«Ձիրավի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 26.
|Կորուստներ2 = Ծանր
}}
'''Ձիրավի ճակատամարտ''', [[371]] թվականին [[Ձիրավի դաշտ|Ձիրավի դաշտում]]ում ([[Այրարատ]] նահանգի [[Բագրևանդ]] գավառ) տեղի ունեցած ճակատամարտ հայկական զորքի, որին օժանդակում էր հռոմեական մի զորամիավորում, և պարսկական բանակի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Հայկական զորքը ղեկավարում էին [[Պապ թագավոր]]ը և [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]] զորավարը։ Պարսկական զորքերը լքում են երկրի սահմանները, և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա։ Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է [[Արշակ Բ]]-ի գերությունից հետո անիշխանության տարիներին [[Մեծ Հայք]]ից անջատված սահմանային տարածքները՝ [[Ուտիք]], [[Գուգարք]], [[Կորճայք]], [[Աղձնիք]] և այլն։
 
== Նախապատմություն ==
Ըստ [[Մծբին]]ում Հովիանոսի կնքած [[Մծբինի պայմանագիր (363)|պայմանագրի]]՝ Հռոմեական կայսրությունը պարտավորվում էր չմիջամտել Հայաստանի գործերին, սակայն դա դեռ չէր նշանակում, որ Հռոմը մտադրություն ուներ Հայաստանը հանձնելու Պարսկաստանին։ Այդ իսկ պատճառով բյուզանդական արքունիքն Արինթեոսի գլխավորության Հայաստան է ուղարկում խոշոր բանակ։ Մինչև հռոմեացիների բանակի Հայաստան հասնելը [[Շապուհ I|Շապուհը]] փորձում էր բանակցություններ սկսել Պապի հետ։ Պատգամավորների օգնությամբ Շապուհը Պապին կշտամբում է՝ ասելով, որ նա «Հռոմեական կայսրության ձեռքին խաղալիք է դարձել»։ Պապը, Լազիկայի անտառներում ավելի քան հինգ ամիս թաքնվելուց և կայսրությունից օգնություն չստանալուց հետո, որոշում է բանակցությունների մեջ մտել Շապուհի հետ, սակայն դա տեղի չի ունենում, որովհետև շուտով Հայաստան են գալիս հռոմեական զորքերը։ Պապը, իր սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]] օգնությամբ, կարճ ժամանակում 10 000 հոգուց բաղկացած բանակ է հավաքում, և պայքար սկսում օտար նվաճողների դեմ։
 
Պապի սկզբնական կարևոր գործերից են լինում անջատված նախարարությունների միավորումը։ Այդպես նրան կարճ ժամանակում հաջողվում է միացնել [[Ատրպատական]]ը, [[Նոր Շիրական]]ը, [[Հեր]] և [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառները, [[Արցախ]]ը, [[Ուտիք]]ը, [[Աղձնիք]]ը, [[Շակաշեն]]ը, [[Փայտակարան]]ը, [[Գուգարք]]ը, [[Ծոփք]]ը, [[Անգեղտուն]]ը և [[Անձիտ]]ը։ Հռոմի օգնական զորքերի ժամանելը Հայաստան ավելի է սրում Հռոմի և Պարսկաստանի միջև հարաբերությունները, և ստեղծված պայմաններում անխուսափելի է դառնում պատերազմի սկիզբը։
Տող 47.
Ըստ [[Փավստոս Բուզանդ]]ի՝ Շապուհն իր արշավանքը սկսում է 370 թվականի գարնանը՝ [[Ատրպատական]]ից Հայաստան ներխուժելով։ Մուշեղ սպարապետի գլխավորությամբ հայոց զորքերը կարողանում են դիմադրել և հակահարված տալ նրանց՝ վերցնելով մեծ քանակի ավար և գերիներ։
 
Գարնանը պարսկական բանակը, [[Ատրպատական]]ից ներխուժելով [[Մեծ Հայք]] և հասնելով Ձիրավի դաշտ, բանակել է հայկական և հռոմեական զորաճամբարի դիմաց։ Ճակատամարտը տեղի է ունեցել Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում, ուստի այդ ճակատամարտը պատմության մեջ է մտել Ձիրավի ճակատամարտ անվամբ։ Ճակատամարտը մեծ նշանակության ուներ հայերի հետագա ճակատագրի համար, ուստի և, վաղ առավոտյան հայերը, [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]]ի գլխավորության հարձակվում են հակառակորդի վրա։ Կռվելով մինչև ուշ գիշեր՝ Շապուհի զորքերը նահանջում են՝ մեծ կորուստներ կրելով։
 
===Հետևանք===