«Լոխ Նեսի հրեշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (4)
Տող 8.
 
[[Պատկեր:Loch-Ness-Monster.jpg|մինի|ձախից|Լոխ-Նեսսի հրեշը նկարչի պատկերացմամբ]]
Կելտական լեգենդը՝ ջրի ոգու Կելպի մասին, որի ուսումնասիրությունները հիշատակվում են [[1933]]-[[1934]] թվականներին, պատկերում է երկարավիզ ձիու տեսքով և շատ փոքր գլխով։ Հրեշը պատահական անցորդին գրավում էր իր տեսքով, կարծես առաջարկելով տեղ հասցնել և տանում էր լճի խորքը։ Առաջին գրանցված տեղեկությունները լճում ապրող արարածների մասին վրեաբերվում են գեներալ Ուեյդի հարավային ափին գտնվող հին ռազմական ճանապարհի կառուցման ժամանակներին (18-րդ դար)՝ այն ժամանակ Ֆոյերսից ոչ հեռու կատարվող պայթեցման աշխատանքները վախեցրին երկու հսկայական նիրհող հրեշներին: 19-րդ դարի ընթացքում հաղորդագրություններ էին ստացվում, որտեղ նկարագրվում էին հսկայական սալամանդրեր: Ընդհանուր առմամբ, հրեշը կարծես թե երկար ժամանակով հանդարտվել էր, բայց հանկարծ 1880 թվականին ոչ մեծ մի առագաստանավ, մարդկանց հետ միասին շրջվեց և խորտակվեց: Միանգամից հիշվեց հրեշը, որին, բարեբախտաբար, տեսել էին որոշ մարդիկ:
 
Այսպես սկսվեց լեգենդը լոխ-նեսսյան հրեշի մասին: 1932 թվականին ոմն միսս ՄակԴոնալդը պնդում էր, որ տեսել է ինչ-որ արարած, ծանծաղուտով դեպի լիճ գնացող: Այս հաղորդագրությունը մեծ հետաքրքրություն չառաջացրեց, չնայած, որ հետագայում ուշադրոություն դարձրին դրա վրա, քանի որ ականատեսը պնդում էր, որ արարածը հիշեցնում էր կարճ գլխով կոկորդիլոսի: 1933 թվականի գարնանը «Ինվերնես կուրյեր» թերթում առաջին անգամ հրատարակվեց անհայտ արարածի հետազոտումների մասին մանրամասն պատմությունը Մակկեյ ամուսինների կողմից, որը պատմել էր տեղի բնակիչ՝ Ջրային և անտառային տնտեսության տեսուչ՝ Ալեքս Կեմբելը, որը հետագայում վկայություններ է տվել, որ բազմիցս ուսումնասիրել է արարածին և հաստատում էր
BBC-ին տված հեռուստահարցազրույցի ժամանակ, որ նավարկելով լճում ոստիկան Ջոն Ֆրեյզերի հետ բառացիորեն բախվեց անհայտ արարածի հետ: Մարտին Մակկեյները վերադառնում էին Ինվերենսից լճի հյուսիսային ափի երկայնքով, երբ հանկարծ տիկին Մակկեյը տեսավ.
{{քաղվածք|Հսկայական մուգ մարմին, որը մեկ բարզրաննում, մեկ իջնում էր ջրի վրա: Երբ վախն անցավ, նա նկատեց երկու, լճի մակերևույթը ճեղքող, սև սապատ: Հանկարծակի դրանք ուժեղ ճողփյունով անհայտացան խորքում:|}}
Տող 16.
Մակկեյների ցուցմունքներով հոդվածը սենսացիա, և հետաքրքրասերների՝ դեպի լիճ ուխտագնացություն առաջացրեց: Նույն թվականի ամռանը Լոխ-Նեսսի հյուսիսային ափը նշանակալիորեն բարեկարգվեց:
 
Նույն թվականի մայիսին հաղորդագրությունների նոր հոսք առաջացավ: Պարոն Ալեքսանդր Շոուն իր որդու հետ միասին կանգնած էին բացատում՝ Ուայթֆիլդ-հաուսի մոտակայքում, երբ 500 յարդ (455 մ) հեռավորության վրա լճի մակերևույթի վրա շրջաններ տեսան, նկատելով կենդանու մեջք հիշեցնող ինչ-որ բան: Երկու ականատեսներն էլ հավատացնում էին, որ տեսել են երկար և գալարվող ինչ-որ բան, ինչից հետո ջուրրը ցայտեր առաջացնելով ալեկոծվեց, ասես նրան հսկայական պոչ է հարվածել: Այնուհետև վիթխարի արարածին նկատել է Կլեմենտների ընտանիքը Տեմպլ-Պիեռից, Դռամնադռոխիտի մոտակայքում, լճի հյուսիսային ափին, Յորքհարթ պալաատի մոտ: Թոմաս Կլեմենտըպատմում էր, որ կենդանին մոտ 40 ֆութ երկարություն ուներ, չորս լողաթևով և փոքրիկ բշտիկներով պատված երկար նեղացող պարանոցով: Մայիսի 28-ին արարածը կրկին հայտնվեց, այս անգամ Չերրի կղզու մետակայքում: Նոռա Սիմպսոնը հետևում էր նրան 45 ֆուտ հեռավորությունից 10 րոպեների ընթացքում, հետո կենդանին անցավ ջրի տաակ: Սիմպսոնի տված նկարագրությունը համընկնում էր Կլեմենտների նկարագրության հետ:
 
1933 թվականի հուլիսի 22-ին տեղի ունեցավ նոր ուսումնասիրություն, այս անգամ ափին՝ լոնդոնյան բիզնեսմեն Ջորջ Սփայսերը իր կնոջ հետ մեքենայով ճանապարհորդում էր գեներալ Ուեյդի հին ռազմական ճանապարհով, Ֆոյերսում: Ինքը՝ Սփայսերը նկարագրեց տեսած արարածը ինչպես «երկար վզով նոխկալի խրտվիլակ»: Չնայած մմասնագետների հավաստիացումներին, որ տեսածը կարող էր ընդամենը տեսիլք լինել, աղավաղած սովորական ձիու կամ ջրասամույրի, Սփայսերները կտրականապես հրաժարվում էին ընդունել, որ ինչ-որ այդպիսի բան են տեսել:
Տող 22.
1933 թվականի նոյեմբերի 12-ին ոմն Խյու Գրեյը Ֆոյերսի մոտակայքի բլուրներից նկարահանել է հրեշի առաջին հայտնի լուսանկարը՝ չափազանց ցածր որակի լղոզված պատկեր ինչ-որ S-անման կազմվածքով արարածի: Գրեյը հաստատեց արարածի արտաքին տեսքի մասին տեղեկությունները, իսկ Կոդակից մասնագետները, ստւոգելով նեգատիվները, հայտարարեցին, որ դրանք իրական են: Սակայն գիտնականները պատկերը չափազանց սկեպտիկ համարեցին, Գլազգոի համալսարանից պրոֆեսոր Գրեմ Գերին հայտարարեց, որ լուսանկարը չի ապացուցում՝ արդյոք կենդանի՞ է այդ արարածը: Մեկ այլ էքսպերտ, կենդանաբան Ջ. Ռ. Նորմանը Բրիտանական թանգարանից, ենթադրեց, որ Գրեյի լուսանկարին պատկերված է «կետ է, ինչ-որ շնաձուկ, կամ էլ ընդհանրապես նավի բեկորներ»: Դեկտեմբերի 12-ին շոտլանդական կինոստուդիայց մի խումբ լրագրողների հաջողվվեցց նկարահանել, թե ինչպես էր կենդանին շարժվում ծանծաղուտով Ինվերֆերիգեյգի մոտակայքում: Ավելի շուտ, դեկտեմբերի 6-ին Գրեյի լուսանկարը հայտնվեց «Daily Sketch» թերթի առաջին էջին: Ի պատասխան այդ գործողության, «Daily Sketch»-ի հետ մրցակցող «Daily Mail»-ը իր կողմից ուղարկեց Թագավորական երկրաբանական և Կենդանաբանական համայնքի անդամի, որը իրեն ներկայացնում էր «որպես մեծ գազան որսացող» Մարմադյուկ Մոնտեգյու Ուեթորլ, որպեսզի նա գտնի գազանին: Ուեթորլը և նրա լուսանկարիչ՝ Գուստավ Պաուլին տակն ու վրա արեցին լճի ափերը և 1933 թվականի դեկտեմբերի 18-ին հարավային ափին Դորես փոքր գյուղի մոտ գտան մի շարք տարօրինակ հետքեր: Վտանգելով իր վարկանիշը, Ուեթրոլը հավատաց դրանց իսկությանը: Ոտնահետքը գաղտնաբար ուղարկվեցին Լոնդոն՝ Բնական պատմության թանգարան, էքսպերտիզայի:
 
Մոտիկից զննելով Ուեթրոլի գտած հետքերը, մասսնագետները պարզեցին, որ ոտնահետքերը պատկանում էին գետաձիու խրտվիլակի, որոնք սովորաբար օգտագործվում էին որպես պահարան անձրևանոցների համար: Ավելի շատ գիտնականեր սկսեցին ասել, որ լոխ-նեսսյան հրեշի գոյության ոչ-մի ապացույց գոյություն չունի<ref>Д/ф Великие тайны и мифы XX века</ref>: Սակայն Ուեթրոլը, հույսը չկորցնելով, ժամանեց Լոնդոն, պնդելով, որ նրան պարզապես խաբել են:
1934 թվականի օգոստոսին Ռիչարդ Սինգը, իր ընտանիքի հետ հանգստանում էր Ֆորտ Օգաստեսում՝ լճի արևմտյան հատվածու, երբ տեսավ ջրից դուրս ցցված բլրիկ, 3 ֆուտ երկարությամբ և 1 ֆուտով բարձր ջրի մմակարդակից, ինչից հետո օբյեկտը սկսեց շարժվել դեպի հյուսիս: Գիտնականի խոսքերով, նրանք փորձում էին հասնել արարածին, հետևելով նրան մեքենայով համարյա երկու միլ, չափելով, որ այն շարժվում է ժամում 15 միլ: ВВС-ի նկարահանման խմբին տված հարրցազրույցում Սինգը նշում է, որ տեղի բնակիչները, որոնց նրանք հանդիպել էին ավտոմեքենային կամրջին, և որոնց նրանք ցույց տվեցին այդ «բանը», վերաբերվեցին դրան, ինչպես ինչ-որ սովորական երևույթի:
 
Պատերազմի ժամանակ լճում տարօրինակ երևույթները հեռացան երկրորդ պլան, չնայած հակաօդային պաշտպանության դիտորդները ֆիկսում էին լճում մուգ պատկերներ: 1950-ականներին հաղորդագրությունների և լուսանկարների հոսքը կրկին հետաքրքրություն առաջացրին հասարակության մեջ դեպի լճի գաղտնիքները: