«Սամսունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Սամսունկ}}
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 9.
===== Ընկերության հիմնադրումը =====
[[Պատկեր:RAICO Samsung Bibliothek Korea.jpg|350px|right|Սամսունգի գրադարան Հարավային Կորեայում]]
1930-ական թվականներին Կորեայում գործարար Լի Բիոն Չխոլը բացեց բրնձի ալյուր արտադրող իր գործը: [[Դեգու]] քաղաքում փոքր պահեստը դարձավ Սամսունգի մեծ պատմության սկիզբը: Այդ ժամանակ Կորեան Ճապոնիայի գաղութն էր և երկրում բավականին դժվար էր զբաղվել բիզնեսով: Այնուամենայնիվ, արդեն 1938 Լիին հաջողվում է ստեղծել առաջին անկախ ալիքը Կորեայից Չինաստան և Մանչուրիա արհանելու համար: Սննդամթերքի ակտիվ զարգացումը, ինչպես օրինակ բրնձի, շաքարավազի և չորացրած ձկների, հնարավորություն տվեց պաշտոնապես գրանցել Սամսունգի առևտրային ընկերության ապրանքային նշանը: Օտարերկրյա (Կորեայի համար) անունը ծագել է կորեացի գործարարի ծրագրերի արդյունքից: Արդեն 1950 թվականի վերջում Լի Բիոնը պատրաստվում էր առևտուր հաստատել Ամերիկա մայրցամաքի երկրների հետ: Կորեական թերակղզում ամերիկյան զորքերի վայրէջքից հետո, բրնձի օղու և գարեջրի արտադրության գործարանի արտադրանքը սկսեց վաճառվել դաշնակից ուժերի ներկայացուցիչներին:Կորեայի պատերազմը վերջ դրեց այս բիզնեսին: Պահեստները թալանվեցին և այրեցին այնպես, ինչպես հիմնվել էր ընկերությունը:
 
Գոյություն ունի լեգենդ նրա մասին, որ այրված տան ավերակներում Լի Բիոնը գտել է պահված փողերով տուփ, որը ներդրել է իր նոր բիզնեսի մեջ։ Դա տեքստիլ գործարան էր, շաքարավազի գործարան, իսկ ավելի ուշ նաև ապահովագրական բիզնես։ Լի Բիոնը արագ հարստացավ, չնայած որ Կորեայում 1960-ական թվականին մեկ շնչի հաշվով միջին եկամուտը չէր գերազանցում 80 դոլարը։ Պետք է նշել, որ այդ ժամանակ նույնիսկ մայրաքաղաք Սեուլում, մշտական էլեկտրաէներգիա չի եղել, էլեկտրաէներգիա մատակարարվել է օրական մի քանի ժամով, իսկ կենտրոնական ջրի խողովակ չկար։ Զարմանալի չէ, որ արագ ռազմական հեղաշրջումը գահընկեց արեց նախագահ Լի Սին Մանին և Լի Բիոնի մոտիկ ընկերոջը, որը որպես հարուստ գործարար դարձել էր ներքին շրջանի անդամ։ Լի Բիոն Չխոլին բանտարկեցին կաշառք վերցնելու և գահընկեց արված իշխանի հետ ծանոթանալու համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սամսունգ» էջից