«Սմբատ Ա Նահատակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3)
Տող 25.
| ազգություն = [[հայ]]
}}
'''Սմբատ Ա''' կամ '''Սմբատ Նահատակ''' ({{ԱԾ}}), հայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, [[Աշոտ Ա]]-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է [[890]] թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է [[892]] թվականին։ [[Աշոտ Ա]]-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ [[Աբաս Բագրատունի (սպարապետ)|Աբաս]] սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես [[892]] թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայությունը]]։ը։
 
Սմբատը, շարունակելով հոր գործը, [[893]] թվականին պայմանագիր է կնքում [[Բյուզանդիա]]յի հետ, որտեղ թագավորում էր [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ-ն]]՝ [[Մակեդոնական (Հայկական) դինաստիա|Հայկական (մակեդոնական) արքայատոհմից]]։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված [[Ատրպատական]]ի [[Սաջյան ամիրայություն|Սաջյան ամիրայության]] գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է [[Ատրպատական]]<ref name="Բովանդակության—համար">{{Cite web|url=http://ankakh.com/article/18965/smbat-a|title=ՍՄԲԱՏ Ա
|last=|first=|date=|website=ankakh.com|publisher=|language=hy|accessdate=2019-05-08}}</ref>։
 
[[894]] թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով [[Դվին]] մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ [[Դողսի ճակատամարտ|Ճակատամարտը]] տեղի է ունենում [[Արագածոտն (գավառ)|Արագածոտն գավառի]] [[Դողս|Դողս գյուղում]], որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի [[Գուգարք]], որը գրավվել էր վրացիների կողմից, և վերամիավորում է այն Հայաստանին։ [[899]] թվականին Սմբատը թագադրում է վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն որպես վրաց թագավոր։ Այս քայլով նա փորձում էր Վիրքը ենթարկել հայկական պետության շահերին<ref name="Բովանդակության—համար">< /ref>։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում [[Դվին]]ը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ [[903]] թվականին աբխազները սկսում են ասպատակել [[Գուգարք]]ը և [[Վիրք]]ը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում [[Աբխազաց թագավորություն]], գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ [[Կղարջք|Կղարջքը]]ը և [[Արտահան|Արտահանը]]։ը։
 
Յուսուֆը, տեսնելով, որ չի կարող ռազմական ուժով հաղթել Սմբատին, դիմում է խորամանկության։ Այդ ժամանակ [[Արծրունիներ]]ի և [[Սյունիներ]]ի միջև առաջացել էին ներքին հակասություններ, իսկ Սմբատը խնդիրները լուծել էր ի օգուտ [[Սյունիներ]]ի։ [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկ Արծրունին]] դժգոհ է մնում այդ որոշումից և ապստամբում է։ Յուսուֆն էլ սպասում էր այսպիսի առիթի, որպեսզի երկպառակություն մտցնի հայերի մեջ։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ [[909]] թվականին Յուսուֆը զորքով [[Ատրպատական]]ի կողմից ներխուժում է Հայաստան։ [[Ձկնավաճառի ճակատամարտ|Վճռական ճակատամարտը]] տեղի է [[910]] թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ [[Սևորդիներ|Սևորդյան]] իշխանները դավաճանում են նրան։ Այդ ժամանակ Հայաստանում գտնվող արաբ ամիրաները, որոնք մինչ այդ հարկատու էին Սմբատին, ապստամբում են։ Ապստամբում են նաև հայ անջատողական տրամադրություններ ունեցող իշխաններից շատերը։ Սմբատը պատսպարվում է [[Կապույտ բերդ]]ում, իսկ Յուսուֆը պաշարում է այն։ Բանակցությունների ժամանակ Յուսուֆը տալիս է անձի ապահովության խոստումներ։ Երկիրը ավերումից պաշտպանելու համար Սմբատը անձնատուր է լինում, սակայն Յուսուֆը չի պահում իր երդումը և նրան խոշտանգելով տանում է Դվին, ապա փորձում է նրանից հրաման կորզել, որ հայոց երկրի պաշտպանվող ամրությունները, բերդերը ևս անձնատուր լինեն, սակայն մերժում է ստանում։ Յուսուֆը [[914]] թվականին գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա<ref name="Բովանդակության—համար">< /ref
 
== Կենսագրություն ==
Տող 41.
890 թվականին մահանում է [[Բագրատունյաց Հայաստան]]ի առաջին արքան՝ [[Աշոտ Ա]]-ն, որի մահից հետո ավագության իրավունքով գահը անցնում է Սմբատին։ Սակայն նա չի կարողանում ներկա գտնվել նույնիսկ իր հոր թաղմանը, քանի որ [[Գուգարք]]ում պատերազմներ էր մղում։ Վերադառնալով Հայաստան և անհրաժեշտ կարգով հոր մահը սգալուց հետո՝ Սմբատը զբաղեցնում է հայոց թափուր գահը։ Սակայն Սմբատի հորեղբայրը՝ [[Աբաս Բագրատունի (սպարապետ)|սպարապետ Աբասը]], նույնպես որոշակի հավակնություններ ուներ հայոց գահի նկատմամբ, այդ պատճառով նա առանձնանում է [[Վանանդ (գավառ)|Վանանդ գավառում]] և սպասում հարմար պահի, որպեսզի ապստամբի։ Ապստամբության համար առիթ է հանդիսանում Ատրներսեհ Բագրատունու այցը Հայաստան, որը վրաց գահերեց իշխան էր<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=510}}</ref>։ Նա նախ տեսակցում է [[Աբաս Բագրատունի (սպարապետ)|Աբասի]] հետ, ցավակցում նրան [[Աշոտ Ա]]-ի մահվան կապակցությամբ, ապա զգուշացնում, որ գնալու է նաև Սմբատի մոտ, սակայն Աբասը ասում է, որ պետք չէ այդպիսի քայլ անել։ Ատրներսեհը հավատացնում է, որ նա ոչ մի կանխակալ վերաբերմունք չունի գահի թեկնածուների միջև, ապա մեկնում Սմբատի մոտ։ Սմբատին ցավակցելուց հետո՝ նա արքայական հագուստներ է հագցնում նրան, ինչը Աբասի կողմից դիտվում է դավաճանություն, և երբ Արտներսեհը վերադառնում է Աբասի մոտ, նա ձերբակալում է վրաց իշխանին։
 
Այդ առիթով կռիվ է սկսվում Սմբատի և հորեղբոր միջև, սակայն հայոց կաթողիկոսը ազգամիջյան հակասությունները կանխելու նպատակով դիմում է Աբասին և խնդրում ազատ արձակել Ատրներսեհին, որի դիմաց [[Աբաս Բագրատունի (սպարապետ)|Աբասը]] պահանջում է իրեն հանձնել Ատրներսեհի կողմից Աբասի քրոջ ամուսնուց՝ Գուրգենից խլված երկու բերդերը։ Այս պահանջը անմիջապես կատարվում է Ատրներսեհի կողմից, սակայն Աբասը դրժում է իր երդումը և շարունակում անազատության մեջ պահել Ատրներսեհին։ Կաթողիկոսը հիասթափվում է և դիմում Սմբատին, որպեսզի լուծի այդ հարցը։ Սմբատը վրեժխնդրությամբ է լցվում ազգակցի հանդեպ և նորից պատերազմ սկսում։ Տեսնելով Սմբատի ռազմական ուժի գերազանցությունը՝ Աբասը փակվում է [[Կարսի բերդ]]ում, իսկ քիչ անց խաղաղության խոսք բացում։ Սմբատը չէր ցանկանում ազգամիջյան պատերազմ հրահրել, այդ պատճառով համաձայնվում է բանակցել և խաղաղության դիմաց պահանջում բանտից ազատել Ատրներսեհին, որը կատարվում է<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=511}}</ref>։
 
=== Գահակալում ===
==== Սկզբնական շրջան ====
 
Գահակալական կռիվների ավարտից հետո՝ 892 թվականին, արաբ խալիֆ Մահմեդ-Բիլլահը Աֆշինի միջոցով թագ և արքայական հանդերձներ է ուղարկում Սմբատին և այդպիսով ճանաչում նրան հայոց թագավոր։ Նույն ժամանակ վերջինս դառնում է Հայաստանի ոստիկան և միևնույն ժամանակ կառավարում [[Ատրպատական|Ատրպատականում]]։ում։ Թագադրումը կատարվում է մայրաքաղաք [[Շիրակավան]]ում։ Տեսնելով այս ամենը՝ [[Աբաս Բագրատունի (սպարապետ)|Աբասը]] նորից նախանձով է լցվում և քայլեր է սկսում [[Գևորգ Բ Գառնեցի|Գևորգ կաթողիկոսի]] դեմ, որը Սմբատի կուսակիցն էր։ Նա փորձում է կեղծ լուրեր տարածել նրա մասին, սակայն այդ փորձերը անհաջողությամբ են պսակվում<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=512}}</ref>։
 
[[Պատկեր:Byzantinischer Mosaizist des 9. Jahrhunderts 002.jpg|մինի|ձախից|[[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիա]]յի [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ Իմաստասեր]] արքան [[Հայկական (Մակեդոնական) հարստություն|Հայկական-Մակեդոնական արքայատոհմից]]|251x251փքս]]
Տող 60.
Անհաջողություններ կրած Աֆշինը չէր մոռացել իր վրեժը Սմբատի հանդեպ, սակայն նա հասկանում էր, որ չի կարող այդ վրեժը լուծել հիմնվելով ռազմական ուժի վրա։ Եվ նա որոշում է օգտագործել այն խորամանկ ուղին, որը հաճախ է օգտագործվել հայերի դեմ թշնամիների կողմից։
 
[[Գրիգոր-Դերենիկ]]ի մահից հետո իր երեք որդիների՝ [[Աշոտ-Սարգիս Արծրունի|Սարգիս-Աշոտի]], [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկի]] և [[Գուրգեն Բ Արծրունի|Գուրգենի]] խնամակալությունը անցնում է [[Գագիկ Աբումրվան]]ին<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=517}}</ref>։ Հետագայում [[Վասպուրական]] աշխարհը բաժանվում է երեք մասի, որոնցից ամեն մեկում սկսում է կառավարել եղբայրներից մեկը։ [[Վան]]ից մինչև [[Նախճավան]] ընկած տարածքը և [[Վասպուրական]]ի իշխանապետությունը ավագության իրավունքով անցնում է [[Աշոտ-Սարգիս Արծրունի|Սարգիս-Աշոտին]]։ [[Ռշտունիք]]ից մինչև [[Մոկք|Մոկաց աշխարհը]] անցնում է [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկին]], իսկ [[Պարսկահայք]]ը՝ [[Գուրգեն Բ Արծրունի|Գուրգենին]]։ Սակայն նրանց խնամակալ [[Գագիկ Աբումրվան]]ը չի ցանկանում անմասն մնալ այս բաժանումից, քանի որ նա նույնպես նշանավոր [[Արծրունիներ|Արծրունի]] էր։ Նա երեք եղբայրներից խլում է նշանավոր Նկան, Սևան և Կոտոր ամրոցները։
 
[[Պատկեր:93-vaspurakan908-1021.gif|մինի|աջից|[[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի հայոց թագավորություն]] (908-1021 թվականներ)|284x284px]]
Տող 70.
Ամիդ քաղաքի կառավարիչը արաբ Ահմաթն էր, որը ներխուժել էր Հայաստան և գրավել [[Տարոն (գավառ)|Տարոնը]]՝ նախկինում Բագրատունիների ենթակայության տակ գտնվող ամենանվիրական նահանգներից մեկը։ Սմբատը նրանից պահանջում է հեռանալ Տարոնից, սակայն արաբ ամիրան մերժում է նրա պահանջը։ Սմբատը ռազմադաշտ է դուրս բերում մի հզոր բանակ, որի թիվը ըստ [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովհաննես կաթողիկոսի]] 60 հազար էր, իսկ [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]]՝ 100 հազար։ Սմբատը իր զորքը տանում էր այնպիսի ճանապարհով, որը ցույց էր տալիս իր քեռորդին՝ [[Գագիկ Աբու-Մրվան Արծրունի|Գագիկ Աբումրվանը]], որը սակայն դավաճանում է իր արքային և դիտմամբ ցույց տալիս մի բարդ և տանջալից ճանապարհ, որի ընթացքում հայկական զորքը ուժասպառ է լինում<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=520}}</ref>։ Հայոց զորքը կենտրոնանում է Թուխ գյուղում, որտեղ արաբները հարձավում են հայերի հոգնած զորքի վրա։
 
Ճակատամարտի սկզբնական մասում հայերը կարողանում են որոշ հաջողությունների հասնել, սակայն դավաճան Գագիկը, ոգևորվելով, որ իր դավաճանությունը չեն նկատել, կատարում է նաև մեկ այլ դավաճանություն։ Նա խուճապ է մտցնում հայերի շարքերում, որի պատճառով հայկական զորքը մեծ կորուստներ է կրում և բռնում փախուստի ճանապարհը։ Ըստ [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]] զոհերի թիվը հասնում էր շուրջ 5 հազարի։
 
Երբ դավաճան Գագիկը վերադառնում է [[Վասպուրական]], եղբայրներից միջնեկը՝ Գագիկը, որը ազատված էր բանտից արքայի եղբայր Շապուհի խնդրանքով, կազմակերպում է Գագիկ Աբումրվանի դեմ դավադրություն և որի արդյունքում դավաճանը զոհվում է<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=521}}</ref>։ Բանտերից ազատվում են երեք եղբայրները և վերականգնվում է Վասպուրականի հին կարգավիճակը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=522}}</ref>։
Տող 80.
[[Պատկեր:Ijevan Ashot Yerkat statue (cropped).jpg|մինի|ձախից|Սմբատի գահաժառանգ [[Աշոտ Բ Երկաթ|Աշոտի]] արձանը|294x294px]]
 
Աֆշին երկար ժամանակ արդեն ուսումնասիրել էր Սմբատի ռազմական նախասիրությունները և գիտեր, որ հայոց արքան պատերազմների ժամանակ փորձելու է լեռնային անմատչելի դիրք բռնել։ Այդ պատճառով նա իր արշավանքը սկսում է [[Աղվանք|Աղվանքի]]ի վրայով և շարժվում է դեպի [[Թիֆլիս|Տփղսիս]]․ դրա նպատակը Սմբատին [[Գուգարք]]ի և [[Տայք]]ի պես լեռնային հենարաններից զրկելն էր։ Աֆշինը գրավում է [[Թիֆլիս|Տփղիս]]ը, անցնում [[Ջավախք]], ապա՝ [[Վանանդ]]։ Սմբատը ուներ անպատրաստ բանակ, այդ պատճառով նա թողնում է [[Դվին]]ը և հեռանում [[Տայք|Տայոց աշխարհ]]։ Աֆշինը, իմանալով որ թագուհին և մի շարք նշանավոր իշխանուհիներ արքայական գանձերի հետ միասին գտնվում են [[Կարսի բերդ]]ում, անմիջապես պաշարում է բերդը և գրավում այն<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=523}}</ref>։ Հայոց թագուհին մի շարք նշանավոր իշխանուհիների հետ գերի է ընկնում։ Թալանվում է նաև պետական գանձարանը, ապա Աֆշինը գնում է [[Դվին]], որպեսզի ձմեռի այնտեղ։
 
Նրանց միջև սկսվում է բանակցություններ, որի արդյունքում Աֆշինը ծանր պայմաններ է առաջադրում։ Նա ցանկանում էր պատանդ ստանալ Սմբատի ավագ որդուն՝ [[Աշոտ Բ Երկաթ|Աշոտին]], որը ապագա գահաժառանգն էր։ Սմբատը ուրիշ ելք չուներ, նա համաձայնվում է այդ պայմանին և բանակցությունների արդյունքում խաղաղություն է կնքվում։ Աֆշինը ձմեռելուց հետո ազատ է արձակում հայոց թագուհուն, սակայն նրա հարսին պահում է իր մոտ և վերադառնում [[Ատրպատական]]։
Տող 98.
Սարգիս-Աշոտի կատարած ուխտադրժության պատճառով նրա և Սմբատի հարաբերությունները չփչացան, այլ ընդհակառակը։ Երբ [[Ապահունիք|Ապահունյաց գավառի]] Կայսիկ ցեղը հրաժարվեց ճանաչել Սմբատի իշխանությունը իրենց վրա, Սմբատը զորք հավաքեց և արշավեց նրանց վրա։ Ըստ [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]]՝ Սմբատը պարտություն է կրում և սկսում նահանջել, սակայն Սարգիս-Աշոտը իր զորքով հաղթանակ է տոնում ապստամբների նկատմամբ և ստիպում հպատակվել Սմբատին։ Սմբատը Սարգիս-Աշոտին շնորհակալություն հայտնելու համար նրան է նվիրում [[Նախճավան (քաղաք)|Նախճավան քաղաքը]]<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=527}}</ref>։ Սակայն այս ռազմական օժանդակության համար պարգևատրությունով Սմբատը խախտում է [[Սյունիներ]]ի ժառանգական իրավունքը։
 
Սյունյաց իշխան Սմբատը նույնիս ապստամբում է այս պատճառով և հայտարարում, որ այլևս հարկ չի վճարելու Սմբատին ու իր հարկը ուղղելու է Ատրպատականի ամիրային։ Սմբատը արքան հավաքում է 25 հազարանոց բանակը և իջնում [[Շարուրի դաշտ]], իսկ ապստամբ Սմբատը պատրաստվում էր նրան դիմակայել 10 հազարանոց զորքով։ Սմբատ արքան օգնության է կանչում նաև Սարգիս-Աշոտին, որը մեծ հոժարությամբ համաձայնվում է օգնել արքային։ Նա նաև նամակ է գրում ապստամբած Սմբատ Սյունի իշխանին և իր նամակում բացատրում թե ինչքան բարդ կլինի հաղթել արքային։ Սմբատ Սյունին ընդունում է այդ և վերցնելով Սմբատին վճարվելիք հարկը՝ գնում նրա մոտ։ Կայանում է հաշտություն, սակայն այս ուրախությունը ընդհատվում է Սարգիս-Աշոտի մահով, որը 40 օր տանջվելուց հետո 904 թվականին [[Նախճավան (քաղաք)|Նախճավանում]] կնքում է իր մահկանացուն։
 
Այս իրադարձություններից հետո [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]] պատմության մեջ սկսվում է մի խաղաղ ժամանակաշրջան։ Չնայած նախորդող սուր իրադարձություններին, Հայաստանը կարողացել էր զարգացնել իր և՛ մշակութային, և՛ տնտեսական ներուժը, ու այդ սուր իրադարձությունների ժամանակ պետության մեջ աղքատություն չէր առաջացել<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=528}}</ref>։ Ճանապարհորդ-աշխարհագիրներից մեկը՝ Իբն-Հաուկալը, Հայաստանի մասին պատմում է, որ այնտեղ լիառատություն ու էժանություն էր տիրում<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=529}}</ref>։
Տող 104.
==== Յուսուֆի դեմ պայքար ====
 
Աֆշինի մահից հետո՝ 901 թվականին Յուսուֆը դառնում է [[Ատրպատական]] կիսանկախ գավառական մասի կառավարիչ։ Նա հեռացնում է Աֆշինի թագաժառանգին՝ Դևդադին և զբաղեցնում է իր եղբոր գահը։ Այդ ժամանակ Սմբատը խնդրել էր արաբական խալիֆին, որ Հայաստանն առանձնացնեն [[Ատրպատական]]ից ու այն հարկատու դարձնեն անմիջապես [[Բաղդադ]]ին։ Խալիֆը մեծ սիրով կատարել էր Սմբատի խնդրանքը, ինչով առաջացրել էր Յուսուֆի բարկությունը։ Յուսուֆը խալիֆին խնդրում է վերականգնել հին իրավիճակը, սակայն մերժում է ստանում։ Բայց Յուսուֆը իր եղբորից ավելի դաժան և պահանջկոտ էր։
 
[[Պատկեր:SajidDynastyMapHistoryofIran.png|մինի|[[Սաջյան ամիրայություն]]ը իր հզորության գագաթնակետի ժամանակ (889-929 թվականներ)|308x308px|alt=|ձախից]]
Տող 112.
Կնքված հաշտությունը երկարաժամկետ էր, քանի որ [[Ատրպատական]]ը դեռևս Հայաստանի հետ կապված պլաններ չուներ, սակայն հարմար հանգամանքների դեպքում նա ցանկանում էր ամբողջապես հպատակեցնել Սմբատին։ Այդ ժամանակ Հայաստանի հեռավոր նահանգներից մեկը՝ Մինգրելիան (եգերների աշխարհը), ապստամբում է։ Սմբատը զորք է հավաքում և արշավում նրանց վրա՝ օգնության կանչելով նաև վրաց արքա, բարեկամ և դաշնակից Ատրներսեհ Բագրատունուն, որը եգերների արքայի՝ Կոնստանդինի աներն էր, սակայն մեծ գժտություն ուներ իր փեսայի հետ։ Հայ-վրացական ուժեր հաղթանակ են տոնում և Սմբատը հրամայում է Ատրներսեհին բանակցություններ վարել Կնոտսանդինի հետ, բայց Ատրներսեհը այդ ժամանակ իր վրեժը լուծելու համար ձերբակալում է Կոնստանդինին և ուղարկում Հայաստան, որտեղ նա բնակեցվում է Անի ամրոցում։ Տեսնելով, որ եգերացիները կարող են նորից ապստամբել հայոց Սմբատ արքան ազատ է արձակում նրան և արքայական պատիվներով ուղարկում իր աշխարհ։ Այս քայլը հիանալի հետևանքներ է ունենում, քանի որ Կոնտսանդինը շնորհապարտ է մնում Սմբատին իր գեղեցիկ քայլի համար<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=532}}</ref>։
 
Սակայն Կոնստանդինի այս քայլը նաև բացասական հետևանքներ է ունենում։ Վրաց արքա Ատրներսեհ Բագրատունին թշնամությամբ է լցվում Սմբատի հանդեպ, քանի որ առանց իր իմացության Սմբատը ազատ էր արձակել Կոնստանդինին։ Այս ժամանակ Յուսուֆը սկսում է խալիֆայության դեմ իր ապստամբությունը։ Խալիֆը բավարարվեց իր ռազմական ուժերի ռազմադաշտ դուրս բերմամբ և դիմում է Ատրպատականի հարևան երկրներին ու նրանցից ռազմական օգնություն խնդրում Յուսուֆին հնազանդեցնելու համար։ Ըստ [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես կաթողիկոսի]]՝ Հայաստան է ուղարկվում մի «քարտուղար», որը առաջարկում է մեկ տարվա հարկ չվճարել և դրա փոխարել օգնել Յուսուֆի դեմ պատերազմում։ Սմբատը չէր կարող իր կապերը խզել խալիֆայության հետ, այդ պատճառով հազար հոգուց բաղկացած զորք է ուղարկում [[Վասպուրական]]ի կողմերը, որով հետագայում օգնում է խալիֆին հպատակեցնել Յուսուֆին։ Յուսուֆը թողություն է խնդրում խալիֆից, իսկ խալիֆը ներում է նրա դավաճանությունը և թողնում որպես [[Ատրպատական]]ի կառավարիչ։
 
Հայաստանի ցուցաբերած օգնությունը խալիֆին թշնամություն է առաջացնում Յուսուֆի մեջ։ Այդ ժամանակ մահանում է Էլ-Մոքթաֆի խալիֆը, որի դեմ ապստամբել էր Յուսուֆը և գահ է բարձրանում մի թույլ խալիֆա, որից Յուսուֆը ավելի մեծ ազատություն և վճռականություն է ստանում<ref name="«Հայաստան» հրատարակչություն">{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=533}}</ref>։ Ավարտելով իր ապստամբությունը և վերականգնելով իր իշխանությունը Ատրպատականի վրա՝ Յուսուֆը պահանջում է Հայաստանից վճարել իր հարկը, նույն պահանջը ուներ նաև խալիֆայությունը։ Որպեսզի կարողանա բավարարել երկուսին էլ, Սմբատը կրկնապատկում է ժողովրդից գանձվող հարկը, որի պատճառով ժողովրդի մեջ դժգոհություններ են առաջանում նրա հանդեպ։ Դժգոհություն է առաջանում ոչ միայն [[ռամիկ]]ների, այլ նաև նախարարների շրջանում, քանի որ հարկահանության ամբողջ ծանրությունը նրանց ուսերին էր։
 
[[Պատկեր:Արծրունիների զինանշանը.jpg|մինի|Արծրունիների տան զինանշան|219x219px|alt=]]
 
Դժգոհություններն այնքան են մեծանում, որ կազմակերպվում է մի դավադրություն, որի նպատակն էր սպանել Սմբատին։ Դավադրության կազմակերպիչներն էին Ատրներսեհ Բագրատունին, որը դեռ չէր մոռացել Սմբատի քայլը Կոնստանդինի հանդեպ, և Հասանը, որը արքունական պաշտոնյա էր և վայելում էր Սմբատի լիակատար վստահությունը։ Սմբատի մահից հետո հայոց գահը պիտի անցներ Ատրներսեհին։ Սակայն ապստամբությունը բացահայտվում է և Սմբատը անմիջապես վերադառնում է Երազգավորս և ձերբակալեց բոլոր դավադիրներին, իսկ Ատրներսեհը և Հասանը, թալանելով [[Անի (քաղաք)|Անին]], փախան [[Տայք|Տայոց աշխարհ]] և ամրացան նրա բնական ամրություններում։ Դավադրության լուրը տարածվում է ամբողջ երկրով և բոլորը ոտքի են կանգնում իրենց արքային պաշտպանելու համար։ Երբ հայոց զորքը հասնում է [[Վիրք]], զինվորները ուզում են այնտեղ կոտորած անել, սակայն Սմբատը ասում է, որ մեղավորից պետք է վրեժ լուծել, ոչ թե անմեղ ժողովրդից<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publishername="«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=533}}<"/ref>։ Ատրներսեհը մեղայականով է հանդես գալիս և ներում խնդրում Սմբատից։ Հայոց արքան կրկին ցույց է տալիս իր բարձր բարոյական արժեքները։ Նա ներում է իր հին բարեկամին, սակայն կուրացնում է դավաճան հայերին, ապա մի մասին ուղարկում Լևոն արքայի մոտ, իսկ մյուս մասին՝ եգերացիների արքա Կոնտանդինի մոտ։ Սրանով նա փորձում էր արմատախիլ անել դավաճանությունը հայերի միջից, սակայն դրա արմատները ավելի խորն էին<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=534}}</ref>։
 
==== Վասպուրականի անջատումը Հայաստանց ====
Տող 130.
Գագիկը սկսում է զբաղվել իր ներքին խնդիրներով։ Նա փորձում է վերացնել անիշխանությունը և այդ պատճառով ճնշում է մի շարք անջատողական քաղաքականություն ունեցող իշխանների։ Այդ մանր պատերազմներից մեկը հատկապես կարևոր դեր խաղաց Վասպուրականի պատմության մեջ։ Գագիկը Ամյուկ բերդի դեմ գործողություններ է կազմակերպում, որի միջոցով, ինչպես պատմում է [[Թովմա Արծրունի]]ն՝ Գագիկը «գողանում» է բերդը։ Սա ցույց է տալիս, որ այդ անառիկ բերդը գրավելու համար Գագիկը ինչ-որ խորամանկությունների է դիմել և գրավել է արագորեն՝ առանց մեծ ռազմական ուժերի։ Բերդը պատկանում էր Ութմանիկներին, ովքեր արաբական ցեղ էին։
 
Ինչքան էլ [[Թովմա Արծրունի]]ն իր գրքում փորձում է ցույց տալ, որ Ամյուկի գրավումից հետո Վասպուրականի հարաբերությունները [[Ատրպատական]]ի հետ բացասական երանգ ստացան, պարզ է, որ Ատրպատականի և Վասպուրականի հարաբերությունները դրանից հետո էլ բարձր մակարդակի վրա էին։ Այդ պատճառով էլ Սմբատը ամեն կերպ փորձում է ազդել Գագիկի վրա և նրան հետ պահել այդ դավաճանական գործողություններից, սակայն չի հաջողվում։ Վասպուրականին դաս տալու համար նա պաշտպանում է Ութմանիկների իրավունքները և հետ է գրավում Ամյուկ բերդը։ Ըստ [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]]՝ գրավելուց հետո նա բերդը նորից հետ է վաճառում Գագիկին, սակայն այդ քայլի իմաստը մինչև այժմ բացահայտված չէ<ref name="ReferenceA">{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=538}}</ref>։
 
Ամյուկ բերդի արաբ բնակչության կոտորածը վրեժխնդրություն է առաջացնում մուսուլմանների շրջանում։ Նրանք նորից հավքվում են Սալմաստ գավառում, որպեսզի կրոնական պատերազմ մղեն Գագիկի դեմ։ Երբ մուսուլմանները ներխուժում են [[Վասպուրական]]ի [[Մարդաստան]] գավառը, նրանց դեմ է դուրս գալիս քաջարի Թադեոս Ակեացին և հետ մղում նրանց<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=536}}</ref>։ Հասկանալով, որ իրենք չեն կարող անցնել Գագիկի ղեկավարած պետության խոսքը՝ նրանք հեռանում են։
Տող 136.
Շուտով [[Արծրունիներ]]ի և [[Սյունիներ]]ի միջև առաջանում է տարածքային վեճ։ Վեճի առարկան [[Նախճավան (քաղաք)|Նախճավան քաղաքն]] էր, որը հետ էր վերադարձվել Սմբատ Սյունուն, իսկ Գագիկը ցանկանում էր այն հետ ստանալ։ Սմբատը պատասխանում է նրան, ասելով, որ Նախճավանը իր համաձայնությամբ և պարգևագրով տրված է Սյունիներին։ Սա առիթ է դառնում մի ազգամիջյան հսկայածավալ պատերազմի։
 
Գագիկը դիմում է Յուսուֆին, որը թագ 908 թվականին է ուղարկում նրան և ճանաչում «ամենայն Հայոց թագավոր»։ Ե՛վ Գագիկը, և՛ Սմբատը հասկանում էին թե ինչու է Յուսուֆը այս քայլին դիմում, որպեսզի երկպառակություն մտցնի հայոց նախարարների մեջ։ Սակայն Գագիկը չէր կարող վերամիավորել ամբողջ Հայաստանը, որովհետև Բագրատունյաց թագավորությունը դեռևս կանգուն էր, իսկ նրան ոչնչացնելու համար հսկայական ռազմական ուժ էր պետք։ Այդ պատճառով Յուսուֆը և Գագիկը միավորում են իրենց ուժերը և սկսում պայքարը Սմբատի դեմ<ref>{{Cite book|titlename=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=538}}<"ReferenceA"/ref
 
Հասկանալով, որ [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի]] և [[Սաջյան ամիրայություն|Ատրպատականի]] դաշինքը կարող է կործանարար դառնալ Հայաստանի համար, Սմբատը մեծ ընծաներով պատվիրակություն է ուղարկում Յուսուֆի մոտ, որը ղեկավարում էր [[Հովհաննես Դրասխանակերտցի]] կաթողիկոսը։ Նա խնդրում է Յուսուֆին հետ կանգնել իր Հայաստան ներխուժելու որոշումից, սակայն Յուսուֆը անդրդվելի էր։ Նա ձերբակալում է [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես կաթողիկոսին]], դրանով ցույց տալով իր պատասխանը Սմբատին։ Որպեսզի Յուսուֆը արագ նախապատրաստվի արշավանքին, Գագիկը իր եղբայր մարզպան Գուրգենին ուղարկում է Յուսուֆի մոտ, ապա ինքը ևս մեկնում նրան տեսակցելու։ Հովհաննես կաթողիկոսը կարծում էր, որ Գագիկը կմիջնորդի իրեն ազատ արձակելու համար, որովհետև նա վերջիվերջո քրիստոնյա էր, սակայն դա տեղի չի ունենում<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=541}}</ref>։
Տող 150.
[[Պատկեր:Əlincə qalasının giriş hissəsi.jpg|thumb|[[Երնջակ բերդ]]|alt=]]
 
Ձկնավաճառի պարտությունից հետո ամբողջ Հայաստանում սկսվեց թալան, սպանվեցին այն իշխանները, որոնք անձնատուր էին եղել կամ գերի էին ընկել ճակատամարտերի ժամանակ<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=544}}</ref>։ Այդ իշխաններից էին Գրիգոր Սուփան Սյունին, արքայորդի Մուշեղը և արքաեղբայր Սահակի որդի Սմբատը։ Այդ ժամանակ [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկը]] և [[Գուրգեն Բ Արծրունի|Գուրգենը]] հասկացան իրենց գործած սխալը, նրանք ըմբռնեցին, որ իրենց կյանքը նույնպես վտանգված է և գտնվում է Յուսուֆի ձեռքերում։ Այդ պատճառով նրանք սկսեցին ավելի հլու և հնազանդ ծառայել և կատարել Յուսուֆի հրամանները<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=545}}</ref>։ Սմբատը պատվիրակություն է ուղակում Բաղդադ, որով խնդրում էր խալիֆին միջոցներ ձեռք առնել Յուսուֆին սանձելու համար, սակայն խալիֆայությունը զբաղված էր Եգիպտոսում ծագած հզոր ապստամբությամբ։ Սմբատը դիմում է նաև Բյուզանդիայի արքա [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Իմաստասերին]], որը խոստանում է օգնել Սմբատին, բայց, դժբախտաբար, հենց այդ տարի էլ վախճանվում է, իսկ հաջորդ արքան մի անտարբեր մարդ էր, որը չի խառնվում Հայաստանի գործերին։ Այդ ժամանակ Սմբատը հասկանում է, որ պետք է դիմակայի իր փոքրաթիվ ուժերով և հեռանում է [[Արշարունիք|Երասխաձոր]]։ Յուսուֆը գնում պաշարում է [[Ալաշկերտ|Վաղարշակերտ]] (այժմ՝ Ալաշկերտ) բերդը, որը արևմուտքից փակում էր Երասխաձոր գավառի մուտքը։ Տեղի է ունենում մեծ կոտորածներ հայերի միջև։ Երևի, հենց այս տեսարաններից ազդված էլ Գագիկը հասկանում է, որ ինքը մեծ սխալ է գործել և որոշում է նորից դարձի գալ և վերամիավորվել իր քեռու՝ Սմբատի հետ։ Սմբատը ներում է նրան և համաձայնվում միանալ, սակայն արդեն շատ ուշ էր<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=546}}</ref>։
 
Յուսուֆը ավելի է ուժեղացնում ճնշումները և Սմբատը փակվում է անառիկ [[Կապույտ բերդ]]ում։ Շուրջ 1 տարի Սմբատը դիմադրում է, սակայն սկսվում է բանակցություններ, որի արդյունքում Յուսուֆը խոստանում է Սմբատին չվնասել, եթե նա անձնատուր լինի։ Սմբատը անձնատուր է լինում, իսկ Գագիկը կարողանում է փախչել բանակից։ Նա հեռանում է [[Կորդուք|Կորդվաց]] ամրությունները<ref name="ReferenceB">{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=547}}</ref>։ Իմանալով այս ամենի մասին՝ Յուսուֆն իր ամբողջ բարկությունը թափում է Սմբատի վրա, շղթայակապ տանում է [[Դվին]] և անմարդկային տանջանքների ենթարկում հայոց արքային։ Նրան տանում են [[Երնջակ բերդ]]ի դիմաց, որպեսզի պաշտպանվողները տեսնելով իրենց արքայի տանջանքները, խղճան նրան և անձնատուր լինեն, սակայն դա տեղի չի ունենում։ Ի վերջո 914 թվականին Յուսուֆը հոգնում է Սմբատին տանջելուց և գլխատում է նրան, իսկ մարմինը ուղարկում է [[Դվին]], որը խաչվում քաղաքի պարսպի վրա<ref>{{Cite book|titlename=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=547}}<"ReferenceB"/ref
 
== Ընտանիք ==