«Կիմ Յոն Նամ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (9)
չ (մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (9))
 
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
 
'''Կիմ Յոն Նամ''' ([[հանգըլ]]՝ 김영남, [[հանջա]]՝ 金永南, {{ԱԾ}}), [[Կորեա]]յի գլխավոր նահանգապետություն, [[Ճապոնական կայսրություն]], Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պետական և քաղաքական գործիչ, 1978 թվականից՝ Կորեայի աշխատավորական կուսակցության Քաղ բյուրոյի Կենտրոնական կոմիտեի անդամ, 1998 թվականից՝ Կորեայի Ժողովրդական բարձրագույն ժողովի նախագահ։
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Vladimir Putin and Kim Yong-nam (2018-06-14) 02.jpg|right|thumb|300px|Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 2018 թվական]]Ծնվել է 1928 թվականի փետրվարի 4–ին՝ [[Փհենյան]]ում՝ ծառայողի ընտանիքում։ Ստացել է բարձրագույն կրթություն։ Կորեայի աշխատավորական կուսակցության անդամ է 1946 թվականից։
1944-1945 թվականներին եղել է գյուղական դպրոցի ուսուցիչ։ 1946-1952 թվականներին [[Տոմսկ]]ի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանող է եղել, հետո սովորել է [[Ռոստով]]ի պետական համալսարանում։ 1957-1959 թվականներին  [[Կենտրոնական կոմիտե (ԽՄԿԿ)|ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի]] ասպիրանտ։
1963-1967 թվականներին [[ԿԺԴՀ]] արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1967 թվականից կառավարչի տեղակալ, 1972 թվականից՝ Կորեայի աշխատավորական կուսակցության միջազգային բաժնի կառավարիչ։ 1970 թվականից՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտկոմի անդամ, 1974 թվականից՝ կուսակցության բյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի քարտուղար, 1978 թվականից Կորեայի աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի անդամ<ref>[http://en.ce.cn/National/Politics/200410/17/t20041017_2008521.shtml Profile: DPRK’s top legislator Kim Yong Nam]</ref><ref>Известия 28 апреля 1988 г.</ref>, 1983 թվականի դեկտեմբերից մինչև 1998 թվականի սեպտեմբերից [[ԿԺԴՀ]] վարչապետի վարչական խորհրդի տեղակալ, ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար<ref>[http://www.primorsky.ru/press/read/?id=3951&type=releases&rubric=&year=&month=&day=&search=&p= Приморский край и КНДР будут увеличивать совместный товарооборот]</ref>։
1998 թվականի սեպտեմբերի 5–ից զբաղեցրել է ԿԺԴՀ Գլխավոր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, սահմանադրության համաձայն հանդիսացել է պետության բարձրագույն պաշտոնատար անձ։ 2014 թվականի ԿԺԴՀ 13–րդ գումարման խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 9–ին, վերընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և Ազգային ժողովի նախագահ։
ԿԺԴՀ Ազգային ժողովի V-XIII–րդ գումարման պատգամավոր է։
 
== Փաստեր ==
* Հանդիսանում է ժամանակակից պատմության մեջ պետության ամենածեր ղեկավարներից մեկը։
* ԿԺԴՀ ղեկավարների մեջ հանդիսանում է ռեկորդ սահմանած քաղաքական գործիչ, որն այդքան մեծ տարիքում գտնվել է ղեկավար պաշտոնում։
 
274 658

edits