«Իսայաս Աֆևերկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (19)
Տող 5.
 
=== Ապստամբական շարժում ===
Իսայաս Աֆեվերկին ծնվել է 1946 թվականի փետրվարի 2-ին՝ Ասմերայում։ Էթնիկ ծագումով [[տիգրայի]] է<ref name="Коммерсантъ"/>։ 1966 թվականին նա [[Ադիս Աբեբա]]յում թողել է ուսումը և 1967 թվականին անդամագրվել է Էրիթրեայի ազատագրման ճակատին, որը պայքարում էր Եթովպիայից Էրիթրեայի անկախացման համար<ref name="Britannica">{{cite news | title=Isaias Afwerki|publisher=[[Encyclopædia Britannica]]| url=http://www.britannica.com/EBchecked/topic/667783/Isaias-Afwerki| lang=en}}</ref>։ 1968 թվականին Չինաստանում մարտական վերապատրաստում է անցել<ref name="BBC">{{cite news| url=http://news.bbc.co.uk/2/hi/africa/country_profiles/1070813.stm| publisher=BBC|title=Eritrea country profile|date=30 November 2010| lang=en}}</ref>։ 1968 թվականից մինչև 1976 թվականը Աֆեվերկին հանդիսացել է դիվիզիայի հրամանատարի տեղակալն ու քաղաքական կոմիսարը<ref>{{cite news| url=http://www.afdevinfo.com/htmlreports/peo/peo_8212.html| publisher=AfDevInfo |title=Afwerki Isaias| lang=en}}</ref>, 1970 թվականին ղեկավարել է ճակատային հատվածում ապստամբ ջոկատները։ 1970 թվականին նա դարձել է ապստամբական ձախակողմյան շարժման՝ Էրիթրեայի ազատագրման ազգային ճակատի համահիմնադիր<ref name="BBC"/>։ 1977 թվականից օգնություն է ցույց տվել իշխանության եկած հեղափոխական շարժման իր համախոհ գնդապետ Մենգիստ Խայլե Մարիամին։ 1987 թվականին նա ընտրվել է Էրիթրեայի ազատագրման ազգային ճակատի գլխավոր քարտուղար<ref name="Britannica"/>։ Գլխավորել է Եթովպիայից Էրիթրեայի անկախության կռիվը՝ ընդդեմ Խայլե Սելասսի, իսկ հետո՝ Մենգիստ Խայլե Մարիամի կառավարական ուժերի։
 
1991 թվականին Մենգիստի տապալումից հետո Էրիթրեան փաստացի անկախություն է ձեռք բերել։ 1991 թվականի մայիսի 29-ին Աֆեվերկին հայտնել է Էրիտրեայում ժամանակավոր կառավարության ստեղծման մասին<ref name="globalSecurity.org ">{{cite news| url=http://www.globalsecurity.org/military/world/war/eritrea.htm| publisher=GlobalSecurity.org |title=Ethiopia / Eritrea War
| lang=en}}</ref>։
 
=== Էրիթրեայի նախագահ ===
1993 թվականի ապրիլի 23-25-ին Էրիթրեայում տեղի է ունեցել հանրաքվե՝ անկախության վերաբերյալ, որի արդյունքում քվեարկողների 99,83 % արտահայտվել են Եթովպիայից անկախանալու օգտին<ref name="Выборы">{{cite news| url=http://africanelections.tripod.com/er.html| publisher=AFRICAN ELECTIONS DATABASE|title=Elections in Eritrea| lang=en}}</ref>։ Նույն հանրաքվեի արդյունքներով Աֆեվերկին դարձել է նոր պետության ղեկավարը։ Մայիսի 24-ին Իսայաս Աֆեվերկին ընտրվել է անկախ Էրիթրեայի առաջին նախագահ։ Շուտով ընտրվել է սահմանադրական ժողով, որը 1997 թվականին ընդունել է երկրի սահմանադրությունը, սակայն մինչ օրս այդ մարմինն է իրականացնում խորհրդարանի գործառույթները։ Նույն թվականին Աֆեվերկին հետաձգել է նախագահական ընտրությունները, իսկ 2001 թվականին նա փաստացի արգելել է ազգային մամուլի գործունեությունը<ref name="Britannica"/>։ Երկրում ընտրություններ տեղի չեն ունենում։ 2015 թվականի հունիսին ՄԱԿ-ը մեղադրել է Աֆեվերկիին մարդու իրավունքների խախտման մեջ՝ հայտնելով, որ նա «մարդկանց վրա ազդում է կոպտագույն խախտումների միջոցով, որոնք հավասար են մարդկության դեմ հանցագործության»։ «Միջազգային համաներում» կազմակերպությունը համարում է, որ նախագահ Իսայաս Աֆեվերկիի կառավարությունը բանտ է նետել 10 000 քաղաքական բանտարկյալների։ Կազմակերպությունը նաև հաստատել է, որ երկրում լայն տարածում ունեն կտտանքները, պատժի ու հարկադրանքի այլ միջոցները։ Աֆեվերկիի իշխանության ներքո Էրիթրեան դարձել է համաշխարհային շուկայում զենքի վաճառքի խոշորագույն միջնորդներից մեկը<ref>{{cite news | title=Все мировые лидеры| author=Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова|publisher=Журнал «Коммерсантъ Власть»| url=http://www.kommersant.ru/doc/407791?isSearch=True| date= 01.09.2003 | lang=ru}}</ref>։
 
==== Եթովպա-էրիթրեական պատերազմ ====
Տող 30.
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Աֆեվերկի, Իսայաս}}