«Վահանանց պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6637355 խմբագրումը, որի հեղինակն է՝ Roobenstein (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 21.
}}
{{Հայոց պատմություն}}
'''Վահանանց պատերազմ''', [[481]]-[[484 թվական]]ներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր [[Սասանյան Պարսկաստան]]ի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: [[Մարզպանական Հայաստան|Հայաստան]]ում հայրենասիրական ուժերը միավորվել էին [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] շուրջ, որը [[Վարդան Մամիկոնյան]]ի եղբոր՝ Հմայակի որդին էր: Այդ ժամանակ [[Մարզպանական Հայաստան|Հայաստան]]ի կաթողիկոսը [[Գյուտ Ա Արահեզացի|Գյուտն]] էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է [[Հովհաննես Ա Մանդակունի]]ն:
 
[[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստանը]] այդ ժամանակ [[Միջին Ասիա]]յում զբաղված էր [[հոներ]]ի դեմ պատերազմով, այդ պատճառով [[Պերոզ]]ը նախընտրում էր ընդհատակյա կերպով աջակցել կրոնափոխությունը, քանի որ բացահայտ աջակցումը կբերեր նոր ապստամբության, որին դիմագրավելը այդ շրջանում անհնար էր:
 
Արևելյան [[Վիրք|Վրաստանում]] [[Վախթանգ Գորգասալ]] թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից արքայի դրածո բդեշխ [[Վազգեն բդեշխ|Վազգենին]], որը նաև [[Վարդան Մամիկոնյան]]ի փեսան էր: Վազգենը ուրացել էր [[քրիստոնեություն]]ը և կրոնափոխ եղել, ապա փորձել էր ստիպել, որ [[Վարդան Մամիկոնյան|Վարդանի]] աղջիկը՝ [[Շուշանիկ]]ը, նույնպես ուրանա, բայց [[Շուշանիկ]]ը, դիմանալով մի շարք տանջանքների, չէր ուրացել [[քրիստոնեություն]]ը և մարտիրոսվել էր: Նա [[վրաց ուղղափառ եկեղեցի|վրաց ուղղափառ]] և [[Հայհայ առաքելական եկեղեցի|հայ առաքելական եկեղեցիների]]ների կողմից դասվել է սրբերի շարքին:
 
[[Վախթանգ Գորգասալ|Վախթանգի]] կողմից [[Վազգեն բդեշխ|Վազգենի]] սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն: [[481 թվական]]ին հայ նախարարները [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] առաջնորդությամբ հավաքվում են [[Շիրակ (գավառ)|Շիրակ]] գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում [[Ակոռիի ճակատամարտ (481)|Ակոռիի]], ՆԵրսեհապատի, [[Ճարմանայի ճակատամարտ|Ճարմանայի]] և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում [[484 թվական]]ին [[Նվարսակ]] գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է [[Նվարսակի պայմանագիր|պայմանագիր]]: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: [[485 թվական]]ին Վահան Մամիկոնյանը մեկնում է [[Տիզբոն]] և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները:
 
Վահանանց ապստամբությունը ունեցավ շատ կարևոր դեր հայոց ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում:
Տող 33.
== Նախապատմություն ==
[[Պատկեր:YazdegerdIICroppedCoinHistoryofIran.jpg|մինի|ձախից|240x240px|Հազկերտ Բ արքան իր հատած մետաղադրամի վրա]]
[[Վարդանանց պատերազմ]]ին հաջորդած դատավարությունից և իշխանների աքսորից հետո՝ [[455 թվական]]ին, [[Հազկերտ Բ|Հազկերտ]] արքան ազատ է արձակում իր մոտ պատանդ պահված նշանավոր [[Աշուշա Բդեշխ|Աշուշա բդեշխին]], սակայն նա միանգամից չի վերադառնում իր հայրենի [[Գուգարք նահանգ|Գուգարք]], այլ փորձում է գլուխ բերել մի դժվար գործ: Նա կաշառում է մի շարք նշանավոր պարսիկների, խնդրում է [[Հազկերտ Բ|Հազկերտին]] ազատ արձակել [[Վարդան Մամիկոնյան]]ի եղբոր՝ Հմայակ Մամիկոնյանի 3 որդիներին՝ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահանին]], Վասակին և Արտաշեսին: Դժվարությամբ, բայց Հազկերտը թույլատրում է նրան իր հետ տանել Մամիկոնյան իշխանի երեք որդիներին: Նրա ջանքերով ազատ են արձակվում նաև Արշավիր Կամսարականի երկու որդիները՝ Ներսեհը և Հրահատը:
 
Ե՛վ [[Մամիկոնյաններ]]ի, և՛ [[Կամսարականներ]]ի հետ [[Աշուշա Բդեշխ|Աշուշա բդեշխը]] ուներ բարեկամական կապեր: Աշուշան և [[Վարդան Մամիկոնյան]]ը խնամիներ էին: Վարդանի աղջիկը՝ [[Շուշանիկ]]ը, ամուսնացել էր Աշուշայի որդու՝ [[Վազգեն բդեշխ|Վազգենի]] հետ: Բացի այդ Համայակ Մամիկոնյնաի կին Ձվիկը և Աշուշայի կին [[Անուշվռամ Արծրունի|Անուշվռամը]] քույրեր էին: Իսկ Արշավիր Կամսարականը Վարդանի փեսան էր<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=103}}</ref>:
Տող 54.
{{Տոհմածառ/ավարտ}}
{{ahnentafel bottom}}
 
 
=== Գյուտ կաթողիկոսի գործունեությունը ===
 
[[Մովսես Ա Մանազկերտցի|Մովսես կաթողիկոսի]] մահից հետո կաթողիկոսական աթոռին է նստում [[Գյուտ Ա Արահեզացի|Գյուտ կաթողիկոսը]], որը [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցի]] աշակերտներից էր և հարում էր [[Մարզպանական Հայաստան|Հայաստանի]] բյուզանդասեր կուսակցությանը: Նրա կաթողիկոս դառնալը պարսկամետ կուսակցության և [[Պերոզ]] արքայի պարտությունն էր<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=105}}</ref>:
 
Ըստ [[Կաղանկատվացի Մ.|Կաղանկատվացու]]՝ [[Գյուտ Ա Արահեզացի|Գյուտ կաթողիկոսը]] [[Աղվանից մարզպանություն|Աղվանքի]] Վաչե թագավորին շնորհավորական և հիացական մի նամակ է ուղարկել, որում նրան շնորհավորում էր պարսկական բանակի դեմ տարած հաջողությունների համար<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=106}}</ref>:
Տող 64 ⟶ 63՝
Գյուտ կաթողիկոսը և հայոց բյուզանդասեր կուսակցությունը իրենց հայացքները նորից ուղղում են դեպի կրոնական [[Բյուզանդիա]]: Կաթողիկոսը նամակներ է գրում Լևոն Ա Մակելլոսին, որն անգամ օգնության խոստումներ է տալիս կաթողիկոսին, սակայն տարբեր պատճառներով հետաձգում էր իրականացնել իր խոստումները: Գյուտը քայլեր է ձեռնարկում կրոնափոխության համակարգը վերացնելու համար: Այս ոլորտում նրա գլխավոր հակառակորդը [[Գադիշո Խորխոռունի]]ն էր, որն էլ, իմանալով Գյուտի քայլերի մասին, անմիջապես մեկնում է [[Տիզբոն]] և գանգատվում [[Պերոզ]] արքային: Նա պատմում է, որ իր մոտ եկած և կրոնափոխության ցանկություն ցույց տված նախարարներին Գյուտը կանչում էր իր մոտ և համոզում նրանց հրաժարվել կրոնափոխությունից: Նաև պատմում է հայ-բյուզանդական կապի մասին:
 
Գյուտը ստիպված էր մեկնել [[Տիզբոն]] և ներկայանալ արքային: Պերոզը Գյուտից հարցուփորձ է անում Վզատվշնասպի միջոցով: Գյուտը ասում է, որ ամեն ինչ չէ, որ սուտ է Գադիշոյի պատմածներում, սակայն հերքում է որևէ հայ-բյուզանդական ռազմական դաշինք: Սակայն Պերոզը թերահավատորեն է վերաբերում նրա ասածներին և փիլոնազուրկ է անում նրան, արգելափակում պալատում: Որոշ ժամանակ անց Գյուտը վերադառնում է [[Մարզպանական Հայաստան|Հայաստան]] և կյանքի վերջի տարիները անցկացնում [[Վանանդ (գավառ)|Վանանդ գավառում]], որտեղ էլ [[478 թվական]]ին մահանում է<ref name="«Հայաստան» հրատարակչություն">{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=107}}</ref>:
 
== Ապստամբություն ==
=== Նախորդող դեպքեր===
 
[[Մարզպանական Հայաստան|Հայաստանում]] գործող պարսկասեր կուսակցությունը անընդհատ [[Պերոզ]]ին զեկուցում էր, որ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]] «անհնար է չապստամբի»: Այդ պատճառով Վահան Մամիկոնյանը ստիպված էր մեկնել [[Տիզբոն]], ներկայանալ արքային և ընդունել [[զրադաշտականություն]], որպեսզի ազատվի կասկածանքներից<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publishername="«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=107}}<"/ref>: [[Պերոզ]] արքան նրան է հանձնում ոսկեհատ կոչումը՝ ավելի շատ նրան փորձելու համար: Նրան օգնական է կարգվում մի սիրիացի, որի անունը Վրիվ էր: Նա միանգամից սկսում է մատնություններ անել և պարսից արքունիքին հայտնել, որ Վահանը հավաքում է ամբողջ ոսկին և պահում իր մոտ, որպեսզի նոր դաշանկիցներ հավաքագրի և ապստամբություն սկսի: Իմանալով, որ իր դեմ մատնություններ են արվում, Վահան Մամիկոնյանը հավաքում է ամբողջ հավաքված ոսկին և տանում պարսից արքունիք: Նա իր վրայից կասկածները հանելու համար ասում է.
 
{{քաղվածք|Ասենք՝ ես այդքան հիմար եմ, բայց մի՞թե կույր էլ եմ, որ չտեսնեմ Արյաց ամբողջ ուժը, ապստամբել նրա դեմ ինչո՞վ կարող եմ, որ չունեմ նույնիսկ մի խոհարար ծառա և երկու կամ երեք պատանիների անգամ տեր չեմ:|}}
Տող 77 ⟶ 76՝
Նա բացատրում է նաև, որ եթե ուզենար ապստամբել, ինչու պետք է այսքան ոսկին բերեր և հանձներ Պերոզին: Պերոզը հավատում է նրան, բայց պատանդ է պահում Վահանի եղբորը՝ [[Վարդ Մամիկոնյան|Վարդին]], իսկ Վահանը վերադառնում է [[Մարզպանական Հայաստան|Հայաստան]], որպեսզի շարունակի իր պաշտոնը:
 
Արտաքին պայմանները նույնպես բարեհաջող էին ապստամբելու համար: Պերոզի և [[հեփթաղներ]]ի միջև գժտություն է ընկնում, և Պերոզը ստիպված էր պատերազմներ մղել հեփթաղների անապատներում, որը հյուծում էր պարսկական զորքին: Պերոզը մի անգամ նույնիսկ ընկնում է թշնամիների ձեռքը, և ազատվելու համար իր Կավատ որդուն երկու տարի պատանդ թողնում նրանց մոտ, ապա մի ահռելի փրկագին վճարում նրան ազատելու համար: [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստանի]] դիրքերի այսպիսի թուլացումը նպաստեց ապստամբության սկսվելուն<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=108}}</ref>:
 
[[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] կաթողիկոսական աթոռը [[Գյուտ Ա Արահեզացի|Գյուտից]] հետո անցավ [[Հովհան Մանդակունի|Հովհան Մանդակունուն]], որը նույնպես շարունակեց Գյուտի գործունեությունը:
 
[[481 թվական]]ին վրաց [[Վախթանգ Գորգասալ|Վախթանգ թագավորը]] սպանում է [[Գուգարք նահանգ|Գուգարաց]] բդեշխ [[Վազգեն բդեշխ|Վազգենին]], որը [[Վարդան Մամիկոնյան]]ի փեսան էր և [[Աշուշա Բդեշխ|Աշուշա բդեշխ]]ի որդին, որը ուրացել էր [[քրիստոնեություն]]ը և ընդունել [[զրադաշտականություն]]: Այս սպանությունը առիթ հանդիսացավ մի ապստամբության, որին միանալու որոշումը հայերը կայացրին Շիրակում: Նրանք երդում են տալիս, որ չեն դավաճանի ազգային ուխտը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=109}}</ref>։
Տող 87 ⟶ 86՝
Երդվյալների շարքում, իհարկե, դավաճան եղավ։ Դավաճանը Ամատունյաց տնից էր՝ Վարազշապուհ անունով մի նախարար։ Նա ամեն ինչ պատմում է Հայստանի մարզպան [[Ատրվշնասպ|Ատրվշնասպ Հողմանդյանին]], որը, վախենալով ապստամբությունից, փախուստի է դիմում և պատսպարվում Անի բերդի հետևում։ Տեսնելով, որ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]] հետապնդում է իրեն՝ նա շարունակում է փախուստը և հասնում մինչև [[Արաքս]], ապա անցնում [[Ատրպատական]]։ [[Ատրվշնասպ]]ին հետապնդելիս հայերի ձեռքն է ընկնում [[Գադիշո Խորխոռունի]]ն, որը պարսկամետ նախարարների պարագլուխն էր։ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]] նրան ձերբակալում է<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=112}}</ref>։
 
[[Հայոց մարզպանություն|Հայաստանում]] կազմվում է հեղափոխական կառավարություն։ Երկրի մարզպան է դառնում [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ ասպետ Բագրատունին]], իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։ Նրանք մտադիր էի անցնել [[Տայք]], որը ապահով ապաստարան էր դեռևս թույլ կառավարության համար, սակայն Ատրվշնասպը Ատրպատականում խառնիճաղանջ զորք է հավաքում և ներխուժում [[Մարզպանական Հայաստան|Հայաստան]]<ref name="ReferenceA">{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=113}}</ref>։
 
==== Ակոռիի ճակատամարտ ====
Տող 96 ⟶ 95՝
[[Ատրվշնասպ]]ի զորքը կազմված էր 7000 զինվորից, իսկ հայկականը՝ 400։ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]] անձամբ չի առաջնորդում զորքը, այլ ուղարկում է իր եղբայր Վասակ Մամիկոնյանին։ Նրանք կարծում էին, որ կհասցնեն հասնել [[Արաքս]] մինչև պարսիկների գետանցումը, որպեսզի նրանց հենց այդ ժամանակ էլ մաս-մաս բռնեն և ոչնչացնեն, սակայն նրանք ուշանում են, և պարսիկները անարգել անցնում են գետը։
 
Վասակ Մամիկոնյանը հասկանում էր, որ անկարելի է բաց դաշտում ճակատամարտ մղել թվապես հայկական զորքից համարյա 17 անգամ մեծ զորքի դեմ, այդ պատճառով նա բռնում է լեռնային դիրք, որը [[Մեծ Մասիս|Մասիսի]] լանջին գտնվող [[Ակոռի|Ակոռի գյուղն]] էր։ Կռվի ժամանակ պարսիկների կողմն է անցնում Գարջույլ Խորխոռունին՝ իր 100 մարդկանցով։ Սակայն մնացած 300 մարտիկները չհուսահատվեցին։ Նրանք վստահ էին, որ ուժը թվաքանակի մեջ չէ։ Այս 300 մարտիկների առաջնորդներն էին Բաբգեն Սյունին, Վասակ Մամիկոնյանը և Կամսարական եղբայրները։ Նրանք այնպիսի բուռն թափով են հարձակվում պարսից զորքի վրա, որ ցրում են այն։ Պատերազմի դաշտում սպանվում են մի շարք պարսիկ մեծամեծներ, որոնց թվում էր նաև մարզպան [[Ատրվշնասպ]]ը, իսկ Գդիհոն Սյունին հազիվ է իրեն ազատում Ատոմի և Առոստոմի ձեռքից<ref>{{Cite book|titlename=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=113}}<"ReferenceA"/ref
 
Առոստոմը իր ձին քշում է [[Դվին]], որպեսզի հայտնի Հայոց աշխարհին ավետիսը, սակայն տեսնում է, որ ամբողջ մայրաքաղաքը սգում է։ Նա իմանում է, որ հայ պարսկասերներից երկուսը՝ Վասակ Ամատունին և Վառգոշ Գնթունին, իրենից շուտ են հասել [[Դվին]] և [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունուն]] ու [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանին]] լուր տվել, որ [[Ակոռի]]ում հայ իշխանները ահավոր պարտություն են կրել և սպանվել են բոլոր նշանավոր հայ իշխանները։ Առոստոմը հասնում է Դվին և բարձր հայտարարում․
Տող 102 ⟶ 101՝
{{քաղվածք|Յաղթեաց զօրութիւն սուրբ խաչին, և միշտ հաղթե։|}}
 
Շուտով Դվին են հասնում նաև հաղթանակած 300 մարտիկները և մասնակցում հաղթական տոնախմբությանը<ref name="ReferenceB">{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=114}}</ref>։
 
==== Ներսեհապատի ճակատամարտ ====
 
Թեև հայերը հաղթեցին [[Ակոռիի ճակատամարտ (481)|Ակոռի ճակատամարտում]], սակայն հայկական կողմը շատ անկազմակերպ էր։ Նրանք օգնություն են խնդրում վրաց արքա [[Վախթանգ Գորգասալ]]ից, ում հիշեցնում են նրա տված խոստումը, որը վերաբերվում էր հոների կողմից օգնությանը։ Վախթանգը [[Հայոց մարզպանություն|Հայաստան]] է ուղարկում 300 հոգուց կազմված զորաջոկատ, որը, սակայն, 1 ամիս էլ չանցած, հետ է կանչվում։ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]] որոշում է օգնություն խնդրել Հայաստանի հարավային նահանգների իշխաններից, որոնք անտարբեր էին մնացել ապստամբությանը։ Նրանք Արծրունյաց, Անձևացյաց, Ռշտունյաց և Մոկաց իշխաններն էին, որոնցից միայն երկուսն են համաձայնվում միանալ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանին]]՝ Հովհան Անձևացին և Ներսեհ Երվանդունին։ Երբ նրանք շարժվում էին դեպի [[Դվին]], նրանց վրա է հարձակվում Հովհան Մոկացին և Սևուկ Անձևացին, որոնք իրենց հույսը դրել էին թվային առավելության վրա, սակայն նրանք պարտություն են կրում, իսկ ապստամբությանը միացած նախարարները հասնում են [[Դվին]]։
 
482 թվականի գարնանը պարսիկները իրենց ուժերը կենտրոնացնում են [[Հեր (գավառ)|Հեր]] և [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառներում։ Ի պատասխան սրան՝ Վահան Մամիկոնյանը իր ուժերը կենտրոնացնում է [[Ավարայրի դաշտ]]ից ոչ հեռու գտնվող Ներսեհապատ գյուղի մոտ<ref>{{Cite book|titlename=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=114}}<"ReferenceB"/ref
 
Ճակատամարտը տեղի է ունենում մայիսին։ Վահան Մամիկոնյանը զորքը բաժանում է 3 մասի․
Տող 129 ⟶ 128՝
[[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]] չի վերադառնում [[Դվին]], այլ մեկնում է [[Տայք|Տայոց աշխարհի]] Մկնառինճ գյուղ, որտեղ էլ սկսվում են հավաքվել ճակատամարտի դասալիք զինվորները։ Վահանի հետ [[Մարզպանական Հայաստան|Հայաստան]] է գալիս նաև պարսիկ զորավար Միհրանը, որը բանակում է [[Բասեն գավառ]]ի Դու գյուղում և իր հետ բերում էր նաև Հրահատ Կամսարականին, ում պահում էր մեծ հսկողության տակ։ Միհրանը փորձում էր երկխոսության միջոցով հարթել ապստամբությունը, սակայն արքունիքից հրաման է ստանում անմիջապես վերադառնալ [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստան]]<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=117}}</ref>։ Միհրանը իր հետ տանում էր նաև Ներսեհ Կամսարականի եղբորը՝ Հրահատին։ Ներսեհը հետապնդում է Միհրանին և փորձում փախցնել իր եղբորը։ Դա նրա մոտ հաջողվում է, սակայն Հազդ Սյունին մնում է Միհրանի մոտ և դատապարտվում մահվան<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=120}}</ref>։
 
Միհրանի հեռանալուց հետո Վահան Մամիկոնյանը հնարավորություն է ստանում վերադառնալ [[Մարզպանական Հայաստան|Հայաստանի]] կենտրոն, որտեղ նրան ապատեղեկատվություն են տալիս և ասում, որ Ճարմանայի դաշտում Սմբատ մարզպանը և Վասակ Մամիկոնյանը չեն զոհվել, այլ վիրավորվել են և հիմա նամակ են ուղարկել և խնդրում են օգնական զորքով գալ [[Վրաց մարզպանություն|Վիրք]] նրանց հետ տանելու համար, քանի որ եթե նրանք միայնակ վերադառնան, նրանց կարող են սպանել։ Վահանը չէր հավատում այս նամակին, սակայն Վասակի և Սահակի կանայք շատ են թախանձում նրան ջոկատ ուղարկել նրանց փնտրելու և նա չի կարողանում մերժել։ Մուշեղ Մամիկոնյանը վերցնում է հայոց զորքի մի ընտիր մաս և մեկնում [[Վրաց մարզպանություն|Վիրք]]՝ գտնելու «վիրավորված» հայ իշխաններին, սակայն երկար ժամանակ փնտրելով՝ նրանց չի գտնում<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=121}}</ref>։
 
[[Պատկեր:Yovhan_Mandakuni.jpg|մինի|ձախից|Հովհան Մանդակունի կաթողիկոս]]
 
Հայ պարսկասեր կուսակցությունը իմաց է տալիս [[Ատրպատական]]ում գտնվող Զառմիհ Հազարավուխտին, որ [[Հայոց մարզպանություն|Հայաստանում]] է մնացել [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] զորքի միայն մի փոքր մասը, և Զառմիհրը, հավաքելով մի մեծ զորք, գալիս է Հայաստան։ Զահմիռը դիրքավորվում է Խոսրովակերտից միչև Ջրվեժ գյուղ։ Վահան Մամիկոնյանը պաշարված դրության մեջ էր, սակայն այս անգամ էլ նա դուրս է գալիս անելանելի իրավիճակից և կտրուկ գրոհով կարողանում է ճեղքել թշնամու շարքերը և անցնել դելները։ Նրանց հետ էր նաև Հովհան կաթողիկոսը, որը ձիուց ընկնում է և կիսամահ վիճակում հազիվ կարողանում է փրկվել և չընկնել թշնամու ձեռքը։ Ճակաըտամարտի ժամանակ զոհվեցին Վահանի երկու հավատարիմ իշխանները՝ Որդի Դիմաքսյանը և Քաջաջ Ամատունին։ Այդ ժամանակ Վրաստանից վերադառնում էր նաև Մուշեղ Մամիկոնյանը, որը տեսնելով դրությունը նույնպես ցրում է իր զորքը և նահանջում արևմտուք։
 
Վահանը նահանջում է Տայոց աշխարհ և անցնում [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] սահմանը, սակայն Հազարավուխտը նույնպես կանգ չի առնում, նա հարձակվում է Շաղագոմ գավառի վրա՝ հույս ունենալով բռնել Վահանին, ինչը նրա մոտ չի ստացվում, սսկայն նա կարողանում է բռնել Հրահատ և Ներսեհ Կամսարականների կանանց։ Հազարավուխտը կարծում էր, որ նրանց միջոցով կարող է իր կողմը գրավել Կամսարական եղբայրներին, սակայն Պերոզից հրաման է ստանում մեկնել Վրաստան և, ոչնչացնելով Վախթանգին՝ ճնշել ապստամբությունը։ Պերոզը Հայաստանի մարզպան է նշանակում Շապուհին, որը շարունակում է Հազարավուխտի գործը և փորձում է իր ձեռքը գցել Կամսարական եղբայրներին, սակայն նույնիսկ այս անձնական դժբախտությունը կարող չեղավ կտրել նրանց ազգային գործից<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=122}}</ref>։
Տող 151 ⟶ 150՝
Վահանը այս պայմանները ուղարկում է պարսից պատվիրակության հետ և պատասխան ստանում, որ Նիխորը համաձայն է պայմանների հետ և հրավիրում է Վահանին անձնական տեսակցության։ Վահանը մեկնում է Արտազ գավառ, սակայն չի մոռանում, որ գործ ունի պարսիկների հետ և պատանդներ է պահանջում։ Պարսիկները պատանդ են հանձնում Ատրպատականի կառավարիչ Բազենին, ապստամբության սկզբին Հայաստանի հազարապետ Վեհ-Վեհնամին և Միհրանի եղբայր Ներշապուհին, իսկ հայերի կողմից պատանդ է հանձնվում նաև Ներսեհ Կամսարականը։ Միայն այս նախազգուշական գործողություններից հետո Վահանը մեկնեց տեսակցության։ Նրա հետ էր մի մեծ շքախումբ, որը, մոտենալով պարսից ճամբարին, մարտական փողեր է հնչեցնում, որը խառնաշփոթ է առաջացնում պարսից շարքերում։ Նիխորը մարդ է ուղարկում Վահանի մոտ, որպեսզի հայտնի նրան, որ պարսից բանակ մուտք գործելիս փողեր կարող են հնչեցնել միայն պարսից հրամանատարները։ Վահանը հայտնում է, որ այդ կարգը իրեն շատ լավ հայտնի է, սակայն քանի որ նա դեռ պարսիկների հպատակը չէ, ապա կարող է չենթարկվել պարսից կարգին<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=127}}</ref>։
 
Բանակցությունները տևում են մի քանի օր, որի ընթացքում Նիխորը անընդհատ սիրաշահում էր Մամիկոնյան իշխանին, իսկ Վահանը կարողանում է նաև վրեժ լուծել հայ պարսկասեր նախարարներից։ Վահանը պահանջում է, որ նրանք չմասնակցեն ճաշկերույթին, այլ ուղղակի դիտողի կարգավիճակում լինեն։
 
Ի վերջո պարսիկները նույնպես առաջ քաշեցին իրենց պայմանը։ Նրանց անհրաժեշտ էր հայոց այրուձին՝ գահակալական կռիվներում հաղթանակ տանելու համար։ Վահանը այս պայմանը անմիջապես կատարեց Դվին վերադառնալուց հետո։ [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստան]] մեկնող հայոց այրուձիի ղեկավար է նշանակվում Վրեն Վանանդեցին, իսկ նրա օգանական՝ զոհված Վասակ Մամիկոնյանի որդի Գրիգորը։ Այս զորաջոկատի միջոցով Վաղարշը կարողացավ հաղթանակ տանել գահակալական կռիվներում և բռնելով Զարեհին՝ մորթել տվեց հրապարակում։
 
Ի վերջո Նվարսակի պայմանագիրը ոչ մի քաղաքական փոփոխություն չբերեց [[Մարզպանական Հայաստան]]ի համար, քանի որ վերականգնվեց հին քաղաքական վիճակը։ Ամեն ինչ կախված էր պարսից արքայի կամքից, ոչ մեկ չէր կարող նրան ասել, թե ում կարող է նա լսել, հավատալ և ում՝ ոչ, և այս ամենը կախված էր կառավարչի անձնական հատկանիշներից<ref name="ReferenceC">{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=128}}</ref>։
 
== Վահան Մամիկոնյանը՝ որպես Հայաստանի մարզպան ==
Տող 161 ⟶ 160՝
[[Պատկեր:Vahan Mamikonian.png|thumb|Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանը|312x312փքս]]
 
485 թվականին, երբ հայոց այրուձին, ամբողջովին իր առաքելությունը կատարած, վերադառնում է [[Մարզպանական Հայաստան|Հայաստան]], [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]] մեկնում է [[Տիզբոն]] և ստանում Հայոց սպարապետի և [[Մամիկոնյաններ|Մամիկոնյան տոհմի]] նահապետության պաշտոնները։ Վաղարշը նորից ընդունում է Նվարսակում ձեռք բերված համաձայնությունները և սիրալիր ընդունելություն ցուցաբերում Վահանի համար։ Կամսարական տոհմի նահապետությունը ստանում է Ներսեհը, սակայն արքան չի ընդունում Արծրունիների համար արված միջնորդությունը՝ ասելով, որ նրանք դեռ պետք է գործով ապացուցեն իրենց հավատարմությունը<ref>{{Cite book|titlename=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=128}}<"ReferenceC"/ref>։ Հայաստանում մարզպան է նշանակվում Անդեկան անունով մի պարսիկ պաշտոնյա։
 
[[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]] վերադառնում է Հայաստան և մեծ պատիվներով մուտք գործում Դվին մայրաքաղաք։ [[Հովհան Մանդակունի|Հովհան Մանդակունին]]ն եկեղեցական մեծ հանդեսով է դիմավորում հայ նշանավոր զորավարին, որը վերականգնել էր հայ ժողովրդի պատիվը, ինչը [[Ավարայրի ճակատամարտ|Ավարայրից]] ի վեր ոտանահարված էր։ Անդեկան մարզպանը շուտով հեռացվում է իր պաշտոնից, քանի որ նրա [[հարեմ]] պահելը լուրջ ծախսեր էր ենթադրում։ Հատուկ հրովարտակով Հայաստանի մարզպան է նշանակվում Վահան Մամիկոնյանը, իսկ Վաղարշը պատճառաբանում էր, որ տեղացի կառավարիչը ավելի լավ է ճանաչում երկրի ներքին կյանքը, վարքերը և բարքերը, իսկ օտարերկրացիները շատ տարիներ պետք է վատնեն այն ըմբռնելու համար։
 
Վահանի մարզպան նշանակվեց 486 թվականին, և այդ իրադարձությունը նշվեց մեծ շուքով։ Տոնախմբությունը տեղի ունեցավ [[Դվին]]ի մայր եկեղեցում, որտեղ Վահանը գնաց երկու ջորիների վրա բարձված պատգարակի մեջ, որը կոչվում էր անդրվարար։ Իսկ [[Հովհան Մանդակունի]] կաթողիկոսը մի երկար ճառ է արտասանում, որը ամբողջությամբ մեջբերվում է [[Փարպեցի|Փարպեցու]] կողմից։ Այս ամենից հետո այլևս ոչ մի տեղ չի հիշատակվում Վահան Մամիկոնյանի անունը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=128-129}}</ref>։
Տող 204 ⟶ 203՝
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
{{Շաբաթվա հոդված նախագծի մասնակից|2019|[[Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 48, 2019 թ.|48-րդ]]}}
 
[[Կատեգորիա:Հայկական մարզպանություն]]
[[Կատեգորիա:Վահանանց պատերազմ]]
[[Կատեգորիա:Հայաստանի պատերազմներ]]