«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 74.
{{Հիմնական|Կարմիր Վարդանի ապստամբություն|Հայաստանի երկրորդ բաժանում}}
Հաղթահարելով սլավոնական ցեղերի հարձակումները հյուսիսից՝ Բյուզանդիայի կայսրերը հանձն են առնում երկրի սահմանների ընդարձակմանը: [[Հուստինիանոս Ա]] կայսեր օրոք (527-565) նվաճվում են նախկին Հռոմեական կայսրության ենթակա Հյուսիսային Աֆրիկան, Վեստգոթական Իսպանիան և Օստգոթական Իտալիան: Չցանկանալով պայքարել գերմանական ցեղերի դեմ, որոնք նվաճել էին Բրիտանիան ([[Անգլիայի թագավորություն]]), Գալլիան ([[Ֆրանկական թագավորություն]]) և Գերմանիան, բյուզանդացիներն անցնում են [[Առաջավոր Ասիա]]յի և [[Միջագետք]]ի քրիստոնեադավան պետություններին: 387 թվականի [[Հայաստանի առաջին բաժանում|բաժանմամբ]]՝ դեռ Բյուզանդիայի ծագման նախօրեին, այդ երկրների տնօրինումն անցել էր Սասանյան Պարսկաստանին: Երկիրը հզորության նոր շրջան էր ապրում Հուստինիանոսի ժամանակակցի՝ [[Խոսրով Անուշիրվան]] շահի (531-578) ժամանակ։ Ամրապնդելով իր հյուսիսային սահմանները միջինասիական թյուրքալեզու ցեղերի հարձակումներից՝ շահը մտադիր էր վերականգնել Աքեմենյանների հզորությունը և իրեն ենթարկել [[Արաբական թերակղզի]]ն, Սիրիան և Պաղեստինը ու դուրս գալ [[Միջերկրական ծով]]: Հասունացել էր երկու տերությունների միջև բախման պահը:
[[Պատկեր:Sasanian Empire 621 A.D.jpg|330px|մինի|Սասանյան Պարսկաստանը հզորության գագաթնակետին (621)]]
 
571 թվականին, դժգոհ լինելով պարսից արքունիքի քաղաքականությունից, հայ ազնվականներն ու հոգևորականները [[Կարմիր Վարդանի ապստամբություն|նոր ապստամբություն]] են սկսում: Այն ղեկավարում էին սպարապետ Կրտսեր Վարդան Մամիկոնյանը ([[Կարմիր Վարդան]]) և հայոց կաթողիկոս [[Հովհաննես Բ Գաբեղենացի|Հովհաննես Բ]]-ն, որոնք հավաքեցին 10 000-անոց բանակ։ Ապստամբության հաղթանակի դեպքում Հայերը խոստացան ընդունել Բյուզանդական կայսրության գերիշխանությունը, իսկ բյուզանդացիները պարտավորվեցին ապստամբության ձախողման դեպքում ապաստան տալ Բյուզանդիա փախած հայերին։ 571 թվականին Տիզբոն է մեկնել Հայաստանի պարսիկ մարզպան Սուրենը զեկուցելու եղածի մասին, և 15 000-անոց զորաբանակով՝ վերադարձավ [[Դվին (քաղաքատեղի)|Դվին]]։ Հայ մարտիկների թիվը կրկնապատկվել էր, և նրանք Դվինում ջախջախեցին մարզպանի բանակը: Դա ազդարարեց ոչ միայն նոր հաղթանակների սկիզբ, այլև հերթական պատերազմ արևելքի և արևմուտքի միջև: 572-591 թվականների քսանամյա պատերազմն ավարտվեց Բյուզանդիայի հաղթանակով և հաշտության նոր պայմանագրի կնքմամբ: 591 թվականին Հայաստանը [[Հայաստանի երկրորդ բաժանում|երկրորդ անգամ բաժանվեց]] երկու հարևանների միջև: Դրանով կայսրությանն անցան ոչ միայն [[Տուրուբերան]]ը, [[Տայք]]ը և [[Այրարատ]]ի մեծ մասը, այլև արևմտյան Վիրքը և [[Գուգարք նահանգ|Գուգարքը]]: Հայկական մարզպանության տարածքը սահմանափակվեց Սյունիքով և Վասպուրականով: Այսպիսի սահմաններով այն գոյատևեց ևս մի քանի տասնամյակ: