը, որը հայտնի էր Ադրբեջանում նավթի արդյունաբերության բնագավառում իր նորարարություններով, եղել է արտասահմանյան կապիտալի առաջատար ներկայացուցիչը Բաքվում։ [[Ռոբերտ Նոբել]]ը եղել է նավթարդյունաբերության ոլորտում առաջին օտարերկրացի ներդրողը Բաքվում։ [[1875 թվական|1875 թվականի]]նին Ռոբերտ Նոբելը գնել է նավթավերամշակման փոքր գործարան Բաքվում՝ դրանով իսկ հիմք դնելով «Նոբել եղբայրների ընկերությանը», որն ազգայնացվել է Ժողովրդական կոմիսարների Բաքվի խորհրդի կողմից 1918 թվականին<ref>{{cite book|last=Aleklett|first=Kjell|date=19 May 2012|title=Peeking at Peak Oil|url=https://books.google.az/books?id=pANooo5WaK8C&pg=PA33&lpg=PA33&dq=nobel%20prize%20baku&source=bl&ots=HsHiFJUOjI&sig=UtVsvrcEvJKTHWDZ_fqam0JdJas&hl=en&sa=X&ved=0ahUKEwi3wpGB4vzWAhWJDMAKHauXC4s4ChDoAQhAMAc#v=onepage&q=nobel%20prize%20baku&f=false|publisher=Springer Science & Business Media|page=33|isbn=9781461434245}}</ref>։
 
1920 թվականին ընկերությունն ազգայնացվել է [[Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության]] կառավարության կողմից։ Նոբել եղբայրների նավթային ընկերության խորհրդանիշը ստեղծվել է ոգեշնչվելով [[Սարուխանի շրջան]]ում գտնվող Կրակի տաճարից (Ատեշգահ), իսկ նրանց նավթի տանկերներն ունեցել են կրոնական ու փիլիսոփայական անվանումներ, ինչպիսիք են՝ [[Զրադաշտ]], [[Մուհամմադ]], [[Բուդդա]], [[Բրահմա]], [[Սոկրատես]], [[Բենեդիկտ Սպինոզա|Սպինոզա]] և Դարվին։
Նոբելյան հիմնադրամն ստեղծվել է որպես մասնավոր կազմակերպություն [[1900 թվական]]ի [[հունիսի 29]]-ին։ Դրա նպատակն է վերահսկել Նոբելի թողած ֆինանսներն ու Նոբելյան մրցանակների հանձնման գործընթացները<ref name="Levinovitz14">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 14</ref>։ Նոբելի կտակի համաձայն՝ հիմնադրամի հիմնական խնդիրն է կառավարել այն կարողությունը, որ թողել է Նոբելը։ Նոբելյան հիմնադրամի կարևոր խնդիրներից են միջազգային հանրությանը մրցանակը ներկայացնելն ու դրանց հետ կապված ոչ պաշտոնական վարչությունները վերահսկելը։ Հիմնադրամը չի մասնակցում մրցանակակիրների ընտրությանը<ref name="Levinovitz15">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 15</ref><ref name="Feldman16">[[#Feldman|Feldman]], p. 16</ref>։ Շատ դեպքերում Նոբելյան հիմնադրամը նման է ներդրումային ընկերության, որը Նոբելի թողած կարողությունն օգտագործում է մրցանակների և վարչական գործունեության համար վստահելի ֆինանսական բազա ստեղծելու համար։ Նոբելյան հիմնադրամն ազատվել է բոլոր հարկերից Շվեդիայում (1946 թվականից) և ներդրումային հարկերից Միացյալ Նահանգներում (1953 թվականից)<ref name="Levinovitz17-18">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 17–18</ref>։ [[1980-ականներ|1980-ական թվականներից]] սկսած հիմնադրամի ներդրումները դարձել են ավելի շահութաբեր, և 2007 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Նոբելյան հիմնադրամի կողմից վերահսկվող ակտիվների ընդհանուր արժեքը կազմել է 3.628 միլիարդ շվեդական կրոնա (շուրջ US$560 մլն)<ref name="Levinovitz15-17">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 15–17</ref>։
 
Ըստ կանոնադրության՝ Նոբելյան հիմնադրամի խորհուրդը կազմված է Շվեդիայի ու [[Նորվեգիա|Նորվեգիայի]]յի հինգ կամ վեց քաղաքացիներից, իսկ նստավայրը Ստոկհոլմում է։ Խորհրդի նախագահը նշանակվում է շվեդական Riksrådet-ի, մյուս չորս անդամները՝ մրցանակը շնորհող ինստիտուտների հոգաբարձուների կողմից։ Գործադիր տնօրենն ընտրվում է խորհրդի անդամներից, նրա տեղակալին նշանակում է Riksrådet-ը, իսկ երկու օգնականները նշանակվում են հոգաբարձուների կողմից։ Այնուամենայնիվ, [[1995 թվական]]ից ի վեր խորհրդի բոլոր անդամներն ընտրվում են հոգաբարձուների կողմից, գործադիր տնօրենն ու տնօրենի տեղակալը նշանակվում են խորհրդի կողմից։ Ինչպես խորհուրդը, այնպես էլ Նոբելյան հիմնադրամը կազմված է մրցանակները շնորհող ինստիտուտներից (Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա, Կարոլինսկա ինստիտուտի Նոբելյան ասամբլեա, Շվեդական ակադեմիա, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով), այդ ինստիտուտների հոգաբարձուներից ու [[աուդիտ|աուդիտորներից]]որներից<ref name="Levinovitz15-17"/>։
 
=== Առաջին մրցանակներ ===
Նոբելյան հիմնադրամի ստեղծումից ու դրա հիմնական սկզբունքների սահմանումից հետո [[Նոբելյան հանձնաժողով]]ն սկսել է հավաքել հայտեր մրցանակների համար։ Դրանից հետո նրանք մրցանակների հավակնորդների նախնական ցուցակներն ուղարկել են մրցանակները շնորհող ինստիտուտներին։
 
Ֆիզիկայի բնագավառում հանձնվելիք մրցանակի հավակնորդների կարճ ցանկում նշված էին [[Վիլհելմ Ռենտգեն]]ի հայտնաբերած [[Ռենտգենյան ճառագայթներ|X-ճառագայթները]] և [[Ֆիլիպ Լենարդ|Ֆիլիպ Լենարդի]]ի աշխատանքը [[կատոդային ճառագայթներ]]ի վրա։ Գիտությունների ակադեմիան որպես մրցանակի դափնեկիր ընտրել է Ռենտգենին<ref name="Feldman134">[[#Feldman|Feldman]], p. 134</ref><ref name="Leroy117-118">[[#Leroy|Leroy]], pp. 117–118</ref>։ 19-րդ դարի վերջին տասնամյակներում բազմաթիվ քիմիկոսներ էին կատարել նշանակալի աշխատանքներ, և Ակադեմիան ստացել է 20 հայտ, որոնցից տասնմեկը՝ [[Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆ]]ից<ref name="Crawford118">[[#Crawford69|Crawford]], p. 118</ref>։ Վերջինս արժանացել է Նոբելյան մրցանակի [[քիմիական թերմոդինամիկա]]յի բնագավառում իր ներդրման համար<ref name="Levinovitz81">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 81</ref><ref name="Feldman205">[[#Feldman|Feldman]], p. 205</ref>։
 
Որպես Գրականության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր՝ Շվեդական ակադեմիայի կողմից ընտրվել է բանաստեղծ [[Սյուլի-Պրյուդոմ]]ը։ Քառասուներկու շվեդ գրողներից, նկարիչներից ու գրաքաննադատներից կազմված խումբը բողոքել է այդ որոշման դեմ՝ պնդելով, թե մրցանակը պետք է շնորհվեր [[Լև Տոլստոյ]]ին<ref name="Levinovitz144">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 144</ref>։ Ոմանք, այդ թվում նաև Բյորտոն Ֆելդմանը, քննադատել են այդ մրցանակը՝ պատճառաբանելով, թե Պրյուդոմը միջակ գրող է։ Ֆելդմանը որպես բացատրություն ասել է, թե Ակադեմիայի անդամներից շատերը նախընտրում էր Վիկտորյանական գրականություն, այդ պատճառով էլ ընտրել են Վիկտորյանական բանաստեղծի<ref name="Feldman69">[[#Feldman|Feldman]], p. 69</ref>։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում հանձնվող առաջին մրցանակը շնորհվել է գերմանացի ֆիզիոլոգիստ ու միկրոկենսաբան [[Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ]]ին, որ 1890-ական թվականների ընթացքում մշակել է [[հակաթույն]] [[դիֆթերիա]]յի բուժման համար, որը նախքան այդ դառնում էր տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ<ref name="Feldman242-244">[[#Feldman|Feldman]], pp. 242–244</ref><ref name="Leroy233">[[#Leroy|Leroy]], p. 233</ref>։
 
=== Երկրորդ համաշխարհային պատերազմ ===
1938 և 1939 թվականներին [[Ադոլֆ Հիտլեր|Ադոլֆ Հիտլերի]]ի գլխավորած [[Երրորդ Ռայխ|Երրորդ ռայխը]] գերմանացի երեք դափնեկիրների ([[Ռիխարդ Կուն]], [[Ադոլֆ Ֆրիդրիխ Յոհան Բուտենանդտ]] և [[Գերհարդ Դոմագկ]]) արգելել է ընդունել իրենց մրցանակները<ref name="Levinovitz23">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 23</ref>։ Հետագայում նրանք կարողացել են ստանալ մեդալ և դիպլոմ<ref name="Wilhelm85">[[#Wilhelm69|Wilhelm]], p. 85</ref>։ Չնայած Շվեդիան պաշտոնապես չեզոք էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մրցանակները շնորհվել են ոչ պարբերաբար։ 1939 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ չի շնորհվել։ Մրցանակներից ոչ մեկը չի շնորհվել 1940-1942 թվականներին Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացման պատճառով։ Հաջորդ տարի շնորհվել են բոլոր մրցանակները, բացառությամբ գրականության և խաղաղության ոլորտում հանձնվողների<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/lists/all/ |title=All Nobel Laureates |publisher=Nobel Foundation|accessdate=15 January 2010}}</ref>։
 
Նորվեգիայի օկուպացիայի ընթացքում Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երեք անդամներ փախել են, իսկ մյուսները կարողացել են խուսափել գերմանացիների հետապնդումներից, երբ Նոբելյան հիմնադրամը հայտարարել է, որ [[Օսլո|Օսլոյում]]յում գտնվող հանձնաժողովի շենքը շվեդական սեփականություն է։ Այդպիսով այն դարձել է գերմանացիներից պաշտպանված տարածք, քանի որ վերջիններս չէին պատերազմում Շվեդիայի դեմ<ref name="Abrams23">[[#Abrams|Abrams]], p. 23</ref>։ Օսլոյում մնացած անդամները շարունակել են հանձնաժողովի աշխատանքները, բայց չեն շնորհել ոչ մի մրցանակ։ 1944 թվականին Նոբելյան հիմնադրամը հանձնաժողովի՝ տարագրության մեջ գտնվող երեք անդամների հետ միասին հավաստիացրել են, որ հայտերը ներկայացվել են Խաղաղության մրցանակի համար, և այն կարող է նորից շնորհվել<ref name="Levinovitz23"/>։
 
=== Տնտեսագիտության մրցանակ ===
 
=== Թեկնածուների առաջադրում ===
Մրցանակների հանձնումից մեկ տարի առաջ՝ սովորաբար սեպտեմբերին, Նոբելյան հիմնադրամի կողմից հայտերի ձևերն ուղարկվում են շուրջ 3000 անձանց։ Որպես կանոն՝ այդ անձինք ականավոր գիտնականներ են, որ աշխատում են համապատասխան ոլորտներում։ [[Խաղաղության Նոբելյան մրցանակ|Խաղաղության Նոբելյան մրցանակի]]ի դեպքում հայտերի ձևերն ուղարկվում են նաև կառավարություններին, Խաղաղության մրցանակի նախկին դափնեկիրներին և Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի ներկա կամ նախկին անդամներին։ Հայտերի վերադարձման վերջնաժամկետը մրցանակի հանձնման տարվա [[հունվարի 31]]-ն է<ref name="Feldman16-17"/><ref name="Levinovitz26">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 26</ref>։ Նոբելյան հանձնաժողովը կազմում է մրցանակի շուրջ 300 թեկնածուների ցանկ այդ հայտերն ուղարկածների ու ավելացված անուններից<ref name="Abrams15">[[#Abrams|Abrams]], p. 15</ref>։ Թեկնածուների անունները չեն հրապարակվում, և նրանց չեն տեղեկացնում այդ ցանկում ընդգրկվելու վերաբերյալ։ Թեկնածուների վերաբերյալ բոլոր գրանցումները գաղտնի են պահում մրցանակի հանձնմանը հաջորդող 50 տարիների ընթացքում<ref name="Feldman315"/><ref>{{cite web|url=http://nobelprize.org/nomination/nomination_facts.html |title=Nomination Facts |publisher=[[Նոբելյան հիմնադրամ|Nobel Foundation]] |accessdate=3 March 2010 |archiveurl=https://web.archive.org/web/20100109142845/http://nobelprize.org/nomination/nomination_facts.html <!--Added by H3llBot--> |archivedate=9 January 2010}}</ref>։
 
=== Ընտրություն ===
 
=== Հետմահու հայտեր ===
Թեև հետմահու անվանակարգումները ներկայում արգելված են, սակայն մարդիկ, որոնք մահացել էին մրցանակի ներկայացվելուց մինչև հանձնաժողովի կողմից որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում, նախկինում կարող էին ստանալ մրցանակը։ Դա պատահել է երկու անգամ. 1931 թվականին Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է ճանաչվել [[Էրիկ Կարլֆելդտ]]ը, իսկ [[1961 թվական|1961 թվականի]]նին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է [[ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար]] [[Դագ Համարշոլդ]]ին։ 1974 թվականից սկսած՝ դափնեկիրը պետք է կենդանի լինի հոկտեմբերին նրա անունը հայտարարելու ժամանակ։ 1996 թվականին [[Ուիլյամ Վիքրի]]ն մահացել է մրցանակի (տնտեսագիտության բնագավառում) դափնեկրի անունը հայտարարելուց հետո՝ նախքան այն կհանձնվեր իրեն<ref name="Abrams9">[[#Abrams|Abrams]], p. 9</ref>։ [[2011 թվական]]ի հոկտեմբերի 3-ին հայտարարվել են Բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, սակայն հանձնաժողովը չի իմացել, որ նրանցից մեկը՝ [[Ռալֆ Ստայնման]]ը, մահացել էր դրանից երեք օր առաջ։ Հանձնաժողովը քննարկել է Ստայնմանը մրցանակի հարցը, քանի որ ըստ կանոնակարգի՝ այն չի կարող հանձնվել հետմահու<ref name="cbc1003"/>։ Ավելի ուշ հանձնաժողովը որոշումը թողել է անփոփոխ<ref>{{cite web|title=Ralph Steinman Remains Nobel Laureate|url=https://www.nobelprize.org/nobel_organizations/nobelfoundation/press_releases_archive/2011/steinman.html|accessdate=8 October 2012|publisher=[[Նոբելյան հիմնադրամ|The Nobel Foundation]]|date=3 October 2011}}</ref>։
 
=== Ճանաչման ժամանակի ուշացում ===
Նոբելը ցանկացել է, որ մրցանակները շնորհվեն «նախորդ տարում» կատարված ձեռքբերումների համար։ Նախկինում սովորաբար մրցանակի էին արժանանում վերջին ժամանակներում կատարված հայտնագործությունների համար<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/literature/articles/espmark/index.html |title=The Nobel Prize in Literature |publisher=[[Նոբելյան հիմնադրամ|Nobel Foundation]] |date=3 December 1999|accessdate=10 February 2010}}</ref>։ Սակայն այդ հայտնագործութունների մի մասը հետագայում կասկածի տակ է դրվել կամ ժխտվել։ Օրինակ՝ 1926 թվականին Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը հանձնվել է [[Յոհանես Ֆիբիգեր]]ին, որն իբր թե հայտնաբերել էր մակաբույծ, որը դառնում է [[քաղցկեղ|քաղցկեղի]]ի պատճառ<ref name="Levinovitz125">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 125</ref>։ Նման թյուրիմացություններից խուսափելու համար հետագայում մրցանակները շնորհվում են ժամանակի քննությանը դիմացած գիտական հայտնագործությունների համար<ref name="Abrams25">[[#Abrams|Abrams]], p. 25</ref><ref name="embo">{{cite journal| doi=10.1093/embo-reports/kve034|last=Breithaupt|pmc=1083830|first=Holger|pmid=11258715 |title=The Nobel Prizes in the new century: An interview with Ralf Pettersson, Director of the Stockholm Branch of the Ludwig Institute for Cancer Research, the Karolinska Institute, and former chairman of the Nobel Prize Committee for Physiology/Medicine |year=2001 |volume=2|issue=2|journal=EMBO Reports|publisher=Nature Publishing Group|pages=83–5}}</ref><ref name="scienceline1">{{cite web|url=http://www.scienceline.org/2009/10/06/blog-liu-nobel_physics-200/ |title=Nobel Prize in Physics Honors "Masters of Light" |work=Scienceline |date=7 October 2009|accessdate=19 February 2010}}</ref>։ Ըստ [[Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ|Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի]]ի հանձնաժողովի նախկին նախագահ Ռալֆ Պետերսոնի՝ «Նոբելյան հանձնաժողովի կողմից «նախորդ տարի» չափանիշը մեկնաբանվում է որպես այն տարին, երբ պարզ է դարձել հայտնագործության ողջ ազդեցությունը»<ref name=embo/>։
 
[[File:Nobelinstituttet 20080913-01.jpg|thumb|Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի սենյակը]]
Մրցանակի հանձնման ու այն ստանալու համար հիմք հանդիսացած ձեռքբերմանը հասնելու միջև ընկած ժամանակը տարբերվում է ըստ կատեգորիաների։ Գրականության բնագավառում մրցանակը սովորաբար շնորհվում է աշխատանքների շարք, այլ ոչ թե մեկ ստեղծագործության համար<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/ |title=All Nobel Laureates in Literature |publisher=Nobel Foundation |accessdate=15 January 2010}}</ref><ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/literature/ |title=The Nobel Prize in Literature |publisher=Nobel Foundation|accessdate=15 January 2010}}</ref>։ Խաղաղության Նոբելյան մրցանակը նույնպես կարող է շնորհվել ամբողջ կյանքի ընթացքում կատարած աշխատանքի համար։ Օրինակ՝ 2008 թվականին այդ մրցանակին արժանացել է Մարտի Ախտիսաարին ''մի քանի մայրցամաքներում միջազգային կոնֆլիկտների լուծման ուղղությամբ ավելի քան երեք տասնամյակ իր գործադրած նշանակալի ջանքերի համար''<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2008/index.html |title=Peace 2008 |publisher=Nobel Foundation |accessdate=15 January 2010}}</ref><ref>{{cite news|first=Lisa |last=Bryant |title=Former Finnish President Martti Ahtisaari Wins Nobel Peace Prize |date=10 October 2008 |work=Voice of America |publisher=International Broadcasting Bureau |url=http://voanews.com/english/archive/2008-10/2008-10-10-voa8.cfm |accessdate=27 December 2008 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20081117162443/http://voanews.com/english/archive/2008-10/2008-10-10-voa8.cfm |archivedate=17 November 2008 }}</ref>։ Այնուամենայնիվ մրցանակները կարող են շնորհվել նաև վերջերս կատարված առանձին իրադարձությունների համար<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/ |title=All Nobel Peace Prize Laureates |publisher=Nobel Foundation|accessdate=15 January 2010}}</ref>։ Օրինակ՝ [[Քոֆի Անան]]ը Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել է 2001 թվականին՝ [[ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար]] դառնալուց ընդամենը չորս տարի անց<ref name="Abrams330">[[#Abrams|Abrams]], p. 330</ref>։ [[Յասեր Արաֆաթ]]ը, [[Իցհակ Ռաբին]]ը և [[Շիմոն Պերես]]ը Նոբելյան մրցանակ ստացել են 1994 թվականին՝ Օսլոյի պայմանագրի ստորագրումից շուրջ մեկ տարի անց<ref name="Abrams27">[[#Abrams|Abrams]], p. 27</ref>։
 
Ֆիզիկայի, քիմիայի և բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառներում մրցանակները սովորաբար հանձնվում են այն բանից հետո, երբ տվյալ ձեռքբերումն ստանում է լայն ճանաչում։ Երբեմն դա պահանջում է տասնամյակներ, օրինակ՝ [[Սուբռահմանյան Չանդրասեկհար]]ը 1983 թվականին արժանացել է [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ|Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի]]ի աստղերի էվոլյուցիային և կառուցվածքին վերաբերող իր աշխատանքների համար, որ կատարել է 1930-ական թվականներին<ref name=currentscience>{{cite journal|last=Vishveshwara|first=S.|title=Leaves from an unwritten diary: S. Chandrasekhar, Reminiscences and Reflections|journal=Current Science|volume=78|issue=8|pages=1025–1033|format=PDF|date=25 April 2000|url=http://www.ias.ac.in/currsci/apr252000/generalia.pdf|accessdate=27 February 2008|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20080227013938/http://www.ias.ac.in/currsci/apr252000/generalia.pdf|archivedate=27 February 2008|df=dmy-all}}</ref><ref>{{cite web |url= http://nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1983/chandrasekhar-autobio.html |title= Subramanyan Chandrasekhar – Autobiography |accessdate=11 June 2010 |year= 1983 |publisher= The Nobel Foundation}}</ref>։ Ոչ բոլոր գիտնականներն են ապրում մինչև իրենց աշխատանքների ճանաչումը։ Որոշ հայտնագործություններ այդպես էլ չեն ներկայացվում Նոբելյան մրցանակի այն պատճառով, որ դրանց հեղինակները մահանում են նախքան իրենց աշխատանքի նշանակության հաստատումը<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/economics/laureates/2004/ecoadv.pdf |date=11 October 2004 |title=Finn Kydland and Edward Prescott's Contribution to Dynamic Macroeconomics |format=PDF |publisher=Nobel Foundation |accessdate=15 January 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20090626035538/http://nobelprize.org/nobel_prizes/economics/laureates/2004/ecoadv.pdf |archivedate=26 June 2009 }}</ref><ref>{{cite journal|url=http://www.springerlink.com/content/0352751044g0746k/ |title=Why it has become more difficult to predict Nobel Prize winners: a bibliometric analysis of nominees and winners of the chemistry and physics prizes (1901–2007)|journal=Scientometrics|doi=10.1007/s11192-009-0035-9 |year=2010|page=401|volume=82|last1=Gingras |first1=Yves|first2=Matthew L. |last2=Wallace|issue=2}}</ref><ref>{{cite journal|author=Editorial|url=http://www.nature.com/nchem/journal/v1/n7/full/nchem.372.html |title=Access : A nobel prize : Nature Chemistry |year=2009|doi=10.1038/nchem.372|journal=Nature Chemistry|volume=1|page=509|issue=7|bibcode = 2009NatCh...1..509.|pmid=21378920}}</ref>։
 
== Մրցանակների հանձնում ==
[[Պատկեր:Horbjorn Jagland presents President Barack Obama with the Nobel Prize medal and diploma.jpg|ձախից|մինի|[[Բարաք Օբամա|Բարաք Օբաման]]ն Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ [[Տուրբյորն Յագլանդ|Տուրբյորն Յագլանդի]]ի ձեռքից Խաղաղության Նոբելյան մրցանակն ստանալուց հետո]]
Բացառությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Նոբելյան մրցանակները հանձնվում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող մրցանակաբաշխության ամենամյա արարողության ժամանակ, որ տեղի է ունենում [[դեկտեմբերի 10]]-ին՝ Նոբելի մահվան օրը։ Դափնեկրի դասախոսությունը սովորաբար անցկացվում է մրցանակի հանձնումից մի քանի օր առաջ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն ու նրա դասախոսությունը ներկայացվում են Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվող ամենամյա միջոցառման ժամանակ, որ սովորաբար անցկացվում է դեկտեմբերի 10-ին։ Մրցանակների հանձնման արարողություններն ու դրանց հետ կապված բանկետները, որպես կանոն, լինում են միջազգային խոշոր միջոցառումներ<ref name="autogenerated5">{{cite web |url=http://news.icm.ac.uk/technology/2009-nobel-prize-award-ceremony-live-online/4893/ |title=2009 Nobel Prize award ceremony live online &#124; IT &#124; ICM Commercial & Business News |publisher=Institute of Commercial Management |date=10 December 2009 |accessdate=16 January 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20100209005839/http://news.icm.ac.uk/technology/2009-nobel-prize-award-ceremony-live-online/4893/ |archivedate=9 February 2010 |df=dmy-all }}</ref><ref name="thelocal2">{{cite web|url=http://www.thelocal.se/23784/20091210/ |title=Pomp aplenty as winners gather for Nobel gala |work=The Local |date=10 December 2009 |accessdate=16 January 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20091215055502/http://www.thelocal.se/23784/20091210/ |archivedate=15 December 2009 }}</ref>։ Շվեդիայում մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են [[Ստոկհոլմի համերգասրահ]]ում, իսկ բանկետը տեղի է ունենում Ստոկհոլմի քաղաքապետարանում։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում (1905-1946), [[Օսլոյի համալսարան]]ի դահլիճում (1947-1989), ապա Օսլոյի քաղաքապետարանում (1990 թվականից մինչ օրս)<ref name="Levinovitz21-23">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 21–23</ref>։
 
Շվեդիայում Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունից հետո տեղի է ունենում [[Նոբելյան բանկետ|հանդիսավոր ճաշկերույթ]] Ստոկհոլմի քաղաքապետարանի Կապույտ դահլիճում, որին մասնակցում են Շվեդիայի թագավորական ընտանիքն ու շուրջ 1300 հյուրեր։
 
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումից հետո բանկետ է կազմակերպվում [[Գրանդ հյուրանոց (Օսլո)|Օսլոյի Գրանդ հյուրանոցում]]։ Մրցանակակրից բացի ներկա են գտնվում [[Storting]]-ի նախագահը, վարչապետը, իսկ [[2006 թվական|2006 թվականից]]ից սկսած՝ նաև Նորվեգիայի թագավորն ու թագուհին։ Ընդհանուր առմամբ բանկետին մասնակցում է շուրջ 250 հյուր։
 
=== Նոբելյան դասախոսություն ===
Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր մրցանակակիր պարտավոր է կարդալ հրապարակային դասախոսություն՝ նվիրված այն թեմային, ինչի համար արժանացել է մրցանակին<ref>{{cite web|url=https://www.nobelprize.org/nobel_organizations/nobelfoundation/statutes.html#par9|title=The Nobel Foundation - Statutes|website=www.nobelprize.org}}</ref>։ Նոբելյան դասախոսությունը՝ որպես հռետորական ժանր, իր ներկայիս ձևաչափին հասել է տասնամյակների ընթացքում<ref>Philippe-Joseph Salazar, "Nobel Rhetoric, Or Petrarch's Pendulum", in the journal Rhetoric and Philosophy 42(4), 373–400, 2009 {{ISSN|0031-8213}}</ref>։ Այդ դասախոսությունները սովորաբար ներկայացվում են Նոբելյան շաբաթվա ընթացքում (մրցանակների հանձնմանն ու բանկետին նախորդող շաբաթը, որը սովորաբար սկսվում է մրցանակակիրների ժամանումով Ստոկհոլմ և ավարտվում բանկետով), բայց դա պարտադիր չէ։ Մրցանակակիրները պարտավոր են դասախոսությունը ներկայացնել մրցանակն ստանալուն հաջորդող վեց ամիսների ընթացքում։ Սակայն ոմանք դա անում են ավելի ուշ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների նախագահ [[Թեոդոր Ռուզվելտ]]ը Նոբելյան Խաղաղության մրցանակն ստացել է [[1906 թվական|1906 թվականին]]ին, բայց իր դասախոսությունը կարդացել է 1910 թվականին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո<ref name="Abrams18-19">[[#Abrams|Abrams]], pp. 18–19</ref>։ Դասախոսությունները կազմակերպվում են այն նույն ինստիտուտների կողմից, որոնք ընտրել են դափնեկրին<ref>{{cite news|url=https://www.theguardian.com/books/2008/dec/08/jmg-clezio-nobel-lecture |title=Le Clézio uses Nobel lecture to attack information poverty|work=The Guardian|publisher=Guardian Media Company |date=8 December 2008 |accessdate=20 January 2010|first=Richard|last=Lea |location=London}}</ref>։
 
== Մրցանակներ ==
=== Մեդալներ ===
[[2012 թվական]]ի մայիսի 30-ին հայտարարվել է, որ Նոբելյան հիմնադրամը հինգ (շվեդական) Նոբելյան մեդալների ստեղծման համար պայմանագիր է կնքել Svenska Medalj AB ընկերության հետ։ Նախկինում՝ 1902 թվականից մինչև 2010 թվականը, Նոբելյան մեդալները ձուլվում էին [[Myntverket]]-ի (Շվեդական դրամահատարան) կողմից։ Վերջինս Շվեդիայի ամենահին ընկերությունն էր և դադարեցրել է իր գործունեությունը 2011 թվականին՝ 1017 տարի գործելուց հետո։ [[2011 թվական]]ին մեդալները պատրաստել է Նորվեգիայի դրամահատարանը, որ տեղակայված է [[Կոնգսբերգ|Կոնգսբերգում]]։ում։ Նոբելյան մեդալները գրանցված են որպես Նոբելյան հիմնադրամի [[ապրանքանիշ]]<ref>{{cite web|title= Medalj – ett traditionellt hantverk|publisher= Myntverket|url= http://www.myntverket.se/products.asp?lang=sv&page=3 |language= Swedish|accessdate=15 December 2007|archiveurl= https://web.archive.org/web/20071218102934/http://www.myntverket.se/products.asp?lang=sv&amp;page=3 <!--Added by H3llBot-->|archivedate= 18 December 2007}}</ref>։ Յուրաքանչյուր մեդալ իր երեսակողմի ձախ մասում կրում է Ալֆրեդ Նոբելի դիմապատկերը։ Ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության և գրականության ոլորտներում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին հանձնվող մեդալներն ունեն իրար նման երեսակողմեր, որի վրա Ալֆրեդ Նոբելի դիմապատկերն է և նրա ծննդյան ու մահվան տարեթվերը։ Նոբելի դիմապատկերն առկա է նաև խաղաղության և տնտեսագիտության Նոբելյան մրցանակների մեդալների երեսակողմին, բայց մի փոքր այլ դիզայնով։ Օրինակ՝ դափնեկրի անունը փորագրվում է [[Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ|Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի]] մեդալի եզրին<ref name="Feldman2">[[#Feldman|Feldman]], p. 2</ref>։ Մեդալների դարձերեսի պատկերները տարբեր են և կախված են այն ինստիտուտից, որը որոշում է մրցանակակրին։ Քիմիայի ու ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած անձանց հանձնվող մեդալների դարձերեսներն ունեն նույն դիզայնը<ref name=Paulingmedal>[http://osulibrary.oregonstate.edu/specialcollections/coll/pauling/bond/pictures/nobel-chemistry-medal.html "Nobel Prize for Chemistry. Front and back images of the medal. 1954"], "Source: Photo by Eric Arnold. Ava Helen and Linus Pauling Papers. Honors and Awards, 1954h2.1", "All Documents and Media: Pictures and Illustrations", ''Linus Pauling and The Nature of the Chemical Bond: A Documentary History'', the Valley Library, Oregon State University. Retrieved 7 December 2007.</ref>։
 
[[File:Nobel Prize Diploma Fritz Haber 1918.JPG|thumb|Մրցանակակիրներն ստանում են դիպլոմ, ոսկե մեդալ և գումար. նկարում [[Ֆրից Հաբեր]]ի դիպլոմն է, որ Նոբելյան մրցանակի է արժանացել ամոնիակի սինթեզման մեթոդի մշակման համար]]
Նախքան 1980 թվականը բոլոր մեդալները ձուլվում էին 23 կարատանոց ոսկուց։ Դրանից հետո մեդալները պատրաստվում են 18 կարատանոց կանաչ ոսկուց և ծածկվում 24 կարատանոց ոսկով։ Մեդալների քաշերը տարբեր են՝ կախված ոսկու արժեքից, բայց միջին քաշը կազմում է 175 գրամ։ Տրամագիծը 66 մմ է, հաստությունը կարող է տատանվել 5,2 մմ-ից մինչև 2,4 մմ<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/about/medals/ |title=The Nobel Prize Medals and the Medal for the Prize in Economics |accessdate=2 April 2010 |last=Lemmel |first=Birgitta |publisher=Nobel Foundation}}</ref>։ Պատրաստված լինելով ոսկուց և ունենալով բարձր արժեք, ինչպես նաև հրապարակային ցուցադրությունների պատճառով Նոբելյան մեդալները հաճախ են գողացվում<ref name="UniversityofCalifornia">{{cite news|url=http://www.universityofcalifornia.edu/news/article/8975 |title=University of California – UC Newsroom – Nobel Prize medal stolen from Lawrence Hall of Science is found, student arrested |publisher=University of California |accessdate=21 January 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20090111230223/http://www.universityofcalifornia.edu/news/article/8975 |archivedate=11 January 2009 }}</ref><ref name="NYTimes">{{cite news |url=https://www.nytimes.com/2004/03/26/world/world-briefing-asia-india-poet-s-nobel-medal-stolen.html?fta=y |title=Poet's Nobel Medal Stolen |work=The New York Times|publisher=Arthur Ochs Sulzberger, Jr.|accessdate=21 January 2010|first=Hari|last=Kumar|date=26 March 2004}}</ref><ref name="Reuters">{{cite news |url=https://www.reuters.com/article/idUSL1646982020070616 |title=Police hand back Tutu's stolen Nobel medal|work=Reuters |publisher=Reuters |accessdate=21 January 2010 |date=16 June 2007}}</ref>։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում գերմանացի գիտնականներ [[Մաքս Լաուե]]ի ու [[Ջեյմս Ֆրանկ]]ի մեդալներն ուղարկվել են [[Կոպենհագեն]], որպեսզի ապահովվի դրանց անվտանգությունը։ Գերմանիայի՝ Դանիա ներխուժելուց հետո հունգարացի քիմիկոս (նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր) [[Դյորդ Հևեշի]]ն այդ մեդալները լուծել է [[արքայաջուր|արքայաջրի]] (ազոտական թթվի և աղաթթվի խառնուրդ) մեջ, որպեսզի կանխի դրանց բռնագրավումը [[Նացիստական Գերմանիա|Նացիստական Գերմանիայի]]յի կողմից, ինչպես նաև պատժից ազատի դրանք պահողներին։ Պատերազմից հետո ոսկին անջատվել է լուծույթից, և մեդալները վերաձուլվել են<ref name="Feldman397">[[#Feldman|Feldman]], p. 397</ref>։
 
=== Դիպլոմ ===
 
=== Գումար ===
Նոբելյան մրցանակի դափնեկիրներին տրվում է որոշակի գումար՝ մրցանակի հանձնման արարողության ժամանակ նրան փոխանցելով գումարի հանձնմանը վերաբերող փաստաթուղթ<ref name=Feldman2/>։ Մրցանակակիրների տրվող գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե տվյալ տարում Նոբելյան հիմնադրամը որքան գումար կարող է հատկացնել։ Այդ գումարն սկսել է աճել [[1980-ականներ|1980-ական թվականներից]] սկսած, երբ յուրաքանչյուր մրցանակակրին տրվել է 880 000 շվեդական կրոնա (շուրջ 2.6 մլն շվեդական կրոնա, US$350&nbsp;000 այսօրվա դրությամբ)։ [[2009 թվական|2009 թվականին]]ին այդ գումարը կազմել է 10 մլն շվեդական կրոնա (US$1.4 մլն)<ref name="Nobel Prize Amounts">{{cite web|url=https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/prize_amounts_14.pdf|title=Prize Amount and Market Value |publisher=Nobel Foundation|year=2014 |accessdate=6 October 2014}}</ref><ref name="CNN">{{cite news|url=http://edition.cnn.com/video/#/video/us/2009/10/11/foreman.how.nobel.awarded.cnn?iref=videosearch |title=Video – Breaking News Videos from CNN.com |publisher=CNN |date=11 October 2009 |accessdate=15 January 2010}}</ref>։ 2012 թվականի հունիսին գումարը նվազեցվել է մինչև 8 մլն շվեդական կրոնա<ref>{{cite web|title=Committee lowers Nobel Prize by 2 million kronor |url=http://www.thelocal.se/41378/20120611/ |publisher=The Local |accessdate=12 June 2012 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20120615172218/http://www.thelocal.se/41378/20120611 |archivedate=15 June 2012 }}</ref>։ Եթե մեկ կատեգորիայում ընտրվում են երկու մրցանակակիրներ, ապա գումարը հավասարապես բաժանվում է նրանց միջև։ Եթե ընտրվել են երեք դափնեկիրներ, ապա հանձնաժողովն իրավունք ունի այդ գումարի կեսը տալ մրցանակակիրներից մեկին, իսկ մյուսներից յուրաքանչյուրին տալ գումարի մեկ քառորդը<ref name="Abrams8-10">[[#Abrams|Abrams]], pp. 8–10</ref><ref>{{cite news|url=https://www.theguardian.com/science/2009/oct/05/nobel-prize-medicine-2009-award|title=Nobel prize for medicine shared by scientists for work on ageing and cancer|work=The Guardian|publisher=Guardian Media Group |date=5 October 2009 |accessdate=15 January 2010|first=Ian|last=Sample |location=London}}</ref><ref>{{cite news|author=Sample, Ian|url=https://www.theguardian.com/science/2008/oct/07/physics.nobel |title=Three share Nobel prize for physics |work=The Guardian |publisher=Guardian Media Group|date=7 October 2008 |accessdate=10 February 2010 |location=London}}</ref>։ Հաճախ մրցանակակիրներն իրենց ստացած գումարը նվիրաբերում են գիտական, մշակութային կամ [[Մարդասիրություն|մարդասիրական]] նպատակներով օգտագործելու համար<ref>{{cite web|last=Locke|first=Michelle|title=Berkeley Nobel laureates donate prize money to charity|url=http://www.ebcf.org/press/07/Smoot_AP_3-07.pdf|format=PDF|accessdate=10 February 2010|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20110726012539/http://ebcf.org/press/07/Smoot_AP_3-07.pdf|archivedate=26 July 2011|df=dmy-all}}</ref><ref>{{cite journal|url=http://www.fasebj.org/cgi/content/full/20/13/2186 |title=Reflections on the prize of prizes: Alfred Nobel|doi=10.1096/fj.06-1102ufm |publisher=The FASEB Journal|pmid=17077294|year=2006|last1=Pederson|first1=T.|journal=The FASEB Journal|volume=20|issue=13|pages=2186–9}}</ref>։
 
== Վեճեր և քննադատություն ==
 
;Խաղաղության մրցանակ
Ամենաշատը քննադատվել է [[Հենրի Քիսինջեր]]ին և [[Լե Դիք Թհո]]յին հանձնված Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի պատճառով հրաժարական են տվել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երկու անդամներ<ref name="topten">{{cite news|last=de Sousa |first=Ana Naomi |title=Top ten Nobel Prize rows|url=http://www.timesonline.co.uk/tol/news/world/article6868007.ece|accessdate=25 May 2010|publisher=Times Newspapers Limited|work=The Times|date=9 October 2009 |location=London}}</ref>։ Քիսինջերն ու Թհոն մրցանակին արժանացել են [[1973 թվական|1973 թվականի]]ի հունվարին [[Հյուսիսային Վիետման|Հյուսիսային Վիետմանի]]ի ու [[Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգների]]ի միջև պատերազմի դադարեցման նպատակով բանակցությունների անցկացման համար։ Սակայն մրցանակակիրների անունների հայտարարման ժամանակ երկու կողմերը թշնամությունը դեռևս շարունակվում էր<ref name="Abrams219">[[#Abrams|Abrams]], p. 219</ref>։ Քննադատները հայտարարել են, թե Քիսինջերը ոչ միայն խաղաղարար չէ, այլև պատասխանատու է պատերազմի ընդլայնման համար։ Լե Դիք Թհոն խուսափել է քննադատությունից, որովհետև հրաժարվել է մրցանակից<ref name="Feldman315">[[#Feldman|Feldman]], p. 315</ref><ref name="Abrams315">[[#Abrams|Abrams]], p. 315</ref>։
 
[[Յասեր Արաֆաթ]]ը, [[Շիմոն Պերես|Շիմոն Պերեսը]]ը և [[Իցհակ Ռաբին]]ը 1994 թվականին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար<ref name="Feldman315"/><ref name="Levinovitz183">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 183</ref>։ Դափնեկիրների անունների հայտարարումից անմիջապես հետո Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի անդամներից մեկը Արաֆաթին անվանել է ահաբեկիչ ու հրաժարական տվել<ref name="Feldman15-16">[[#Feldman|Feldman]], pp. 15–16</ref>։ Արաֆաթի վերաբերյալ հավելյալ մեղադրանքները լայնորեն տարածում են գտել տարբեր թերթերում<ref name="Abrams302-306">[[#Abrams|Abrams]], pp. 302–306</ref>։
 
Վեճերի տեղիք է տվել նաև 2009 թվականին Բարաք Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հարցը<ref>{{cite news|first1=Steven|last1=Erlanger |first2=Sheryl Gay|last2=Stolberg |title=Surprise Nobel for Obama Stirs Praise and Doubts |date=2009-10-09|work=The New York Times |url=https://www.nytimes.com/2009/10/10/world/10nobel.html?_r=1|publisher=Arthur Ochs Sulzberger, Jr.|accessdate=2010-04-01}}</ref>։ Հայտերի ընդունումն ավարտվել է Օբամայի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն զբաղեցնելուց տասնմեկ օր անց, սակայն նրա աշխատանքը գնահատվել է հետագա ութ ամիսների ընթացքում<ref name="philp">{{cite news|url=http://www.timesonline.co.uk/tol/news/world/us_and_americas/article6868833.ece|title=How the Nobel Peace Prize winner is decided|last=Philp|first=Catherine|date=10 October 2009|work=The Times|publisher=Times Newspapers Limited|location=London|accessdate=25 May 2010}}</ref>։ Օբաման հայտարարել է, որ իրեն արժանի չի համարում այդ մրցանակին<ref>{{cite news |url=https://www.reuters.com/article/topNews/idUSTRE5981JK20091009?sp=true|title=Obama is surprise winner of Nobel Peace Prize |accessdate=9 October 2009 |date=9 October 2009 |publisher=Reuters}}</ref><ref>{{cite web |url=http://www.whitehouse.gov/the_press_office/Remarks-by-the-President-on-Winning-the-Nobel-Peace-Prize/ |title=Remarks by the President on winning the Nobel Peace Prize |accessdate=1 April 2010 |date=9 October 2009 |publisher=The White House|deadurl=yes |archiveurl=http://webarchive.loc.gov/all/20091014210725/http://www.whitehouse.gov/the_press_office/Remarks-by-the-President-on-Winning-the-Nobel-Peace-Prize/ |archivedate=14 October 2009 |df=dmy-all }}</ref>։ Նախկինում Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած մարդկանց կարծիքները բաժանվել են երկու խմբի. ոմանք ասել են, թե Օբաման արժանի էր այդ մրցանակին, սակայն մյուսները նշել են, թե նա դեռևս չուներ այնպիսի ձեռքբերումներ, որոնք իրեն արժանի կդարձնեին նման պարգևի։ Օբամային, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի նախկին դափնեկիրներ [[Ջիմի Քարթեր]]ին և [[Ալբերտ Գոռ]]ին նման շնորհի արժանացնելը քննադատվել է ձախակողմյան ուժերի կողմից<ref>{{cite news|last= Naughton|first= Philippe|title= President Obama humbled: I do not deserve the Nobel Peace Prize|date= 9 October 2009|publisher=Times Newspapers Limited|work= The Times|url= http://www.timesonline.co.uk/tol/news/world/us_and_americas/article6868457.ece|accessdate=8 June 2010 |location=London}}</ref>։
[[File:MKGandhi.jpg|thumb|upright|right|1948 թվականին, երբ մահացել է [[Մահաթմա Գանդի|Գանդին]], Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հրաժարվել է մրցանակը շնորհել որևէ մեկին՝ պատճառաբանելով, թե «չկա արժանի կենդանի թեկնածու»]]
[[File:Revolutionary Joyce Better Contrast.jpg|thumb|upright|right|[[Ջեյմս Ջոյս]]ին Նոբելյան մրցանակ չշնորհելը նույնպես վեճերի տեղիք է տվել]]
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հաստատել է, որ [[Մահաթմա Գանդի]]ն ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1937-1939, 1947, ինչպես նաև 1948 թվականի հունվարին՝ իր սպանությունից մի քանի օր առաջ<ref name="Levinovitz181-186">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 181–186</ref>։ Ավելի ուշ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի անդամներն ափսոսանք են հայտնել, որ նա երբեք Նոբելյան մրցանակի չի արժանացել<ref name="Gandhi"/>։ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի քարտուղար Գեյր Լանդեստադը 2006 թվականին ասել է. «Մեր պատմության 106 տարիների մեծագույն բացթողումն անկասկած այն է, որ Մահաթմա Գանդին երբեք չի արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Գանդին կարող էր ապրել առանց Նոբելյան մրցանակի։ Սակայն այն, թե Նոբելյան հանձնաժողովը կարող է դիմանալ առանց Գանդիի, հարցական է»<ref>[https://web.archive.org/web/20110915025114/http://www.icrs.ugm.ac.id/wednesday-forum-schedule/111-relevance-of-gandhian-philosophy-in-the-21st-century Relevance of Gandhian Philosophy in the 21st century]. icrs.ugm.ac.id</ref>։ 1948 թվականին, երբ մահացել է Գանդին, Նոբելյան հանձնաժողովը որոշել է ոչ ոքի չշնորհել Խաղաղության Մրցանակը՝ հայտարարելով, թե այդ տարի կենդանի մարդկանց մեջ չկա արժանի թեկնածու<ref name="Gandhi">{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/peace/articles/gandhi/index.html |title=Mahatma Gandhi, the Missing Laureate |accessdate=17 October 2007 |last=Tønnesson |first=Øyvind |date=1 December 1999|publisher=Nobel Foundation}}</ref><ref name="Abrams147-148">[[#Abrams|Abrams]], pp. 147–148</ref>։ Հետագայում, երբ [[Դալայ լամա XIV]]-ն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1989 թվականին, հանձնաժողովի նախագահն ասել է, թե դա «մասամբ հարգանքի տուրք է Մահաթմա Գանդիի հիշատակին»<ref>{{cite web |url= http://nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1989/presentation-speech.html |title= The Nobel Prize in Peace 1989 – Presentation Speech |accessdate=12 June 2010 |last= Aarvik |first= Egil |publisher= The Nobel Foundation}}</ref>։ Խաղաղության պահպանման գործում մեծ ներդրում ունեցած բազմաթիվ այլ նշանավոր անձինք նույնպես երբևէ չեն արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ ''[[Foreign Policy]]'' պարբերականը նշել է, թե [[Էլեոնոր Ռուզվելտ|Էլեոնոր Ռուզվելտը]]ը, [[Վացլավ Հավել]]ը, [[Քեն Սարո Վիվա]]ն, [[Սարի Նուսեյբե]]ն և [[Կորասոն Ակինո]]ն արժանի էին Նոբելյան մրցանակի, բայց երբեք չեն ստացել այն<ref>{{cite news|first=David |last=Kenner |title=Nobel Peace Prize Also-Rans |date=7 October 2009 |publisher=The Washington Post Company |url=https://foreignpolicy.com/articles/2009/10/07/nobel_peace_prize_also_rans |work=Foreign Policy |pages=1–7 |accessdate=11 June 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20100125073527/http://www.foreignpolicy.com/articles/2009/10/07/nobel_peace_prize_also_rans |archivedate=25 January 2010 }}</ref>։
 
1965 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [[Ու Տան]]ին ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ նրան շնորհվելու է այդ տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը, և հարցրել, թե արդյոք նա կընդունի այն։ Նա խորհրդակցել է անձնակազմի հետ և ավելի ուշ հայտնել, որ կընդունի։ Միևնույն ժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովի նախագահ Գունար Յանը դեմ է հանդես եկել մրցանակը Ու Տանին շնորհելուն, և վերջին պահին որոշվել է այն տալ [[ՅՈՒՆԻՍԵՖ]]-ին։ Հանձնաժողովի մյուս բոլոր անդաները ցանկանում էին մրցանակը տալ Ու Տանին, որը նպաստել էր [[Կարիբյան ճգնաժամ]]ի վերացմանը, Կոնգոյում պատերազմի դադարեցմանը և շարունակում էր աշխատել [[Վիետնամի պատերազմ]]ն ավարտելու վերաբերյալ բանակցություններ վարելու ուղղությամբ։ Տարաձայնությունները շարունակվել են երեք տարի, և 1966 ու 1967 թվականներին ոչ ոքի չի շնորհվել մրցանակ, քանի որ Գունար Յանը դեմ է հանդես եկել այն Ու Տանին շնորհելուն<ref>{{cite web|url=https://www.nobelprize.org/nobel_prizes/themes/peace/lundestad-review/ |title=The Nobel Peace Prize 1901–2000 |publisher=Nobelprize.org |date= |accessdate=2014-02-25}}</ref><ref>"U Thant in New York: A Portrait of the Third Secretary-General of the United Nations", Rames Nassif, C Hurst & Co Publishers Ltd (31 December 1988)</ref>։
 
Գրականության բնագավառում բազմաթիվ գործիչներ նույնպես համարվել են արժանի, բայց երբեք չեն արժանացել Նոբելյան մրցանակի։ Ամերիկացի գրող և գրաքննադատ Ադամ Կիրշը նշել է, որ բազմաթիվ նշանավոր գրողներ չեն արժանացել Նոբելյան մրցանակի քաղաքական կամ գրականությունից դուրս գտնվող պատճառներով։ Ավելի հաճախ եվրոպացի ու շվեդ գրողներին մրցանակ շնորհելու պատճառով նույնպես բազմաթիվ քննադատություններ են հնչել<ref name="KirschNoClue">{{cite web|last=Kirsch |first=Adam |url=http://www.slate.com/id/2201447/ |title=The Nobel Committee has no clue about American literature. – By Adam Kirsch – Slate Magazine |publisher=Slate |date=3 October 2008 |accessdate=31 March 2010}}</ref><ref>{{cite web|url=http://www.dn.se/dnbok/akademien-valjer-helst-en-europe-1.789000 |title=Akademien väljer helst en europé |accessdate=2 April 2010 |last=Fristorp |first=Mimmi |date=8 October 2008 |publisher=Dagens Nyheter |language=Swedish |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20100218021516/http://www.dn.se/dnbok/akademien-valjer-helst-en-europe-1.789000 |archivedate=18 February 2010 }}</ref>։ Մրցանակի Եվրոպակենտրոն բնույթը 2009 թվականին Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար [[Փիթեր Էնգլունդ]]ի կողմից ճանաչվել է որպես մրցանակի հետ կապված խնդիր և այդ միտումը բացատրել նրանով, որ ակադեմիան ավելի շատ ծանոթ է եվրոպական հեղինակների հետ<ref>{{cite news|url=https://www.theguardian.com/world/feedarticle/8742797 |title=Judge: Nobel literature prizes 'too Eurocentric' |work=The Guardian|publisher=Guardian Media Group |date=6 October 2009|accessdate=3 February 2010 |location=London}}</ref>։ Այնուամենայնիվ, Նոբելյան մրցանակի չարժանացած ականավոր գրողների շարքում բազմաթիվ են նաև եվրոպացի գրողները։ Նման գրողների շարքում հիշատակվում են եվրոպացիներ [[Լև Տոլստոյ]]ը, [[Անտոն Չեխով]]ը, [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]ը, [[Մարսել Պրուստ]]ը, [[Վլադիմիր Նաբոկով]]ը, [[Ջեյմս Ջոյս]]ը, [[Յուհան Ավգուստ Ստրինդբերգ]]ը, [[Սիմոն Վեստդեյք]]ը, [[Կարել Չապեկ]]ը, ամերիկացիներ [[Խորխե Լուիս Բորխես]]ը, [[Էզրա Փաունդ]]ը, [[Ջոն Ապդայկ]]ը, [[Արթուր Միլլեր]]ը, [[Մարկ Տվեն]]ը և աֆրիկացի [[Չինուա Աչեբե]]ն<ref name="Feldman56-57">[[#Feldman|Feldman]], pp. 56–57</ref>։
 
Յուրաքանչյուր թեկնածուի անունից նույն տարում կարող են ներկայացվել բազմաթիվ հայտեր։ Գաստոն Ռամոնն ստացել է ընդհանուր առմամբ 155<ref>{{cite web|title=Nomination Database: Gaston Ramon|url=https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=7545|website=Nobelprize.org|accessdate=7 January 2017}}</ref> անվանակարգ բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի համար 1930 թվականից մինչև 1953 թվականը՝ ըստ 2016 թվականին հրապարակված տվյալների։ Նա մահացել է 1963 թվականին՝ այդպես էլ չստանալով ոչ մի մրցանակ։ Պիեռ Պոլ Էմիլ Ռուն ներկայացվել է 115<ref>{{cite web|title=Nomination Database: Emile P Roux|url=https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=7930|website=Nobelprize.org|accessdate=7 January 2017}}</ref> անգամ բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի, իսկ [[Առնոլդ Զոմմերֆելդ]]ը՝ 84<ref>{{cite web|title=Nomination Database: Arnold Sommerfeld|url=https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=8661|website=Nobelprize.org|accessdate=7 January 2017}}</ref> անգամ ֆիզիկայի բնագավառում։ Այդ երեք գիտնականներն ամենաշատ ներկայացվածներն են՝ ըստ 2016 թվականի հրապարակված տվյալների, որոնք ոչ մի անգամ չեն արժանացել մրցանակի<ref>{{cite web|last1=Butler|first1=Declan|title=Close but no Nobel: the scientists who never won|url=http://www.nature.com/news/close-but-no-nobel-the-scientists-who-never-won-1.20781|website=nature.com|accessdate=7 January 2017|doi=10.1038/nature.2016.20781|date=11 October 2016}}</ref>։ [[Օտտո Շտեռն]]ը Նոբելյան մրցանակի ներկայացվել է 79<ref>{{cite web|title=Nomination Database: Otto Stern|url=https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=8779|website=Nobelprize.org|accessdate=7 January 2017}}</ref> անգամ ֆիզիկայի բնագավառում 1925-1943 թվականներին և արժանացել է մրցանակի [[1943 թվական|1943 թվականին]]ին<ref>{{cite news|last=Crawford|first=Elisabeth|title=Nobel population 1901–50: anatomy of a scientific elite|url=http://physicsweb.org/articles/world/14/11/7|newspaper=Physics World|date=November 2001|archiveurl=https://web.archive.org/web/20060203183205/http://physicsweb.org/articles/world/14/11/7|archivedate=3 February 2006}}</ref>։
 
Երեքից ավելի անձանց մրցանակ շնորհելն արգելող խիստ կանոնը նույնպես վեճերի տեղիք է տվել<ref name="Levinovitz61">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 61</ref>։ Երբ մրցանակը տրվում է խմբի կամ երեքից ավելի անձանց ձեռքբերման համար, մեկ կամ ավելի անձինք անտեսվում են։ Օրինակ՝ 2002 թվականին Նոբելյան մրցանակ է շնորհվել [[Կոիտի Տանակա]]յի ու Ջոն Ֆենին [[սպիտակուցներ|սպիտակուցների]]ի [[մասս-սպեկտրաչափություն|մասս-սպեկտրաչափության]] մշակման համար, սակայն ուշադրության չեն արժանացել [[Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան համալսարան|Ֆրանկֆուրտի համալսարան]]ի Ֆիզիկական և տեսական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներ Ֆրանց Հիլենկամպի ու Մայքլ Կարասի ձեռքբերումները<ref name="Spinney">{{cite web|author=Spinney, Laura|url=http://www.the-scientist.com/article/display/20931|title=News Analysis: Nobel Prize Controversy|work=The Scientist|year=2002|accessdate=28 October 2006}}</ref><ref>{{cite news|first= Nicholas|last= Dawidoff|title= The Civil Heretic|date= 25 April 2009|url= https://www.nytimes.com/2009/03/29/magazine/29Dyson-t.html?_r=1&pagewanted=all/|work= The New York Times|publisher=Arthur Ochs Sulzberger, Jr.|accessdate=8 June 2010}}</ref>։ [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ|Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի]]ի թեկնածուներից մեկի խոսքերով՝ երեք անձի վերաբերյալ սահմանափակումն իրեն ու իր թիմի երկու անդամների զրկել է 2013 թվականին մրցանակի արժանանալու հնարավորությունից. Կարլ Հագենի, Ջերալդ Գուրալնիկի և Թոմաս Քիբլի թիմը 1964 թվականին հրատարակել է զեկուցում, որում պատասխանել է Տիեզերքի սկզբնավորմանը վերաբերող հարցերին, բայց չեն կիսել 2013 թվականին [[Պիտեր Հիգս]]ին ու [[Ֆրանսուա Էնգլեր]]ին շնորհված Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը, որոնք նույնպես 1964 թվականին հրատարակել են նույն սուբյեկտին վերաբերող զեկուցումներ։ Բոլոր հինգ ֆիզիկոսներն ել հանգել են նույն եզրակացության՝ թեև տարբեր տեսանկյուններից։ Հագենը նշել է, որ արդարացի լինելու համար պետք է կամ հրաժարվել երեք անձին վերաբերող սահմանափակումից, կամ էլ ձեռքբերման ճանաչման համար հատկացվի ավելի երկար ժամանակ<ref>{{cite web | last = Goodman | first = James | title = UR prof disappointed in Nobel Prize decision | publisher = democratandchronicle.com | url = http://www.democratandchronicle.com/story/news/local/2013/10/08/ur-prof-disappointed-in-nobel-prize-decision/2941821/ | accessdate = 2013-10-08}}</ref>։
 
Մահացած անձանց մրցանակներ շներհելն արգելող կանոնը նույնպես խանգարում է գնահատել առանձին մարդու կամ աշխատակցի ձեռքբերումը, որը մահացել է մրցանակի շնորհումից առաջ։ 1962 թվականին [[Ֆրենսիս Քրիք]]ը, [[Ջեյմս Դյուի Ուոթսոն]]ը և [[Մորիս Ուիլկինս]]ն արժանացել են Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի [[ԴՆԹ]]-ի մոլեկուլի կառուցվածքը գտնելու համար։ [[Ռոզալինդ Ֆրանկլին]]ը, որ կարևոր դերակատարում է ունեցել այդ հայտնագործության մեջ, մահացել էր դրանից չորս տարի առաջ ձվարանի քաղցկեղից<ref name="nobelprize3">{{cite web|url=http://nobelprize.org/educational_games/medicine/dna_double_helix/readmore.html|title=The Discovery of the Molecular Structure of DNA – The Double Helix|last=Fredholm|first=Lotta|year=2003|publisher=The Nobel Foundation|accessdate=27 February 2010}}</ref>։ [[Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ|Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը]]ը չի շնորհվել [[Ֆիշեր Բլեք]]ին, որ մահացել է [[1995 թվական]]ին, սակայն նրա համահեղինակ [[Մայրոն Շոուլզ]]ը 1997 թվականին [[Ռոբերտ Մերտոն]]ի հետ միասին ստացել է Նոբելյան մրցանակ երկրորդային արժեթղթերի արժեքի որոշման նոր մեթոդի մշակման համար, որ նրանք կատարել էին միասին։ Սակայն դափնեկիրների անունների հայտարարման ժամանակ Նոբելյան հանձնաժողովը նշել է նաև Ֆիշեր Բլեքի ունեցած մեծ դերակատարման մասին։
 
Քաղաքական մատիվները նույնպես կարող են պատճառ դառնալ անձին Նոբելյան մրցանակ չշնորհելուն։ [[Լիզա Մեյտներ]]ին ու [[Ֆրից Շտրասման|Ֆրից Շտրասմանին]]ին, որոնք [[Օտտո Հան]]ի հետ միասին հայտնաբերել էին [[միջուկի ճեղքում]]ը, կարող էին թույլ չտալ ստանալ 1944 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակը Գերմանիայում նացիստների իշխանության հաստատումից հետո երկրից փախչելու համար<ref>{{Citation | last1 = Crawford | first1 = Elisabeth, | last2 = Lewin Sime | first2 = Ruth, | last3 = Walker | first3 = Mark, | display-authors = 1 | title = A Nobel Tale of Postwar Injustice | journal = Physics Today | volume = 50 | issue = 9 | pages = 26–32 | year = 1997 | doi=10.1063/1.881933}}</ref>։ Այդ ուսումնասիրության մեջ Մեյտների ու Շտրասմանի ունեցած դերի մասին հայտնի է դարձել միայն տարիներ անց, երբ նրանք Հանի հետ 1966 թվականին ստացել են [[Էնրիկո Ֆերմիի մրցանակ]]։
 
Ալֆրեդ Նոբելն իր կարողությունը կտակել է, որպեսզի մրցանակներ շնորհվեն «նրանց, ովքեր նախորդ տարվա ընթացքում ամենամեծ օգուտն են տվել մարդկությանը»<ref>[https://web.archive.org/web/20110604155708/http://nobelprize.org/alfred_nobel/will/short_testamente.html Excerpt from the Will of Alfred Nobel]. nobelprize.org</ref>։ Նա նշել է, որ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը տրվի «այն մարդուն, որը կատարել է ամենանշանակալի «հայտնագործությունը» կամ «գյուտը» ֆիզիկայի բնագավառում։ Նոբելը վեր չի դասել հայտնագործությունները, բայց ժամանակի ընթացքում այնպես է ստացվել, որ Նոբելյան մրցանակի հանձնաժողովը հայտնագործություններն ավելի շատ է կարևորում, քան գյուտերը. Ֆիզիկայի Նոբելյա մրցանակների 77 %-ը տրվել է հայտնագործությունների, 23 %-ը՝ գյուտերի համար։ Քրիստոֆ Բարթնեկն ու Մաթիաս Ռաուտերբերգը ''[[Nature (ամսագիր)|Nature]]'' և ''Technoetic Arts'' պարբերականներում տպագրված իրենց հոդվածներում նշել են, որ այդ գերադասության պատճառով Նոբելյան մրցանակը հեռացել է իր նախնական կոչումից՝ պարգևատրել հասարակության կյանքում արված մեծագույն ներդրումը<ref>{{cite journal|doi=10.1038/448644c|pmid=17687300|title=Physics Nobels should favour inventions|year=2007|last1=Bartneck|first1=Christoph|last2=Rauterberg|first2=Matthias|journal=Nature|volume=448|issue=7154|page=644|bibcode = 2007Natur.448..644B }}</ref><ref>{{cite journal|doi=10.1386/tear.6.1.73_1|title=The asymmetry between discoveries and inventions in the Nobel Prize in Physics|year=2008|last1=Bartneck|first1=Christoph|last2=Rauterberg|first2=Matthias|journal=Technoetic Arts: a Journal of Speculative Research|volume=6|page=73|url=http://www.bartneck.de/publications/2008/nobel/bartneckTechnoeticArts2008.pdf}}</ref>։
 
=== Գենդերային անհավասարություն ===
1901 թվականից մինչև [[2014 թվական]]ն ընկած ժամանակահատվածում Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի արժանացած 199 անձանց շարքում կանայք ընդամենը երկուսն են, [[Քիմիայի Նոբելյան մրցանակ|Քիմիայի Նոբելյան մրցանակի]]ի 169 դափնեկիրների շարքում՝ չորսը, իսկ Բժշկության Նոբելյան մրցանակի 207 դափնեկիրների շարքում 11-ը<ref>Nobelprize.org. 2014. ''Nobel Prize Facts''. https://www.nobelprize.org/nobel_prizes/facts/</> (Accessed 29 October 2014)</ref><ref>{{Cite book|url=http://unesdoc.unesco.org/images/0023/002315/231519e.pdf|title=A Complex Formula: Girls and Women in Science, Technology, Engineering and Mathematics in Asia|last=UNESCO|first=|publisher=Paris, UNESCO|year=2015|isbn=978-92-9223-492-8|location=|pages=23}}</ref>։
 
== Դափնեկիրներ ==
 
== Մշակութային ազդեցություն ==
Լինելով գիտության ու գրականության բնագավառներում ունեցած ձեռքբերումների՝ համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդանիշ՝ Նոբելյան մրցանակը հաճախ է հիշատակվում գեղարվեստական գրականության տարբեր ստեղծագործություններում։ «Մրցանակը» ({{lang-en|«The Prize»}}, 1963) և «Նոբելյան մրցանակակրի որդին» ({{lang-en|Nobel Son}}, 2007) ֆիլմերը պատմում են Նոբելյան մրցանակի հորինված դափնեկիրների մասին, իսկ «Նոբելյան գող» ({{lang-en|Nobel Chor}}<ref>{{cite web|title=Mithunda in Suman's 'Nobel Chor'|url=http://articles.timesofindia.indiatimes.com/2010-11-10/news-interviews/28248627_1_tagore-santiniketan-nobel-theft|publisher=timesofindia.indiatimes.com|accessdate=2011-11-03|date=10 Nov 2010}}</ref><ref>{{cite web|title=The Tagore Effect in Suman Ghosh's NOBEL CHOR|url=http://www.washingtonbanglaradio.com/content/72932611-tagore-effect-suman-ghoshs-nobel-chor-bengali-2011-movie-mithun-chakraborty-soumitr|publisher=washingtonbanglaradio.com|accessdate=2011-11-03|date=14 July 2011}}</ref>, {{lang-bn|নোবেল চোর}}, 2012) ֆիլմը պատմում է [[Ռաբինդրանաթ Թագոր]]ի մրցանակի գողության մասին, որը մնում է չբացահայտված<ref name="nobel film screen">{{cite web|url=http://www.mynewsdesk.com/stockholmvisitorsboard/pressreleases/the-nobel-prize-on-the-film-screen-937364|title= The Nobel Prize: On the film screen |author=Stockholm Business Region |date=5 December 2013 |accessdate=31 March 2015 |work=Mynewsdesk}}</ref>։
 
[[2008 թվական|2008 թվականին]]ին Դնեպրոպետրովսկի տնտեսագիտության և իրավունքի համալսարանում բացվել է «Ալֆրեդ Նոբելի մոլորակ» հուշարձանը։ Հինգ մետր բարձրություն ունեցող հուշարձանը ներառում է երեք մետր տրամագծով խորհրդանշական երկրագունդ, որի վրա կան [[1901 թվական|1901 թվականից]]ից հետո Նոբելյան մրցանակի բոլոր դափնեկիրների (վեց անվանակարգերում) նկարները բրոնզե մեդալների վրա։ Հուշարձանն ստեղծել է կոռոզիայի չենթարկվող մետաղներից, որոնք հիմնականում ստացվել են օգտահան ռազմավարական [[հրթիռ|հրթիռներից]]ներից<ref>[https://www.panoramio.com/photo/27994903?comment_page=1 Monument of the Planet of Alfred Nobel]. Panoramio.com. Retrieved on 2013-07-28.</ref><ref>[http://nobelplanet.org/index.php?option=com_content&view=article&id=3&Itemid=2&lang=en Memorial symbol "Alfred Nobel Planet"]. Nobelplanet.org. Retrieved on 2013-07-28.</ref><ref>[http://duan.edu.ua/ru/nobel_planet_group/alfred_nobel_planet Планета Альфреда Нобеля]</ref>։
 
== Տես նաև ==
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Գիտական մրցանակներ]]
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակ]]
274 277

edits