«Հայաստանի անկախացման գործընթաց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 46.
Հանրապետության պետական-քաղաքական կյանքի կարևոր իրադարձություններից էր պետության հիմնական օրենքի` [[ՀՀ Սահմանադրություն|ՀՀ Սահմանադրության]] ընդունումը: Քանի որ գործող սահմանադրությունը հակասում էր Անկախության մասին հռչակագրի սկզբունքներին, պետք է փոխվեր նախորդ սահմանադրությունը, ուստի անհրաժեշտ էր ունենալ նորը: Այդ նպատակով [[1990]] թվականի [[նոյեմբերի 15]]-ին ստեղծվել էր սահմանադրական հանձնախումբ` նոր սահմանադրության նախագծի մշակման համար: ՀՀ-ի Գերագույն խորհրդի հավանությանը արժանանալուց հետո, դրա մշակված տարբերակը 1995 թվականի հուլիսի 5-ին դրվեց համաժողովրդական հանրաքվեի:
Նոր Սահմանադրությունը թեև ուներ թերություններ, բայց կարևոր երևույթ էր, քանի որ այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքը:
Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ: Բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը, վերանվանվեց [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային ժողով]]: Այն հռչակում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է:
ՀՀ սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ Հանրապետության խորհրդանիշները` [[Հայաստանի դրոշ|դրոշը]], [[Հայաստանի զինանշան|զինանշանը]] և [[Մեր հայրենիք|օրհներգը]]:
 
[[Պատկեր:Republic of Armenia.png|մինի|Հայաստանի Հանրապետության դրոշ]]
[[Պատկեր:ArmeniaHistory.png|մինի|Հայաստանի Հանրապետության զինանշան]]
 
Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ: Բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը, վերանվանվեց [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային ժողով]]: Այն հռչակում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է:
ՀՀ սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ Հանրապետության խորհրդանիշները` [[Հայաստանի դրոշ|դրոշը]], [[Հայաստանի զինանշան|զինանշանը]] և [[Մեր հայրենիք|օրհներգը]]:
Պետական դրոշ ճանաչվեց եռագույնը` [[կարմիր]], [[կապույտ]], [[նարնջագույն]]` հորիզոնական հավասար շերտերով, որն [[Հայաստանի առաջին հանրապետություն|առաջին հանրապետության]] դրոշն էր: Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է [[Արարատ լեռ]]ը` [[Նոյյան տապան]]ով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշաններով, սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Որպես օրհներգ ընդունվեց առաջին հանրապետության պետական հիմնը` «[[Մեր Հայրենիք|Մեր Հայրենիքը]]»:
 
1995 թվականի դեկտեմբերին կատարվեց վարչատարածքային փոփոխություններ և տարածքային նոր միավորումների` մարզերի ու համայնքների հիմնում: Ստեղծվեց 10 մարզ` [[Արագածոտնի մարզ|Արագածոտնի]], [[Շիրակի մարզ|Շիրակի]], [[Սյունիքի մարզ|Սյունիքի]], [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]], [[Լոռու մարզ|Լոռու]], [[Կոտայքի մարզ|Կոտայքի]], [[Արարատի մարզ|Արարատի]], [[Արմավիրի մարզ|Արմավիրի]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց Ձորի]], [[Տավուշի մարզ|Տավուշի]]: Մայրաքաղաք [[Երևան|Երևանը]] նույնպես ստացավ մարզի կարգավիճակ:
 
== Հայոց ազգային բանակի կազմավորումը ==