«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (11)
Տող 61.
{{հիմնական|Հայ-պարթևական պատերազմ}}
 
Արդյունավետ ռազմական բարեփոխումներից հետո, [[Մ.թ.ա. 87|մ․թ․ա․ 87 թվականին]], [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] զորախմբերը սկսում են ասպատակել [[Պարթևստան]]ի սահմանները։ Ոչ վաղ անցյալում [[Եկբատան]]ում բռնկված գժտությունների և առճակատումների արդյունքում [[Միհրդատ Բ Պարթև]]ը մահացել էր և երկիրը ժառանգել էր «թուլամորթ» (այսպես են բնորոշել վերջինիս պարսիկ պատմիչները) արքա [[Գոդերձ Ա|Գոդերձը]]՝ [[Հրահատ Ա|Հրահատ Ա Արշակունու]] որդին<ref>{{Cite web|url=http://www.the-persians.co.uk/parthia2.htm|title=Իրան՝ աշխարհի առաջին գերտերությունը|last=|first=|date=|website=www.the-persians.co.uk|publisher=|accessdate=2019-06-05}}</ref>։ Այդ երկրում տիրում էր ներքաղաքական ծանր ճգնաժամ, որն էլ նպաստավոր նախապայման էր Տիգրանի համար։ Վերջինս դեռևս մ․թ․ա․ 91 թվականին [[Բաբելոն]]ում իրեն հռչակել էր «պարթևների արքայից արքա» և նպատակ ուներ բռնազավթել բացարձակ իշխանությունը։ Աշխարհաքաղաքական նման իրավիճակում էլ սկսվում է Տիգրան Բ-ի [[Հայ-պարթևական պատերազմ|Պարթևական մեծ արշավանքը]]։ Կա վարկած, որ երբ օգոստոս ամսին՝ երբ Տիգրանյան բանակը շարժվում էր Պարթևստանի ուղղությամբ, հայոց երկնակամարում առկայծում է [[Հալլեյի գիսաստղ|«Հալեյի գիսաստղը»]], որը այդ ժամանակների պատկերացումներով հաջողության նախանշան էր<ref name=":2">«Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 21-25, - Պարթևական մեծ արշավանքի սկիզբը, գիսաստղի խորհուրդը</ref>։ Հայ քրմերն այս հանգամանքը մեկնաբանում են, որպես հայոց տիրակալի հաջողությունների երկնային համաձայնություն և [[Մեծ Հայք|Մեծ Հայքի աշխարհակալության]] ստեղծման գաղափարի իրագործման կարևոր երաշխիք։ Այս դեպքի առթիվ Տիգրան Բ-ն հատում է մի քանի տասնյակ դրամներ, որոնց վրա արքայի թագին ավանդական ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղի է գտել նաև հաջողության խորհրդանիշ գիսավոր աստղը<ref name=":2" />։
 
Արշավանքի սկզբնամասում հայկական ուժերն ազատագրում են «Յոթանասուն հովիտներ»-ը և ապա հարձակվում հարավային ուղղությամբ՝ դեպի [[Ատրպատական]] և [[Կորդուք]]։ Հպատակ այս թագավորությունների գահակալներ Միհրդատն ու Զարբիենոսը արյունահեղությունից զերծ մնալու համար ընդունում են Տիգրանի իշխանությունը և հաստատվում իրենց պաշտոններում։ Ավելի ուշ Ատրպատականում իշխող Միհրդատ I-ը ամուսնանում է Տիգրանի և [[Կլեոպատրա Պոնտացի|Կլեոպատրա Պոնտացու]] դստրերից մեկի հետ՝ մինչև կյանքի վերջը հավատարիմ մնալով հայոց արքային։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ հայոց այրուձին սլանում է [[Միջագետք]]ի ուղղությամբ․ այնտեղ էին կենտրոնացված Գոդերձի հատընտիր զորախմբերը։ Շուտով Մեծ Հայքի բանակը նվաճում է նաև «մնացյալ Միջագետքը» և որպես թիրախակետ ընտրում մարերի երկիրը։ [[Մարաստան]]ը համարվում էր պարթևաց երկրի «թագն ու պսակը» և այն մեծ կարևորագույն նշանակություն ուներ թագավորության համար։ Բացի այդ, Մարաստանում էր գտնվում նաև պարթև արքաների ամառային մայրաքաղաք [[Եկբատան]]ը։ Դեպի Եքբատան տանող ճանապարհին հայկական զորքերը պաշարում են Ադրաբանա ամրոցը, որտեղ պահվում էին [[պարթև Արշակունիներ]]ի տոհմական գանձերը։ Տիգրանը կողոպտում է ամրոցը և հիմնահատակ հրկիզում այն։<br />
Տող 104.
| align="center" |Բիբլոսը համարվում է աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Այս շրջանով է թվագրվում Բիբլոսում կառուցված ամենահայտնի ճարտարապետական շինություններից մեկը՝ Բաալի տաճարը։ Հայտնի է նաև, որ քաղաքը հիմնադրել է փյունիկեցիները։
| align="center" |Սիդոնը եղել է հարավային Փյունիկիայի ամենահարուստ և կարևոր նշանակություն ունեցող նավահանգստային քաղաքներից մեկը։ Քաղաքի անվանումն ունեցել է հրեական ծագումնաբանություն։ Ժամանակի ընթացքում մշտապես մրցակցային դիրքի մեջ է եղել Բիբլոսի և Տյուրոսի հետ՝ հավակնելով դառնալ Փյունիկիայի (ներկայիս Լիբանան) «մետրոպոլիսը» (մայր քաղաքը):
| align="center" |Տյուրոսը՝ Լիբանանի ներկայիս Սուր քաղաքը, ամենայն հավանականությամբ առաջացել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում եղել է առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին դարձել է դեպի արևմուտք փյունիկեցիների գաղութաբնակեցման կարևոր կանտրոններից մեկը։
|}
 
Տող 114.
=== Նաբաթեայի և Հրեաստանի նվաճում ===
[[Պատկեր:Տիգրանյան նվաճումների անիմացիա.gif|մինի|273x273փքս|Տիգրան Մեծի աշխարհակալական նվաճումները պատկերող քարտեզ՝ ըստ զբաղեցված տարածքների, կնքված դաշիքնենրի և ամսաթվերի։
----{{legend|#d0b33a|[[Մեծ Հայքի թագավորություն]]}} {{legend|#c5c08f|[[Կապադովկիա]]}} {{legend|#80b7d8|[[Պոնտոսի թագավորություն]]}} {{legend|#ddcb61|[[Պարթևստան]]}}]]
Բազմելով Սելևկյան գահին՝ [[Մեծ Հայք#Տիգրան Մեծ|Տիգրան Մեծի տերությունը]] հարավում սկսում էր անմիջականորեն հարել [[Նաբաթեայի թագավորություն|Նաբաթեայի]] և [[Հուդայի թագավորություն|Հրեաստանի թագավորություններին]]<ref name=":4">{{Cite web|url=https://about-history.com/tigranes-the-great-95-55-bc-king-of-armenia/|title=Tigranes the Great (95–55 BC) – King of Armenia|date=2018-06-28|website=About History|language=en-US|accessdate=2019-06-10}}</ref>։ Վերջիններս հայտնի էին իրենց ակնհայտ հռոմեամետ քաղաքականությամբ և հայոց արքային համարում էին իրենց տերությունների արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգ։ Բացի այդ, Նաբաթեայի թագավոր Արետաս (Հարիթաթ) I-ը չէր հաշտվում հայերի կողմից [[Փյունիկիա]]յի նվաճման հետ և ամեն կերպ ցանկանում էր գրավել Ներքին Ասորիքը (Կոյլե-Սիրիա)՝ [[Դամասկոս]] կենտրոնով։ Նշյալ պայմաններում Մեծ Հայքի արքան գտնվում էր բավականաչափ շահեկան դիրքում, քանզի Փյունիկիայի որոշ բնակավայրերին «ազատ քաղաքների» կարգավիճակ շնորհելուց հետո վերջիններս բարյացակամորեն էին տրամադրվել Տիգրանյան իշխանության նկատմամբ, իսկ Կոյլե-Սիրիայի ենթակա արքա Պտղոմեոս Մեննայոսն ինքնին իր հավատարմության երդումն էր տվել Տիգրան Մեծին։ Մ․թ․ա․ 73 թվականին Հռոմի ներգործությամբ տարածաշրջանային իրադրությունը ծայրահեղ սրվում է<ref>{{Cite web|url=http://objects-israel-gor.blogspot.com/2016/04/blog-post.html|title=Все это - в Израиле: "Армянский список"|last=Гороховская|first=Элеонора|website=Все это - в Израиле|accessdate=2019-06-10}}</ref>։
 
Տող 176.
 
==== Հայ-հռոմեական հաշտության հետևանքներ ====
[[Արտաշատի պայմանագիր|Արտաշատի պայմանագրի]] կնքմամբ [[Մեծ Հայքի թագավորություն]]ը պահպանում է իր լիակատար անկախությունը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները՝ դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց [[Գնեոս Պոմպեոս]]ը [[Արտաշատի պայմանագիր|Տիգրանի հետ կնքած հաշտությունից]] հետո մտադիր չէր նպաստել [[Պարթևաստան|Պարթևական տերության]] ուժեղացմանը, քանզի արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Հայքի «արքայից արքային»։ Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ էր [[Տիգրան Կրտսեր]]ը, քանզի նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված [[Ծոփք]]ի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ նա ընդվզում է Պոմպեոսի դեմ և վիրավորում նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամ վերջինս ձերբակալվում է և ընտանիքի հետ գերեվարվում Հռոմ։ Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողանում է Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64-ին Մեծ Հայքին վերադարձնել [[Կորդուք]]ն ու [[Հայոց Միջագետք|Հյուսիսային Միջագետքը]]։ Պոմպեոսն անգամ ճանաչում է Տիգրան Մեծի արքայից արքա տիտղոսը։
 
== Կյանքի վերջին տարիներ ==
Տող 197.
=== Պետական կարգ ===
[[Պատկեր:Political system of Great Armenia by Tigranes the Great.png|աջից|frameless|395x395փքս]]
Տիգրան Մեծը բացի իր ռազմական հաջողություններից, [[Հայոց պատմություն|հայոց պատմության]] մեջ նշանավորվել է նաև որպես պետականակերտ գործիչ և հմուտ [[դիվանագետ]]։ Իր [[Տիգրան Մեծ#Աշխարհակալական նվաճումներ|աշխարհակալական նվաճումներից]] հետո, նա ձեռնամուխ է լինում ամուր և [[Պետական կարգ|կենտրոնացված պետական համակարգի]] ստեղծմանը, որը բեկումնային նշանակություն է ունենում [[Մեծ Հայք]]ի համար և իր կիրառական նշանակությունը պահպանում հարյուրավոր տարիներ՝ ընդհուպ մինչև [[Արշակունյաց թագավորություն|Արշակունյաց թագավորության]] անկումը (5-րդ դար): [[Արտաշեսյանների թագավորություն|Մեծ Հայքի Տիգրանյան թագավորությունը]] [[Հելլենականություն|հելլենիստական]] տիպի [[բացարձակ միապետություն]] էր, որտեղ անսահմանափակ իրավունքներ և բացառիկ հնարավորություններ ուներ միապետը։ Երկրի կառավարման համակարգում իր ուրույն դերն ուներ բարձրագույն խորհրդակցական մարմինը՝ [[աշխարհաժողով]]ը։ Աշխարհաժողովում քննարկվում էին համապետական նշանակություն ունեցող կարևորագույն հարցեր, մշակվում և հաստատվում են ընդհանուր, համապարտադիր կանոններ և ընթացակարգեր։ Բացառիկ դեպքերում կարող էր գումարվել նաև արտակարգ աշխարհաժողով՝ հոգևոր առաջնորդի ընտրության, քաղաքական ճգնաժամային կացությունների կամ հանդիսավոր արարողությունների կապակցությամբ։
 
Աշխարհաժողովին մասնակցում էին [[բդեշխ]]ները, [[Նախարարական Հայք|նախարարները]], հոգևորականության վերնախավը, ազատները, երբեմն նաև [[շինական]]ներն ու [[ռամիկ]]ները։ Հոգևոր իշխանությունը պատկանում էր Մեծ Հայքի գերագույն քրմին, որը հանդիսանում էր նաև երկրի գերագույն դատավորը։ Հայոց թագավորության քուրմը հոգևոր ծիսակարգերից և [[արդարադատություն]]ից բացի ստանձնում էր նաև [[Կրթություն|կրթական գործի]] քարոզչության և կազմակերպման գործը։ Թագավորը երկիրը կառավարում էր արքունի [[գործակալություն]]ների միջոցով, որոնք պատասխանատու էին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտների համար։ Տիգրան Մեծի համակարգում գործող գործակալություններն էին [[հազարապետություն]]ը, [[մարդպետություն]]ը, [[թագադիր ասպետություն]]ը, [[սպարապետություն]]ը, [[մաղխազություն]]ը և այլն։ Արքան նշանակում էր նաև քաղաքների կառավարիչներ, մատռվակապետ և սուրհանդակապետ։
 
Տիգրան Մեծը բավականին զիջումնային միջոցառումներ էր իրականացնում նվաճված երկրները կառավարելու համար։ Գրավյալ տարածքներն ունեին ներքին ինքնավարություն (ինչի մասին վկայում է «ազատ քաղաքների» ինստիտուտի կիրառելիությունը) և սեփական դրամը հատելու իրավունք։ Եթե նվաճյալ երկրի արքան ճանաչում էր Տիգրանի գերիշխանությունը՝ շարունակում էր գահակալել, իսկ հակառակ դեպքում՝ գահընկեց լինում և նույնիսկ որոշ դեպքերում՝ դատապարտվում մահվան։ Այսպիսով, Հայքի «արքայից արքան» ստիպված է լինում [[Ծոփք]]ում գահակալ նշանակել Մերուժանին, [[Ասորիք]]ում՝ Բագադատեսին, իսկ [[Հայոց Միջագետք|Հյուսիսային Միջագետքում]]՝ իր եղբորը՝ [[Արտաշեսյաններ|Արտաշեսյանների թագավորական տոհմից]] սերվող Գուրասին։
Տող 265.
 
=== Գրավոր մշակույթ ===
Հնագույն աղբյուրները հավաստում են այն մասին, որ Տիգրան Մեծի օրոք [[Մեծ Հայքի թագավորություն]]ում լայնորեն տարածված է եղել [[հունական գիր]]ն ու [[Հունական գրականություն|գրականությունը]]։ Հունարենով են ստեղծագործել և պատմական դեպքերն ու իրադարձությունները գրի առել ժամանակաշրջանի առաջադեմ մարդիկ։ Հունարենը տարածված է եղել հասարակության ավելի ստորին օղակի մի ստվար զանգվածի շրջանում ևս։ [[Մովսես Խորենացի]]ն հավաստում է, որ արքայազն Տիգրանը՝ ապագա «արքայից արքան», դեռևս պատանեկան տարիքում ստացել է [[Հելլենիզմ|հելլենիստական կրթություն]] և փայլուն տիրապետել է [[հունարեն]]ին։ Հայտնի է, որ Տիգրանի որդին՝ ապագա արքա Արտավազդը, հունարենով գրել է ճառեր, բանաստեղծություններ և ողբերգություններ։ Տիգրան Մեծի պատվերով Հայքի արքունիքում է ստեղծագործել հին հույն հռետոր [[Մետրոդորոս Սկեպսացի]]ն, ով բացի արքունական գրագրության գործերի, ծառայել է նաև որպես խորհրդական և դեսպան։ [[Հայոց պատմություն|Հայոց պատմության]] մեջ [[Մետրոդորոս Սկեպսացի]]ն բացառապես հայտնի է անտիկ հեղինակների մոտ հիշատակվող տեղեկություններով, «արքայից արքայի» հետ ունեցած շփումներով հետ, ինչպես նաև հիշատակմամբ, որ վերջինս հեղինակել է անհետ կորած «Տիգրանի պատմությունը» գիրքը<ref>Strabo, Geography, Bk. XIII, Ch.1, 55 (English translation in edition ed. by H.C. Hamilton, Esq., W. Falconer, M.A.) Strabo is an important source for information on Metrodorus, as he was a near-contemporary (writing approximately 70 years after the time of Metrodorus) and a native of Amasya, the old capitol of the Pontic kings.</ref>։ Նրա կյանքի ու կենսագործունեության մասին մնացել են շատ սուղ ու ոչ միանշանակ հիշատակումներ անտիկ շրջանի այլ կենսագիրների ու պատմաբանների մոտ, ինչպես օրինակ [[Պլուտարքոս]]ի, [[Ստրաբոն]]ի, [[Պուբլիուս Օվիդիուս Նասո]]ի, ինչպես նաև այլ հեղինակների մոտ։
 
Հռոմեացի հեղինակները սակայն Մետրոդորոսի մահվան մեջ մեղադրել են Տիգրան Բ-ին։ Մասնավորապես, Պլուտարքոսը գրել է․{{քաղվածք|Տիգրանը այս պատմեց Միհրադատին և մեղադրեց նրան, չմտածելով, որ դրանով վտանգում է Մետրոդորոսին։ Եվ սա իսկույն ևեթ սպանվեց... Տիգրանը զղջաց, բայց մտածեց, որ ինքը չէ Մետրոդորոսի դժբախտության միակ պատճառը, քանզի այդ բանի խթան է հանդիսացել նաև Միհրդատի ատելությունը նրա նկատմամբ... սրա դիակը Տիգրանը մեծ շուքով թաղել տվեց, նա ոչ մի ծախս չխնայեց մեռածի համար, որին կենդանության ժամանակ ինքը մատնել էր։|Պլուտարքոս, հռոմեացի պատմիչ}}Ամենայն հավանականությամբ Տիգրան Մեծի արքունիքում է ստեղծագործել նաև Ամֆիկրատես Աթենացին, ում «Մեծ մարդկանց մասին» պատմակենսագրական աշխատության գլուխներից մեկը նվիրված է եղել Արտաշեսյան հայոց հզորագույն գահակալին։
Տող 274.
{{Հատված|Վերնագիր=Պլուտարքոսը՝ հին հայկական թատրոնի մասին|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Հայքի Տիգրան արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի (Ասորիքի) հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում․․․ Տեղեկանալով, որ քաղաքում կային մեծ թվով դերասաններ, որոնց Տիգրանը ամեն կողմից հրավիրել էր իր կառուցած թատրոնի հանդիսավոր բացմանը, Լուկուլլոսն օգտագործեց նրանց՝ ի պատիվ իր հաղթանակի կազմակերպված խաղերում և հանդիսություններում։|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=210px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#eeeeee|Առանց ընդհատումների=}}[[Մ.թ.ա. 1-ին դար|Մ․թ․ա․ 1-ին դարում]]՝ [[Հելլենականության դարաշրջան|հելլենիզմի ծաղկման շրջանում]], [[Մեծ Հայք]]ում վերելք է ապրում [[Թատրոն|թատերական արվեստը]]։ Հայաստան են գալիս բազմաթիվ դերասաններ աշխարհի տարբեր ծեգերից՝ [[Հունաստան]]ից, [[Մակեդոնիա (Հունաստան)|Մակեդոնիայից]], [[Կոմմագենե]]ից, [[Եգիպտոս]]ից և [[Ասորիք]]ից։ [[Մեծ Հայք|Տիգրանյան Հայքում]] [[Հին շրջանի հայկական թատրոն|թատրոնների և թատերական արվեստի զարգացման և տարածվածության]] մասին վկայում են հռոմեական մատենագրությունները, մասնավորապես՝ [[Պլուտարքոս]]ի վկայությունները [[Հին շրջանի հայկական մշակույթ|Հին Հայաստանի մշակույթի]] կապակցությամբ։ Ըստ Պլուտարքոսի՝ թատրոններ եղել են [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատում]] և [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտում]]<ref>{{Cite web|url=https://blognews.am/arm/news/563347/inchpisinn-er-tatrony-hin-hayastanum-ev-ovqer-ein-ayn-yndunum.html|title=Ինչպիսինն էր թատրոնը Հին Հայաստանում, և ովքեր էին այն ընդունում - BlogNews.am|website=blognews.am|language=hy|accessdate=2019-06-10}}</ref>։
 
Տիգրան Մեծի օրոք հինաշխարհյան շրջանում իր շքեղության գագաթնակետին է հասել հայկական ճարտարապետությունը։ Մեծ քանակությամբ կենցաղամշակութային նմուշներ են հայտնաբերվել Տիգրան Բ-ի ժամանակաշրջանի հնագիտական հուշարձաններից՝ [[Արտաշատ]]ից, [[Գառնի (գյուղ)|Գառնուց]], [[Սիսիան]]ից, [[Արցախի Հանրապետություն|Արցախից]] և այլն։ Հռոմեացի պատմիչները վկայում են հայոց քաղաքամայր-ոստանների շքեղության և լիության մասին։
 
Հայաստանում հելլենիստական դարաշրջանի պերճանքի առարկաները տարբեր կերպ են բնութագրվել պատմագիրների աչքերով։ [[Մովսես Խորենացի|Խորենացին]] վկայում է, թե Տիգրանի օրոք ոսկյա ու արծաթյա իրերն ու զարդերը, պատվական քարերը, գույնզգույն զգեստները կանանց ու տղամարդկանց համար հավասարապես բազմացել էին, որոնց շնորհիվ ''«...տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն էլ այն ժամանակի համեմատ դյուցազունների էին նմանվում»''։ Ըստ [[Ապպիանոս]]ի, երբ հռոմեացիք հաղթում են, ճակատամարտում ընկած Հայքի պահապան զինվորների վրա հայտնաբերվում են ապարանջաններ ու վզնոցներ, բայց զորավարը արգելում է դրանց կողոպտումը։
Տող 299.
[[Պատկեր:Statue_of_Armenian_king_Tigran_the_Great2.JPG|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Statue_of_Armenian_king_Tigran_the_Great2.JPG|մինի|275x275փքս|[[Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք)|Տիգրան Մեծի հուշարձանը]] [[Երևան]]ի [[Նոր Նորք վարչական շրջան]]ում՝ համանուն այգու տարածքում։]]
[[Հայ ժողովուրդ]]ը դարեր շարունակ իր [[Բանահյուսություն|բանավոր ստեղծագործություններում]] պահպանել է Տիգրան Մեծի կերպարը։ Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները։ Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց [[Մովսես Խորենացի]]ն գրի է առել [[Բանահյուսություն|ժողովրդական բանահյուսության]] այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին։ Տիգրանի ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են ''«մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»''<ref>{{Cite web|url=http://www.encyclopedia.am/pages.php?hId=1304|title=«Մեծագույն թագավոր, որ տիրում էր մեծ փառքով»|last=|first=|date=|website=www.encyclopedia.am|publisher=|accessdate=2019-06-10}}</ref>։ Հայ նշանավոր պատմաբան [[Նիկողայոս Ադոնց]]ը բնութագրել է Տիգրան Բ-ին. ''«Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»''<ref>{{Cite web|url=https://armhistory.do.am/publ/hayastany-39_hin_shrjanowm/haykakan_ashxarhakal_terowt-39-yowny-39/tigran_mec'y'_jhoghovrdi_hishoghowt'yan_mej/18-1-0-60|title=Տիգրան Մեծը ժողովրդի հիշողության մեջ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>։ Տիգրան Մեծի թեմային տարբեր ժամանակներում անդրադարձել են բազում հայ գրողներ։ Տիգրան Մեծին նվիրված գեղարվեստական գործերից արժե հիշատակել [[Հովհաննես Շիրազ]]ի «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը» պոեմը<ref>{{Cite web|url=http://www.grakantert.am/archives/6057|title=ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ ԵՐԵՎՈՒՅԹԸ (Չուշացող գրախոսություն Սամվել Մուրադյանի հետազոտության առթիվ) / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ {{!}} Գրական Թերթ|language=hy-AM|accessdate=2019-06-10}}</ref>, [[Խաչիկ Դաշտենց]]ի «Տիգրան Մեծ» չափածո դրաման<ref>{{Cite web|url=https://newinfo.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%ad%d5%a1%d5%b9%d5%ab%d5%af-%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a5%d5%b6%d6%81%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab-%d6%85%d6%80%d5%b6-%d5%a7/karapet-nf020/|title=Այսօր Խաչիկ Դաշտենցի հիշատակի օրն է|last=Հակոբյան|first=Newinfo-Կարապետ|date=2019-03-09|language=hy|accessdate=2019-06-10}}</ref>, [[Պերճ Զեյթունցյան]]ի «Աստծո 12 օրը» դրաման<ref>{{Cite web|url=http://www.grakantert.am/archives/3338|title=ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ – 75 {{!}} Գրական Թերթ|language=hy-AM|accessdate=2019-06-10}}</ref>, [[Հայկ Խաչատրյան]]ի «Տիգրան Մեծ» պատմավեպը<ref>{{Cite web|url=http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=6694#.V5hXMtlkjIU|title=ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ - Հայկ Խաչատրյան - ABCD.AM|website=www.abcd.am|language=en|accessdate=2019-06-10}}</ref> և այլն: Եվրոպացի կոմպոզիտորները Տիգրան Մեծի մասին գրել են 23 օպերա<ref>{{Cite web|url=http://www.panarmenian.net/arm/details/212678/|title=Տիգրան Մեծը և եվրոպական օպերան
Հայոց արքան եվրոպական մշակույթում|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>, որոնք բեմադրվել են [[Արևմտյան Եվրոպա|Եվրոպայի]] ամենաքաղաքակիրթ քաղաքների թատրոններում՝ [[Թուրին]]ում, [[Վենետիկ]]ում, [[Վիեննա]]յում, [[Լոնդոն]]ում, [[Փարիզ]]ում և այլուր։
 
[[Հայաստան]]ում արքայի պատվին անվանակոչված է Երևանի քաղաքային նշանակության փողոցներից մեկը՝ [[Տիգրան Մեծի պողոտա (Երևան)|Տիգրան Մեծի պողոտան]]<ref>{{Cite web|url=https://www.yerevan.am/edfiles/files/avagani%2028.11/1.pdf|title=Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցներ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>, որը սկվում է [[Հանրապետության հրապարակ (Երևան)|Հանրապետության հրապարակից]] և ավարտվում [[Սասունցի Դավթի հրապարակ (Երևան)|Սասունցի Դավթի հրապարակում]]։ 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանվել է [[Տիգրան Մեծի շքանշան|«Տիգրան Մեծի պատվո շքանշան»]]<ref>{{Cite web|url=https://www.president.am/hy/orders/9/|title=Հայաստանի Հանրապետության շքանշանները - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=www.president.am|language=hy|accessdate=2019-06-10}}</ref>։ «Արքայից արքայի» քարակերտ արձաններ տեղադրվել են ինչպես [[Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք)|մայրաքաղաք Երևանում]]<ref>{{Cite web|url=http://www.myyerevan.am/am/sights/monuments|title=Հուշարձաններ Երևան քաղաքում|website=www.myyerevan.am|accessdate=2019-06-10}}</ref> (այդ թվում՝ [[Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, ՀՀ նախագահի նստավայր)|նախագահական նստավայրի]] դիմաց), այնպես էլ [[Տիգրան Մեծի հուշարձան (Վաղարշապատ)|Վաղարշապատում]] և [[Արտաշատ]]ում։
Տող 315.
* Ադոնց Ն․, Տիգրան Մեծ․ Ուսումնասիրություններ, Եր․, 2010
* Առաքելյան Բ․, Հին Արտաշատ, Եր․, 1975
* Ասորեստան Հ․Յ․, Քաղաքական վերաբերութիւններ ըմդմէջ Հայաստանի եւ Հռովմայ 190-էն ն․Ք․ մինչև 428 յ․Ք․, Վենետիկ, 1912
* Զարյան Ա․, Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության, Եր․, 1966
* Էլչիբեկյան Ժ․, Հայաստանը և Սելևկյանները, Եր․, 1979