«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3)
(փա՞ստ։ շատ տարօրինակ լուսանկար է)
չ (մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3))
== Կենսագրություն ==
=== Արտագերսի պաշտպանություն ===
[[Պատկեր:General_(Sparapet)_Mushegh_Mamikonian_(right),_the_King_Pap_and_Armenian_cavalry_soldiers._Miniature_from_the_16th_century..jpg|alt=|ձախից|մինի|[[371]] թվականին, [[Ձիրավի ճակատամարտ|Ձիրավի ճակատամարտում]]ում[[Սասանյան Պարսկաստան|Պարսից]] [[Շապուհ Բ]]-ին հաղթանակած [[Մեծ Հայք|Հայոց արքա]] [[Պապ Արշակունի|Պապ Արշակունին]]ն (ձախից), [[սպարապետ]][[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանը]] (աջից) և հայոց [[Այրուձի|այրուձինայրուձի]]ն. [[16-րդ դար|16-րդ դարի]]ի մանրանկար:]]
[[Արշակ Բ]] արքայի և սպարապետ [[Վասակ Մամիկոնյան]]ի ձերբակալությունից հետո [[Մեծ Հայք]]ում սկսվեց թշվառ իրավիճակ։ Չնայած իր մեծ տարիքին՝ [[Շապուհ Բ Երկարակյաց]]ը շարունակում էր իր ծավալապաշտական քաղաքականությունը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=471}}</ref>։ Նա փորձում էր Մեծ Հայքը և Վիրքը հանել [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ազդեցության գոտուց։ Այդ պատճառով նա 368 թվականի ձմռանը զորք է ուղարկում Մեծ Հայք, որոնք, ըստ Ամմիանոս Մարկելինոսի, ղեկավարվում էին երկու հայ դավաճաններ ներքինի Կիրալի և զորավար Արտավանի կողմից։ Հայոց զոքրը [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմ]] թագուհու և դեռևս անչափահաս Պապ թագավորի հետ միասին ամրանում է անառիկ [[Արտագերս (բերդ)|Արտագերս ամրոցում]], որը [[Արշակունիներ]]ը խլել էին [[Կամսարականներ]]ից։ Անհնար էր գրոհով վերցնել բերդը, այդ պատճառով պարսիկները բերդը պաշարում են։ Ըստ [[Լեո]]յի՝ հայոց զորքի թիվը հասնում էր շուրջ 11 հազարի։
 
[[Փառանձեմ]] թագուհին որոշում է որ Պապը պետք է դուրս գա ամրոցից և ճեղքելով հռոմեական պաշարումը՝ անցնի Հռոմեական կայսրություն, ներկայանա Վաղես կայսրին և նրանից օգնություն խնդրել։ Պապը լսում է թագուհուն և կատարում է նրա պատվերը։ Տարբեր մարդկանց միջոցով նա հաճախ լուր է ուղարկում թագուհուն, որ շուտով կգա հռոմեական կայազորի օգնությամբ, սակայն Վաղես կայսրը մտորումների մեջ էր և չէր կարողանում որոշում ընդունել։
Պապ թագավորը սկսում է իր գահակալությունը շատ դժվարին ժամանակաշրջանում։ Իր հոր նման նա փորձում էր արշակունյաց խարխուլ գահը նորոգել երկու կարևորագույն սյուների օգնությամբ՝ [[սպարապետություն]] և [[կաթողիկոսություն]]։ [[Սպարապետ]] է դառնում [[Վասակ Մամիկոնյան]]ի որդին՝ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]]ը։ Պապ թագավորը, դիմելով [[Ներսես Մեծ]]ին, կարողանում է վերացնել [[Արշակունիներ|Արշակունյաց]] և Լուսավորչական տոհմերի միջև գտնվող ատելությունը և Ներսես Մեծը նորից սկսում է երևալ արքունիքում։ Մյուս կարևոր ձեռքբերումը, որը պետք է կատարեր Պապ թագավորը՝ ռազմական ուժը մեծացնելն էր։ Իր գահակալման սկզբում հայոց զորքի թիվը հասնում էր ընդամենը 10 հազարի։ Այդպիսի ուժերով անհնար էր դիմագրավել պարսից հսկայական ռազմական ուժին, այդ պատճառով Վաղես կայսրը ուղարկում է մի հռոմեական կայազոր, որը ապահովում էր հայոց խաղաղությունը որպեսզի պարսիկները նորից չավիրեն Մեծ Հայքը։
 
Այս պատճառով [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհը]] դիմում է խորամանկ քայլի և փորձում է դիվանագիտական ուղիներով փպատակեցնել Պապին<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=476}}</ref>, սակայն Պապը՝ չնայած իր տարիքին, հասկանում է, որ Շապուհի հետ դաշինքը Մեծ Հայքի շահերից չէր բխում և մերժում է Շապուհին, սակայն նրան էլ էր դուր գալիս այդ միտքը և նա բանակցությունների ընթացքում Շապուհի համար կատարում է մի շատ հաճո քայլ․ նա սպանել է տալիս Կիրալին և Արտավանին ու գլուները ուղարկում Շապուհին։
 
Շապուհը ցանանում էր արշավել Մեծ Հայք, սակայն հայ-պարսկական սահմանում հերթապահում էր Արինթեոսի հռոմեական կայազորը։ Շապուհը պատվիրակություն է ուղարկում Վաղեսի մոտ և խնդրում հավատարիմ մնալ 363 թվականին հռոմեա-պարսկական պայմանագիրը, որը Ամմիանոսը անվանել է «ամոթալի պայմանագիր», սակայն Վաղեսը մերժում է նրան և նույնիսկ զգուշացնու, որ արշավելու է [[Վիրք]] և դուրս քշի Վիրքի պարսից դրածո արքային։ Շապուհը կատաղում է այս պատսախանից և 371 թվականին սկսում է արշավանքը ընդեմ հայ-հռոեմականան ուժերի<ref>{{Cite book|titlename=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=477}}<"Լեո_477"/ref
 
==== Ձիրավի ճակատամարտ ====
[[Պատկեր:170.gif|մինի|Ձիրավի ճակատամարտի սխեման։|ձախից|300px]]
 
Իմանալով պարսից ներխուժման մասին՝ Վաղես կայսրը [[Մեծ Հայք]] է ուղարկում Տրայանոս կոմսին։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում [[Այրարատ նահանգ]]ի [[Բագրևանդ]] գավառի [[Ձիրավի դաշտ]]ում, որը գտնվում էր [[Նպատ լեռ]]ան հյուսիսային ստորոտին, [[Արածանի]]ի գետահովտում։ Պարսիկներին օժանդակում էին [[աղվաններ]]ը և [[լեզգիներ]]ը, որոնց թագավորներն էին Ուռնայրը և Շերգիրը։ Պարսիկներին օգնում էր նաև [[Մերուժան Արծրունի]]ն, որը հավակնում էր հայոց գահին<ref name="Լեո_477">< /ref
 
Պապը ցանկանում էր անձամբ մասնակցել ճակատամարտին, սկայան կոմս Տրայանոսը պնդում է, որ նա բարձրանա [[Նպատ լեռ]] և [[Ներսես Մեծ]]ի հետ միասին այնտեղից հետևի ճակատամարտին։ Ճակատարտի ժամանակ Սպանդարատ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախում և փախուստի է մատնում նրան։ Լեզգիների արքա Շերգիր թագավորը մարտում զոհվում է, իսկ աղվանների արքա Ուռնայրը՝ վիրավորվում։ Սմբատ Բագրատունին հետապնդում է ճակատամրտից ճողոպրած [[Մերուժան Արծրունի|Մերուժան Արծրունուն]] և նրան բռնում [[Կոգովիտ]] գավառում և մահապատժի ենթարկում նրան։ Նա Մերուժանին ասում է, որ թագադիր ասպետությունը [[Բագրատունիներ]]ի ժառանգական գործակալությունն է և եթե նա ցանկանում է դառնալ հայոց արքա, ապա ինքը կթագադրի Մերուժանին։ Սմբատը շիկացրած երկաթը դնելով Մերուժանի գլխին՝ սպանում է նրան։ Ի վերջո պարսիկները չեն դիմանում հայ-հռոմեական զորքի գրոհներին և փախոստի են դիմում։ Հայոց զորքերը հակառակորդին հալածում են միչև [[Ատրպատական]]ի սահման։ Հաղթությունը հայոց կողմն էր<ref name="Լեո_477">< /ref
 
[[Ձիրավի ճակատամարտ]]ից հետո [[Շապուհ Բ Երկարակյաց]]ը ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն և Պապի գահը<ref name="Լեո_477">{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=477}}</ref>։
Պապի գահակալման շրջանում, երբ [[Ներսես Մեծ]]ը նորից սկսում է արքունիք անցուդարձ անել, կաթողիկոսը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև [[պարսիկներ]]ի կատարած ավերածությունները։ Այդպիսի կառույցներ էին բորոտների խնամքի վայրերը, աղքատանոցները, միաբանությունները, կուսանոցները։
 
Արտաքին գործերը ավարտելուց հետո՝ Պապ թագավորը սկսեց անդրադառնալ ներքին խնդիրներին։ Նա հասկանում էր, որ 70 տարվա ընթացքում ժողովրդի մեջ դեռևս չէր արմատավորվել բուն [[քրիստոնեություն]]ը, այլ ուղղակի արտաքինից ընդուվել էր այն։ Ուրեմն այդ կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլությունը, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=479}}</ref>։
 
Պապը սկում է կրճատել [[Տրդատ Գ]]-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։ Այդ պատճառով հակասություններ են սկսվում Պապի և [[Ներսես Մեծ]]ի միջև։ 372 թվականին Պապը հրավիրում է Ներսես Մեծին խնջույքի, որից փոքր անց Ներսես Մեծը սկսում է արյուն թքել և ի վերջո մահանում է։ Եկեղեցականությունը սկսում է քարկոծել Պապ թագավորին, կարծելով, որ նա է թունավորել Ներսես Մեծին։ Մի շարք բացասական առասպելներ է ձուլվում Պապի անվան շուրջ, որ տարածվում է նաև Հայքի սահմաններից դուրս<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=482}}</ref>։
 
Ներսե Մեծի մահից հետո Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Նա վերացնում է նաև տասանորդի և պտղի հարկերը, որոնք [[ռամիկ]]ներից տրվում էին եկեղեցուն։ Զուգահեռ կրճատվեց նաև հոգևորականների թիվը։ Ներսե Մեծին հաջորդում է [[Շահակ Ա Մանազկերտցի]]ն, որը Պապի հրամանով այլևս չի մեկնում [[Կեսարիա]], որպեսզի կաթողիկոս ձեռնադրվի, նա հայրենի հողում եպիսկոպոսների կողմից ձեռնադրվում է Հայքի կաթողիկոս, ումից հետո այլևս բոլոր կաթողիկոսները սկսում են ձեռնադրվել Հայաստանում։ [[Շահակ Ա Մանազկերտցի|Շահակի]] կաթողիկոս նշանակվելը նույնպես վատ է ընդունվում հոգևորականության կողմից, քանի որ դրանով վերջ էր տրվում Լուսավորչի տոհմին և կաթողիկոսական աթոռը անցնում է հին քրմական [[Աղբիանոսյաններ|Աղբիանոսի տոհմին]]։ Սպանդարատ Կամսարականին է վերադարձնում հայրենի [[Շիրակ (գավառ)|Շիրակ]] և [[Արշարունիք]] գավառները, որոնք նրանցից խլվել էին նախորդ [[Արշակունիներ]]ի ժամանակաշրջանում:
 
Պապը հստակ արձանագրում է, որ [[Հռոմեական կայսրություն|Հռոմից]] անկախ քաղաքականություն է վարելու, այդ պատճառով սկսվում է հալածվել Վաղես կայսրի կողմից<ref name="«Հայաստան» հրատարակչություն">{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=483}}</ref>։
 
===== Տարածքային բարեփոխում =====
==== Սպանություն ====
 
Պապի վարած անկախ քաղաքականության պատճառով [[Հռոմեական կայսրություն|Հռոմը]] հալածանքներ է սկսում նրա հանդեպ։ Դրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամմիանոսի, «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակություններ»<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publishername="«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=483}}<"/ref>։ Նա ամեն անգամ Վաղեսին նամակ գրելիս հիշեցնում էր, որ Պապը սպանել է տվել Կիլակին և Արտավանին ու ներկայումս էլ հակված էր պարսից կողմը։ Հայաստանում գործող հունասեր կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։
 
Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է [[Տարսոն]], որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Հայք։ Այստեղ տեղի էր ունեցել հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար էր նշանակվել Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։ 374 թվականն էր, երբ նա Պապին հրավիրում է խնջույքի, որի ժամանակ Պապը դավադրաբար թունավորվում է<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=486}}</ref>։
274 415

edits